Ցեղասպանության մասին Հոլանդիայի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են.ԵՄ հարցերով թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խոսել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ երեկ ընդունած 2 օրինագծերի մասին։

Ըստ «Dogruhaber» լրատվամիջոցի՝ թուրք նախարարը հայտնել է, որ վերոնշյալ օրինագծերը  ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, թուրք նախարարի պնդմամբ ՝ օրինագծերն  ավելի են «մեկուսացնելու» Հայաստանին տարածաշրջանում:

Ըստ Չելիքի՝ օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ են։

«Ավելի վաղ Թուրքիան այս հարցի շուրջ հայտնել էր իր դիրքորոշումը։ Մենք խոսեցինք ընդհանուր ցավի մասին։ Այդ ժամանակ մեր նախագահն առաջարկեց ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ բացել բոլոր արխիվները։ Ցեղասպանության մասին  Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ են»,-ասել է թուրք նախարարը։ 

Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ տեղի ունեցածից հետո Թուրքիայում Հոլանդիայի գործերի հավատարմատարը բացատրություններ տալու նպատակով կանչվել է երկրի արտգործնախարարություն։

Նա նաեւ հիշեցրել է, որ թուրք-հոլանդական հարաբերությունները սրանից առաջ էլ լարված էին։ Պատճառն այն էր, որ Հոլանդիայի իշխանությունները արգելեցին թուրք քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավ անցկացնել այդ երկրում և հանդիպել  տեղի թուրքական համայնքի հետ։

Ավելի վաղ էլ Նիդերլանդների խորհրդարանի ընդունած օրինագծերը դատապարտել էին Թուրքիայի արտգործնախարարության կողմից։ 

Հիշեցնենք, որ երեկ Նիդերլանդների պառլամենտը, ձայների բացարձակ մեծամասնությամբ պաշտոնապես ճանաչեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, դրանք որակելով որպես Հայոց ցեղասպանություն:

Նիդերլանդների պառլամենտին էր ներկայացված 2 բանաձեւ: Առաջինով պառլամենտը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, երկրորդով՝ երկրի պետքարտուղարը պարտավորվեց ամեն 5 տարին մեկ, ապրիլի 24-ին այցելել Եղեռնի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին

 

Տպել
1385 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ