ՀՀ-ում երբեւէ քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ. Փաշինյանի հարցը ԲԴԽ անդամի թեկնածուին

ԱԺ-ում շարունակվում է ԲԴԽ-ի անդամների ընտրության հարցի քննարկումը, երկրորդ թեկնածու Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղեցին միայն ԵԼՔ խմբակցության պատգամավորները։

Նիկոլ Փաշինյանի հարցը հետեւյալն էր. «Պարոն Դանիելյան, դուք էլ եք ներկա եղել 2014 թ․-ի ապրիլի 4-ին, երբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, մեջբերում եմ. «Եւ ձեր առաջ քննարկումների փուլը սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Հարցս հետեւյալն է՝ ձեր տպավորությամբ, երբ որ Սերժ Սարգսյանը ասում էր, պաշտոնապես հայտարարում եմ, ինքը պաշտոնապես էր հայտարարո՞ւմ, թե ինչպես պարոն Հարությունյանը փորձեց ասել՝ կարծիք էր արտահայտում։ Եւ ուզում եմ հասկանալ նաեւ, ինչ-որ դուք ամբիոնից հայտարարում եք, դա պաշտոնապե՞ս եք հայտարարում, թե՞ կարծիք եք արտահայտում։ Ի՞նչ տարբերություն կա, կոնկրետ ձեր դեպքում՝ կարծիք արտահայտելու եւ պաշտոնապես հայտարարելու միջեւ։ Դուք, որպես Արդարադատության նախարար ռեկորդակիր եք, որովհետեւ ձեր նախարարության շրջանում ՀՀ-ում եղել են պատմության համար աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, ինչպե՞ս եք դուք դիտարկում ձեր այսօրվա կարգավիճակը, որպես թեկնածու՝ համատեղելիությունը, երբ ձեր արդարադատության նախարար լինելու օրոք նաեւ բանտերում կիրառվել են ապօրինի հետապնդումներ, հարձակումներ, որոնք պատշաճ քննության չեն ենթարկվել»։

Ի պատասխան Դանիելյանը ասաց. «Մի պահ հիշենք, թե այդ քննարկումն ինչ կոնտեքստում էր իրականացվում։ Խնդիր կար, եւ բոլորդ էլ լավ հիշում եք, որ ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների մեկնակետը համարվում էր իբրեւ թե այն, որ ոչ միայն հանրապետության նախագահի, այլ նաեւ ԱԺ-ի, կառավարության, ինչպես երբեմն մամուլում ասում են՝ վերարտադրությունը, եւ այս տեսանկյունից այդ տեսակետը կամ կարծիքը ես չէ, որ պետք է դրան գնահատական տամ։ Հիմա դուք ասում եք՝ մեր ներկայությամբ է եղել այդ հայտարարությունը, բայց այդ հայտարարությունը եղել է բոլորին հասանելի եղանակով, հետեւաբար՝ չեմ կարծում, թե այդ հայտարարության գնահատականը, մեկնաբանությունը, պետք է վերապահվի միայն նրանց, ովքեր որ ներկա են գտնվել։ Կան քաղաքական զարգացումներ, կան քաղաքական գործընթացներ, դրանց համատեքստում պետք է նաեւ գնահատել այդ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ես այստեղ չեմ կարող մասնավոր կարծիքներ հնչեցնել, կարծում եմ, դուք դա շատ լավ՝ համարժեք պատկերացնում եք, յուրաքանչյուր տառի, յուրաքանչյուր բառի համար ես պատասխանատու եմ, եւ հետեւաբար, իմ այս հայտարարությունը միայն պաշտոնական հարթությամբ պետք է ընկալել»,- նշեց Դանիելյանը։

Իսկ կապված քաղաքական բանտարկյալների հետ, նա ասաց, որ երբ եղել է, որեւէ ահազանգ, իր համար երբեւիցե խոչընդոտներ չեն ստեղծվել, կամ երբեւիցե արգելքներ չեն ստեղծվել, գիշերվա ժամը 3-ին, 4-ին, եւ երբ անգամ իր գործընկերները զանգահարել են, արձագանքել է։ Շատ հաճախ անձամբ է այցելել ՔԿՀ-ներ, եւ փորձել է հասկանալ ինչպիսին է վիճակը։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ցանկանում է միայն իր դիրքորոշումը իմանալ, երբ Սերժ Սարգսյանը ասում է պաշտոնապես հայտարարում է, դա ընկալում են, որպես պաշտոնապես հայտարարո՞ւմ է, թե՞ ուղղակի հայտարարում է, բայց ուղղակի այդ ժամանակ ասում էր պաշտոնապես հայտարարում է, հետո կասի, որ չէ, չի հայտարարել նման բան։ Եւ բացի այդ, ՀՀ-ում երբեւէ քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ։ 

«Ես իմացա, որ ձեզ առաջադրել է ՀՅԴ-ն, ՀՅԴ-ի այն անդամները, ովքեր 90-ականների կեսերին եղել են բանտերում, եւ ԱԺՄ-ի ներկայացուցիչները, ովքեր եղել են բանտերում, նրանք քաղբանտարկյա՞լ են եղել, թե՞ նրանք քրեական հանցագործ են եղել, որոնց դատել են իրենց կատարած քրեական հանցագործության համար։ Պարոն Ռուստամյանն էլ կակռազ մտավ»,- նշեց Փաշինյանը, ՀՅԴ ղեկավարի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ իր խոսքի ընթացքում դահլիճ մտնելու կապակցությամբ։

Դանիելյանը նշեց, որ ակնկալում էր, որ իրավական հարցեր կհնչեն, եւ նշեց, որ իր դիրքորոշումն արդեն ասել է, եւ չի կարծում, թե իր գնահատականները բավարար հիմք են, որ ինքն էլ դրանց համար գնահատական հնչեցնի։ 

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարց ուղղեց. «Արմեն Ռուստամյանը եղել է քաղբանտարկյա՞լ, թե՞ հանցագործ, որին համապատասխան հոդվածով դատել են։ 2014 թ․-ին մի հարցազրույցում, դուք Մարտի 1-ի վերաբերյալ ասել եք, որ մեջբերում եմ. «ցավում ենք, որ իշխանության եւ ընդդիմության հակասությունները վերածվեցին նման բախումների, եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, եթե կարողանային զուսպ լինել, այդպիսի բանից կխուսափեին»: Դուք հիմա՞ էլ եք համարում, որ սա իրավիճակի ճիշտ գնահատականն է, եւ սա երկու կողմերի բախումներ եւ երկու կողմից բռնություն է եղել»։

Դանիելյանը ասաց, որ ցանկացած անձի վերաբերյալ սպառիչ գնահատական տալու համար, պատասխանը կլինի դիլետանտություն, եթե պարզապես ինչ-ինչ նյութերի վերաբերյալ, փորձեք գնահատական տալ՝ թե այս անձի վերաբերյալ հետապնդումը եղել է քաղաքական կամ ոչ քաղաքական, այսպիսի գնահատականները, իրեն որպես իրավաբանի բնորոշ չեն։

Արարատ Միրզոյանը ասաց, որ այս պատասխանը նոր շատ ավելի էական հարցի հանգեցրեց. «Դուք ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո է՞լ եք շարունակելու այսպիսի գեղեցիկ եւ ոչինչ չասող, եւ ոչ մի լուծում չտվող պատասխան տալ»։

Դանիելյանը հակադարձեց, որ եթե այդ պատասխանն իրեն չի բավարարում, պետք է այն տեսանկյունից նայել, որ տվյալ պաշտոնյան իրավասու չէ այդ պատասխանը տալ, եւ պետք է քննադատեն այն պաշտոնյայի դիրքորոշումը, որն առաջ է գնում դեպքերից, փորձում է գնահատականներ հնչեցնել։

Տպել
2694 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն