Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

27/02/2018 schedule14:05

ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է 28 իրավախախտում, 15-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 1.140.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Ինչպես հայտնում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 8.074.540  ՀՀ դրամ:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 6.071.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝                   

Լոռի՝  ապօրինի ծառահատման 5 դեպքով (11 բոխի, 15 հացենի, 4 ձիակասկ, 1 թխկի, 1 ուռենի, 6 լորենի, 3 քամատապալ հաճարենի) հաշվարկվել է 1.281.800 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝  ապօրինի ծառահատման 6 դեպքով (4 բոխի, 12 հաճարենի, 1 կաղնի, 3 թխկի) հաշվարկվել է 4․602.100 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 5 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.5 խմ փայտանյութ) հաշվարկվել է 22.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝  ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի, 1 ցցաչոր բոխի, 2 թեղի, 1 պռշնի, 1 տանձենի, 11 ծառերի ճյուղեր) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել  91.000 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2 խմ) նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ, հաշվարկվել  36.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի  վարչական տուգանք, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 1.800 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձոր՝  փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի  վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Գեղարքունիք՝  ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 24 հատ՝ 10կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սեւանի թիվ 4 Գալիք մանկապարտեզին)։ Խեցգետնի ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 234 հատ՝ 5.7 կգ խեցգետին, բաց է թողնվել Սեւանա լիճ),որից 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Երեւանում առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամ։

Կոտայքում հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 30.000 ՀՀ դրամ:

Ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 2.003.040 ՀՀ դրամ եւ նշանակվել՝  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։                  

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շիրակ՝ ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպքով (ավազակոպճային խառնուրդ) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.000 ՀՀ դրամի չափով․

Երեւան՝ 4 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։

Արագածոտն՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150․000 ՀՀ դրամ վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.212.500  ՀՀ դրամ: 

Տպել
1551 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում