ԲԴԽ-ն առաջիկայում ոչինչ չի տեսնի, չի լսի ու չի ասի. Փաշինյանի ելույթը՝ ընդգծուն նկարներով

ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներին ներկայացնելու ժամանակ ելույթով հանդես եկավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ խոսելով մինչ այդ հնչեցրած իր հարցերի մասին, ասաց.

«Այս ընթացքում, երբ քննարկումը տեղի էր ունենում, ես փորձում էի վերնագրել եւ հանգեցի հետեւյալ վերնագրին՝ «Սահմանադրական «հայբուդուր». արար 1»: Բոլոր ելույթներում մենք ասում ենք, որ ուզում ենք սա (ելույթի ընթացքում Փաշինյանն իր ձեռքում պահել էր արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդայի նկարը,- հեղ.): Բոլորի ելույթներում կարմիր թելի նման անցնում էր այն, որ մեզ Ֆեմիդայի նման արդարադատություն է պետք: Խորհրդարանական մեծամասնությանը դատական համակարգի կայացման այս կոնտեքստում դուր չէին եկել մեր հարցադրումները: Ասում են՝ կուզեինք, որ հարցերը բազմազան լինեին, բայց չեն նկատում, որ իրենք ո՛չ հերթագրվել են, ո՛չ հարց են տվել: Այդ հարցերը տալով ուզում էի ճշտել Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածուների հարաբերությունը՝ ճշմարտության հետ: ՀՀ արդարադատության պրոբլեմը ո՛չ դատական օրենսգիրքն է, ո՛չ քրեական օրենսգիրքը, ո՛չ ընթացակարգերն են, ո՛չ էլ սանկցիաները: Պրոբլեմը ճշմարտության հետ հարաբերության մեջ է: Մեր դատական համակարգը սուտը սպասարկող, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ է: Ի՞նչ իմացանք մենք այս հարցուպատասխանի ընթացքում: Գագիկ Հարությունյանից իմացանք, որ Հայաստանում երբեք նախագահական ընտրությունները չեն կեղծվել: Ինքը եղել է փոխնախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ ու չգիտի, Հայաստանում քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ: Սա նրա հարաբերությունն է ճշմարտության հետ: Դա չգիտեն նաեւ այլ բազմաթիվ մարդիկ, նույն ռանգի, ավելի բարձր կամ ավելի ցածր. ոչ հերքում են, ոչ հաստատում: Ամենահարմար դիրքն է, որ ոչ մի տեղից չկպնեն: Գեւորգ Դանիելյանը եղել է արդարադատության այն նախարարը, որի օրոք Հայաստանի բանտերը լիքն են եղել քաղբանտարկյալներով, եւ նրանց ոչ միայն բռնել են, այլ նրանց նկատմամբ հասցեական հետապնդումներ են եղել՝ կոտրելու, կտտանքների ենթարկելու: Բայց դա ի՞նչ կապ ունի, կարդացեք նրա գիտական հոդվածները, ոսկե ուլունքները շարած է»,- հեգնեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս դատական համակարգից որ բողոքում են, բոլորն իրենց ուսանողներն են, իրենց ոսկեղենիկ հոդվածներով:

Նա գլխավերեւում պարզեց Ֆեմիդայի պատկերով նկարը ու ասաց. «Մենք ուզում ենք ստանալ սա, բայց ստանում ենք սա»,- Ֆեմիդայի նկարը փոխարինելով երեք կապիկների հայտնի լուսանկարով, որոնք ոչինչ չեն տեսնում, չեն լսում եւ չեն ասում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
3734 դիտում

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները