Քառօրյա պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը նշանվել է. նա այժմ իրավագիտություն է սովորում

Լուսանկարը Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը փետրվարի 24-ին նշանադրվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ մինչեւ բանակ գնալն է աղջկան ճանաչել եւ շփվել, ապրիլյան դեպքերից հետո էլ աղջիկն իր կողքին է եղել մինչ օրս եւ որոշել են նշանվել: 

Դավիթի նշանածը՝ Սոնան, իր համագյուղացին է: Երկուսն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից են: Սոնան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ նախքան Դավիթի բանակ գնալը ընկերություն են արել, այդ ժամանակ ինքը 14 տարեկան է եղել: Ծառայության ընթացքում էլ միշտ կապ են ունեցել, իսկ քառօրյային Դավիթի հետ պատահած դեպքի մասին դպրոցում է պատահական իմացել: «Շատ ծանր տարա, եկա տուն, ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում, չգիտեին, որ արդեն գիտեմ, չգիտեի՝ ինչ անել»,- պատմում է Սոնան եւ ասում, որ Դավիթի վիրավորվելուց հետո ծնողներն իրեն ավելի շատ են ասել, որ գնա ու տղայի կողքին լինի, աջակցի Դավիթին:

«Բայց երբ ինքը հոսպիտալից եկավ, իրար հետ կապ չունեինք: Այդ ժամանակ Դավիթը չուզեց, որ շփվենք՝ պատճառաբանելով, որ այդ վիճակով չի ուզում իր կողքին լինեմ, բայց ես բոլորին դեմ եմ գնացել, անգամ իրեն: Քանի անգամ բաժանվեցինք, նորից հաշտվեցինք, շատերը կային, ասում էին, որ մի անգամ բաժանվել եք, հազիվ առիթ է, էլ մի՛ հաշտվի»,- պատմում է աղջիկը եւ ասում, որ ոչ ոքի չի լսել եւ որոշել է, որ պետք է նշանվի Դավիթի հետ:

Սոնան ասում է, որ 18-ը նոր է լրացել եւ ինչքան էլ ուրախ է, միեւնուն է՝ անհանգստություն կա եւ տարիքն էլ դեռ թույլ չի տալիս իրեն մտածել, որ միանգամից արդեն մեծացել է ու նման պատասխանատվության տակ մտել: Գիտակցում է, թե ինչ դժվարություններ կարող են իրեն սպասվել, բայց պատրաստ է հաղթահարել ամեն ինչ:

Մեր զրույցում զույգերն ասացին, որ ապրելու են իրենց գյուղում՝ Ոսկեվանում: Չնայած որ Դավիթը ամիսը մեկ անգամ գալիս է Երեւան՝ պարտադիր ստուգումներ անցնելու, բայց միեւնույն է՝ մնալու են իրենց հայրենի գյուղում: «Ոտքերիս ոսկորները երկարում են, դրա համար եմ շատը գալիս, ամիսը մեկ անգամ պարտադիր է գալը»,- ասաց Դավիթը, որի ինքնազգացողությունը շատ լավ է այս պահին, իսկ տրամադրությունը՝ աննկարագրելի բարձր:

Դավիթը 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ է ստանում պետության կողմից, «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն է սովորում, ասաց, որ հեռակա երկրորդ կուրսում է, իսկ Սոնան դպրոցն ավարտելուց հետո կրթությունը չի շարունակել, դեռ հստակ չի որոշել, թե հետագայում ինչով է զբաղվելու, նույնը եւ Դավիթը: «Դեռ ավարտեմ, առողջանամ, հետո պարզ կլինի»,- ասում է նա:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
25017 դիտում

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա. ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար

Հեռուստացույց, անվադողեր, բժշկական թափոններ. աղբամանները դրանց համար չեն, ուրեմն ինչ անել

«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը կախվել է. նա մեղադրվում էր կնոջը և աներորդուն սպանելու մեջ