Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի ՀՀ չեմպիոն

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը դարձավ ծանրամարտի ՀՀ 2018 թ. առաջնության չեմպիոն: Այսօր՝ փետրվարի 24-ին, նա +105 կգ քաշային կարգում երկամարտում գրանցեց 415 կգ արդյունք: Պոկում վարժությունն ավարտեց 195, իսկ հրումը՝ 220 կգ-ով:

Գոռ Մինասյան

2-րդ արդյունքը ցույց տվեց օլիմպիական մյուս փոխչեմպիոնը՝ Սիմոն Մարտիրոսյանը: 105 կգ քաշային ծանրորդը ՀՀ առաջնությունում մասնակցում էր +105 կգ քաշայինների պայքարին: Եթե 3-րդ մոտեցմամբ կարողանար հրել 231 կգ-ն, կշրջանցեր Գոռին, սակայն չստացվեց: Պոկում վարժությունն ավարտեց 185, իսկ հրումը՝ 220 կգ-ով: Երկամարտում գրանցեց 405 կգ:

Սիմոն Մարտիրոսյան

Բրոնզե մեդալը բաժին հասավ Վարազդատ Լալայանին: Երկամարտում նա գրանցեց 370 կգ: Պոկում վարժությունն ավարտել էր165, իսկ հրումը՝ 205 կգ-ով:

105 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ-ով: 2-րդ Սարգիս Կիրակոսյանն էր (332 կգ), իսկ 3-րդը՝ Հովհաննես Ավդալյանը (304 կգ):

Սամվել Գասպարյան

105 եւ +105 կգ քաշային կարգերի մրցումներով ավարտվեց ՀՀ 2018 թ. տղամարդկանց առաջնությունը: Կանանց ՀՀ 2018 թ. առաջնությունը կայացել էր փետրվարի 20-ին: Այն մեկնարկել էր փետրվարի 21-ին: Ընթանում էր Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Հ. Գ. Մյուս քաշային կարգերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 56 եւ 62 կգ, 69 եւ 77 կգ, 85 եւ 94 կգ: 

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
2091 դիտում

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը

Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու պայմանավորվածություն ունեն. Զոհրաբ Մնացականյան

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան

Մխիթար Հայրապետյանը Բունդեսթագ նամակ է հղել հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը

Ժպիտներ՝ քաղցկեղ ունեցող երեխաներին. նրանց այսօր այցելել է «Չիպոլինո»-ն