Կոալիցիայի ընթացքը. ամեն ինչ էլ հնարավոր է

24/02/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 26-ի համարում

Հարցազրույց «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ:

- Պարոն Կարապետյան, եթե ընդդիմության ճակատում ընթացող գործընթացները դեռեւս որեւէ արդյունքի չեն հանգեցրել, կոալիցիայի ներսում տարաձայնություններն այլեւս անթաքույց են: Տպավորությունն այնպիսին է, որ նախընտրական փուլում ենք եւ սկսվել է իրար վրա կեղտ շպրտելու ու իրար հաշվին «աչոկ» հավաքելու ժամանակը: 

- Ներկոալիցիոն հարաբերությունների մասով մենք մեր տեսակետը քանիցս ասել ենք եւ հիմա կարծես պահն է կրկին այդ հարցին անդրադառնալու: Կուսակցություններ, որոնք ձեւավորել են կոալիցիան եւ վերցրել են պատասխանատվություն իշխանության համար, այսօր այնպիսի գործընթացներ են տանում, որ պարզապես անթույլատրելի է: Գարնանային  նստաշրջանի մեկնարկի ընթացքում արդեն պարզ դարձավ, որ կոալիցիան ոչ միայն չի կարողանում գործընթացները տանել բնականոն հունով, այլ նաեւ նման ցանկություն էլ չունի: Նրանք իշխանություն են վերցրել ոչ թե ամեն մեկն իր կուսակցական խնդիրները, այլ ժողովրդի խնդիրները լուծելու համար: Ժամանակին ժողովրդի ականջները շոյելով, մասամբ խաբելով, ձայները գրպանել են, իշխանությունը կոալիցիոն սկզբունքով իրար մեջ բաժանել են ու հիմա փոխադարձ մեղադրանքներով յուրաքանչյուրն ուզում է ընդլայնել իր ունեցած իշխանության տոկոսը:

Տպավորությունն այնպիսին է, որ այս ուժերը իշխանություն են վերցրել ամեն մեկն իր կուսակցությունով հնարավորինս լավ զգալու համար: Եւ ընդհանրապես, ես, որպես ԱԺ-ում թվաքանակով երրորդ ուժի ղեկավար, կոալիցիայի անդամներին խորհուրդ կտայի այդ կարգի ուլտիմատումներով եւ սպառնալիքներով միմյանց հետ չխոսել. այդ մենք կարող ենք եւ իրավունք ունենք նրանց բոլորի հետ խոսել ուլտիմատումով, որովհետեւ որեւէ պատասխանատվություն չենք կրում նրանց ստանձնած իշխանության համար: Եւ չունենալով որեւէ լծակ, բազմիցս աջակցել ենք կոալիցիային՝ երկրում քաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար:

Մինչդեռ այսօր նույն կոալիցիայի անդամները երկրում քաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծել՝ իրար հետ հարաբերվելով բացառապես հաթաթաների եւ իշխանության գործունեության պատասխանատվությունից փախնելու ոճով: Մեկն ասում է՝ բա որ ե՞ս չգամ խորհրդարան, մյուսն ասում է՝ բա որ իմ 20 տոկո՞սը չգա: Չեք գալիս, մի՛ եկեք. բայց եւ տղամարդկություն ունեցեք դուրս գալու ժողովրդի առաջ եւ հայտարարելու, որ ի վիճակի չեք պատասխանատվություն կրելու ձեր իսկ ստանձնած իշխանության համար, ուստի հրաժարվում եք իշխանությունից: Այդ ժամանակ մենք էլ կմտածենք, թե ի՞նչ անել: Կոալիցիայի մտքով չի անցել՝ բա որ մե՞նք հանկարծ որոշենք չաջակցել իրենց:

- Այդուհանդերձ, երբ հերթական ԱԺ ընտրություններին երկու տարի կա, կոալիցիայի կուսակցությունները ինչո՞ւ հիմա որոշեցին հիշեցնել միմյանց մեղքերը: Ինչ-որ արտահերթ պրոցեսնե՞ր են սպասվում, թե՝ պարզապես ներկոալիցիոն հակասություններն այլեւս սվաղել հնարավոր չէր:

- Ըստ իս, ներքին հակասությունները, որոնք խմորվում էին երկար ժամանակ, պարզապես արդեն հնարավոր չէր սքողել: Ու եթե կոալիցիան չի պատրաստվում պաշտոնապես հայտարարել իր անկարողության մասին, ապա դեռ հնարավորություն եւ շանս ունեն միմյանց հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ փորձել ելքեր գտնել: Ներկոալիցիոն ճգնաժամը կոալիցիայի ներսում պետք է քննարկվի եւ ոչ թե ողջ այդ կեղտը նետվի հրապարակ: Ինչ վերաբերում է նախընտրական ինչ-որ տպավորությունների, ապա ցանկացած ընտրության հաջորդ օրը յուրաքանչյուր քաղաքական ուժ մտածում է հաջորդ ընտրությունների մասին, բայց ոչ նման գռեհիկ ձեւերով:

- Նախօրեին, հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, դիմելով խորհրդարանական ուժերին եւ հատուկ նշելով, որ «Ժողպատգամավորում» ինքն ունի ընկերներ, ԱԺ աշխատանքները բնականոն հունի մեջ դնելու կոչ արեց: Ասվածից ենթադրվո՞ւմ է, որ վարչապետը ձեր խումբը համարում է ՀՀԿ-ին սատարող ուժ եւ ԱԺ հնարավոր վերդասավորումների դեպքում ՀՀԿ-ն զգալու է ձեր աջակցության կարիքը:

- Վարչապետի հետ մենք ընկերներ ու գործընկերներ ենք եւ երկու տարի է մենք սատարում ենք կոալիցիային՝ իր ստանձնած իշխանությունն իրականացնելու համար: Սակայն իրենց թերությունները բազմաթիվ են ու բազմաբովանդակ: Եւ եթե կոալիցիան այս ոճով շարունակի իր քաղաքականությունը, ապա թող հստակ իմանան, որ մեր կողմից որեւէ աջակցություն չի լինելու: Մենք միայն մի դեպքում կարող ենք աջակցել կոալիցիայի ուժերին, եթե տեսնենք, որ այդ ուժերի գերխնդիրը երկրում նորմալ մթնոլորտի ձեւավորումն է, այլ ոչ թե երկիրը սեփական կուսակցության տակ տանելը: Ու եթե նեղ քաղաքական խնդիրներ լուծելու համար մենք պետք է  x-ին կամ y-ին օգնենք, ապա նման կերպ մտածողները լուրջ մոլորության մեջ են: Ինչ վերաբերում է խորհրդարանում հնարավոր վերադասավորումներին, ապա բնականոն ընթացքով գնացող ցանկացած գործընթաց մեզ համար ընդունելի է:

- Պարոն Կարապետյան, կոալիցիան ունի նաեւ  չորրորդ եւ հիմնական կողմը՝ երկրի նախագախը: Ինչո՞ւ Քոչարյանը չի միջամտում ներկոալիցիոն այս բախումներին: Այլեւս չի՞ կարող, թե՞ իրեն ձեռնտու է ստեղծված այս իրավիճակը:

- Ներքին պայմանավորվածություն ձեռք է  բերվել երեք քաղաքական ուժերի միջեւ եւ նախագահը տվյալ դեպքում կարող է մասնակցել ընդամենը  խորհրդատվական ձայնի իրավունքով: Դա ոչ թե նախագահի, այլ կոալիցիայի խնդիրն է: Ժողովրդի խնդիրները, արտաքին մարտահրավերները մի կողմ թողած, այսօր ամեն մեկը մտածում է իր ապագա վերարտադրության մասին ու դիմացինին հաթաթա է տալիս:

- Ընդդիմության որդեգրած մարտավարությունն այն էր, որ իրենց բացարձակ պասիվության եւ բոյոկոտի պայմաններում իշխանությունը կսկսի ներսից քայքայվել: Կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմության անգործությունն արդարացնում է ընդդիմության սպասումները:

- Ընդդիմության մարտավարությունն, իհարկե, հասկանալի է, ու եթե այսօր ընդդիմությունն օտարված է խորհրդարանից, դա ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ կոալիցիայի մեղքն է: Ընդդիմության սպասումների մասին թող ընդդիմությունը խոսի, բայց մի բան ակնհայտ է՝ խորհրդարանում եւ կոալիցիայի ներսում ստեղծված այս բարձիթողի իրավիճակը շատ վտանգավոր զարգացումների կարող է հանգեցնել:

- Նման զարգացման հանգուցալուծում կարո՞ղ են լինել արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները:   

- Քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք: Ցանկացած զարգացում հնարավոր է. հնարավոր է խորհրդարանում ուժերի վերադասավորոմ, չեն բացառվում նաեւ արտահերթ ԱԺ ընտրությունները, եթե  խաթարվել է երկրի զարգացման բնականոն ընթացքը: Եւ եթե երկրի զարգացումը բնականոն հուն բերելու ռեալ մեխանիզմն ԱԺ-ի լուծարումն է լինելու, մենք դրան կաջակցենք: Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին, ապա այսօր ես լուրջ խմորումներ տեսնում եմ դեռ ԱԺ-ում:    

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1868 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն