Երբ առաջին անգամ տեսա վիրավոր զինվորներին՝ ուշաթափվեցի. Ստալինգրադի հերոսամարտի մասնակից

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր կայացավ ռեժիսոր Վլադիմիր Ռուսանեւիչի «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերան` նվիրված Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին: Ֆիլմը նկարահանել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը` գործընկերների աջակցությամբ: 

«Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմում նկարահանվել են ճակատամարտի հայ մասնակիցները, որոնք իրենց պատմություններով ամբողջացնում են 1942-43 թվականներին ֆաշիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության բանակի տարած հաղթանակը:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած եւ ֆիլմում նկարահանված վետերանները:

Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են մոտ 30 հազար հայեր, նրանցից այսօր ողջ են միայն 7-ը. մեկն էլ Ռոզալյա Աբգարյանն է: Ռազմաճակատ է մեկնել 17 տարեկանում, երբ նոր էր ավարտել դպրոցը:

Ասում է` որոշումը կայացրել էր նախապես եւ գաղտնի պահել ծնողներից, մեկնելուց ժամեր առաջ են ծնողներն իմացել: «Ընկերներով թատրոնում էինք, երբ եկան ու հայտարարեցին, որ պատերազմ է սկսվել, ամեն ինչ թողեցի ու գնացի, բուժքույր էի աշխատում, պատերազմը վերջացավ, եկա Հայաստան»,- ասում է Ռոզալյա Աբգարյանը:

Պատմում է, որ երբ առաջին անգամ հիվանդանոց են բերել վիրավոր զինվորներին՝ ուշաթափվել է, բայց հետո կամաց- կամաց սովորել է: «Պատերազմում ամեն ինչին ես սովորում»,- ասում է 94-ամյա կինը: Նա պատմեց, որ հենց Ստալինգրադում էլ ծանոթացել է ամուսնու հետ, որը ոտքերից ծանր վիրավորում է ստացած եղել, մի քանի ամիս բուժել է.

«Ռազմաճակատում միմյանց տեսանք ու պայմանավորվեցինք, որ պատերազմի ավարտից հետո կրկին կհանդիպենք: Բախտ ունեցանք ողջ մնալու, չնայած որ ամուսինս 5 անգամ վիրավորվել էր: Պատերազմի ավարտվելուց հետո միասին վերադարձանք Հայաստան եւ ամուսնացանք»,- ասում է Աբգարյանը: Նա մինչ օրս կարողանում է հեշտությամբ ինքնուրույն քայլել եւ տեղաշարժվել, ունի հինգ թոռ եւ հինգ ծոռ:

                                                                                                                Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
1631 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան