Պետք է հանձնեիք նաեւ հոգեբանական թեստ, որը չեք անցել. Սեֆիլյանի պաշտպանը՝ դատավորին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր անցավ թեժ մթնոլորտում: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նիստն անցավ լեփ-լեցուն դահլիճում. այսօր Սեֆիլյանին ապակիցներից այն կողմ տեսակցելու էր  եկել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

Դատական կարգադրիչները՝ պետի գլխավորությամբ քաղաքացիներից շատերին ներս չէին թողնում՝ պատճառաբանելով, թե նիստերի դահլիճում տեղ չկա:

Դատարանն անցել է վիճաբանությունների փուլին, հերթը պաշտպանական կողմի ճառինն էր: Նախ ճառով հանդես եկավ հանրային պաշտպան Աննա Ջուվանովան, որը պաշտպանում է Գեւորգ Սաֆարյանի եւ Գալուստ Գրիգորյանի շահերը: Իր ճառում պաշտպանը նշեց,որ Գեւորգ Սաֆարյանին եւ Գալուստ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքների հիմքում բացակայում են փաստական հանգամանքները եւ դրանք հիմնավորող ապացույցները. «Ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ մեղադրանքների իրավական հիմքերն ապացուցելու համար»: Պաշտպանական ճառի վերջում Աննա Ջուվանովան դատարանին միջնորդեց արդարացնել Գեւորգ Սաֆարյանին եւ Գալուստ Գրիգորյանին: 

Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանի կողմից ընտրված պաշտպանը Տիգրան Եգորյանն է. Սաֆարյանը ի սկզբանե դեմ է եղել իրեն հանրային պաշտպան տրամադրելու՝ դատարանի որոշմանը: Չնայած դրան, դատարանը որպես Սաֆարյանի պաշտպան էր ներգարվել Ջուվանովային՝ այդպես էլ հաշվի չառնելով Սաֆարյանի կարծիքը:

Ճառով հանդես եկավ նաեւ Հրայր Թոփչյանի պաշտպան՝ Գեորգի Մելիքյանը, նշելով, որ իր պաշտպանյալին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Պաշտպանի խոսքով՝ ինքնաձիգները, որոնք հայտնաբերվել են իր պաշտպանյալի մոտ, պիտանի չեն եղել օգտագործման եւ արված լուսանկարները հետաքննիչը ջնջել է միտումնավոր՝ լավ իմանալով, որ եթե լուսանկարները մնան, հետագայում չեն կարողանա հիմնավորել իրենց առաջադրած մեղադրանքները. «Հետաքաննիչն ասում է, որ հեռախոսից ջնջվել են այդ լուսանկարները, ինչն իրականում հնարավոր չէ: Փամփուշտների անհետանալն ու ինքնաձիգների նկարագրի բացակայությունը պետք է համարվի անթույլատրելի ապացույց»: 

Մյուս պաշտպանները ճառով հանդես չեկան: Ճառի փոխարեն Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդությամբ, ինչի ժամանակ էլ թեժ իրավիճակ ստեղծվեց: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պարբերաբար ընդհատում էր պաշտպանին՝ վկայակոչում Փաստաբանների վարքագծի կանոնագիրքը, ապա սանկցիա կիրառում Եգորյանի նկատմամբ: Լարված էր նաեւ դատական նիստերի դահլիճում. քաղաքացիները մի քանի րոպե «բացարկ-բացարկ» էին վանկարկում եւ կրկին «հերթը տալիս» պաշտպան Տիգան Եգորյանին:

Ինքնաբացարկ ներկայացնելու առաջ Տիգրան Եգորյանն ասաց, որ մինչ պաշտպանական ճառերը շարունակելը անհրաժեշտ է լսել իր պաշտպանյալի ցուցմունքը, որը էական նշանակություն ունի: Նշենք, որ դատաքննության փուլում Սեֆիլյանը ըստ էության զրկված է եղել ցուցմունք տալուց՝ նա սանկցիայի պատճառով հեռացված է եղել նիստերի դահլիճից: Դատարանը, սակայն, մերժեց Սեֆիլյանին հարցաքննելու միջնորդությունը, նշելով, որ դատարանն անցել է վիճաբանությունների փուլին եւ Սեֆիլյանը չի կարող ցուցմունք տալ: Եվ ահա այս պատասխանից հետո էլ Եգորյանը բավականին սուր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի դեմ՝ միաժամանակ նշելով, որ միեւնույն է, դատարանն այս միջնորդությունը մերժելու է եւ անցնի ճառերին: Ինքնաբացարկի հիմքում դրվեց դատավորի ձեռնհասությունը:

Նա անդրադարձավ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի մասնագիտական որակներին՝ նշելով, որ նա չի հանդիսանում այս դատական գործով որպես նախագահող դատավոր:

Դատավորը ընդհատեց Եգորյանին եւ կոչ արեց վերջինս իր միջնորդությունը շարունակի բացառապես իրավաչափ վարքագիծ դրսեւորելու շրջանակում՝ պահպանելով քրեադատավարական տարրական էթիկայի նորմերը: Եգորյանն էլ հակադարձեց. «պրոֆեսիոնալ հարգանք դրսեւորեք իմ նկատմամբ եւ ինձ անընդհատ չընդհատեք...: Այս գործի ամբողջ ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ ձեր կիրառված պատժիչ գործողությունները ցուց են տալիս, որ դուք նվազագույն պատկերացում եւ ընկալում չունեք արդարադատություն իրականացնող եւ ՀՀ անունից հանդես եկող դատավորի իրական առաքելության մասին: Դուք ձեր ընկալմամբ դատարանի նկատմամբ հարգանքի պարտականությունը եւ այն միջոցները, որ ձեր զինանոցում են գտնվում, կիրառել եք չպատճառաբանված եւ ոչ համարժեք խստությամբ, դուք  հեռացնում էիք դատավարության  բոլոր  մասնակիցներին, ովքեր համաձակվում էին ոտքի չկանգնել ձեր՝ դահլիճ մտնելիս: Հետո, ենթադրում եմ այլ շրջանակների կողմից որոշակի դիտողություն ստանալուց հետո, սկսեցիք ձեւական կողմերը պահպանելով, մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո նոր հեռացնել դահլիճից»,- շարունակեց Տիգրան Եգորյանը:

Նրա խոսքով՝ դատարանն արհամարհում է պաշտպանական կողմի՝ խոսքի իրավունք հայցելու բոլոր նշանները, ավելին՝ երբ նման իրավիճակում պաշտպանական կողմը բարձրաձայնում է դատավորի ուշադրությունը ձայնի գործադրմամբ գրավելու միջոցը, դատարանը որոշում է, որ պաշտպանական կողմը խախտում է նիստի բնականոն ընթացքը, ինչն ավելի անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք է:

Եգորյանը նշեց, որ դատավորը  ոտնահարում է դատարանի հեղինակությունը եւ պաշտպանների նկատմամբ դրսեւորում անհարգալից վերաբերմունք: «Ավելին՝ այս ամենը անխուսափելիորեն հանգեցնում է մեր պաշտպանյալների՝ Սահմանադրությամբ սահմանված արդար դատաքննության իրավունքների խախտմանը: Այս ամենը կամ ձեր կողմից դիտավորությամբ կատարելու արդյունք է, եւ կամ ձեր մասնագիտական որակների, ավելի ճիշտ՝ անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող որակների հետեւանք է, ինչը անձեռնհասության հիմքով ինքնաբացարկի հիմք է: Կամ պետք է չհասկանալով անեք դա, կամ դիտավորյալ, պատահաբար հնարավոր չի էս ամենը կազմակերպել եւ կատարել: Դուք բացի որակավորման գրավոր քննություն հանձնելուց, պետք է անցնեք նաեւ հոգեբանական թեստ. այդ թեստի մեջ է մտնում նաեւ ունկնդրելու կարողությունը, դուք, փաստորեն, այդ թեստը չեք անցել, եւ մենք որեւէ հիմք չունենք կարծելու, որ դուք այդ չափորոշիչներին համապատասխանում եք: Դուք ունակ չեք եւ չեք կարող հանդես գալ, առնվազն ձեր կյանքի այս փուլում, որպես դատավոր...: Դադարեցրեք այս խայտառակությունը, ընդունեք մեր կողմից ներկայացված ինքնաբացարկը, ազատեք մեզ ձեր կողմից իրականացվող կամայականություններից, որոնց հետեւանքով անհնարին է դառնում պաշտպանության իրականացումը»,- այսպիսի ինքնաբացարկ հայտնեց պաշտպանը: Նրա  խոսքը պարբերաբար ընդհատվում էր դահլիճում գտնվող աջակիցների կողմից  բուռն ծափահարություններով ու բացականչություններով:

Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ պաշտպան Տիգրան Հայրապետյանը, սակայն մինչ այդ անդրադարձավ Եգորյանի ելույթին՝ նշելով. «Փայլուն դասական միջնորդություն է»,- ապա միացավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը. «Դատական նիստի արձանագրությունը, ինձ թվում է, պետք է վերցվի, հետագայում դասագրքի ձեւով ուսուցանվի մնացած բոլոր տեղերում: Հասկացա, որ դատական քննության պուլսը ձեր ձեռքից գնացել է, դուք որպես նախագահող դատավոր չեք կարողանում կառավարել դատական նիստի ընթացքը, քանի որ գնացքը վաղուց արդեն գնացել է, եւ հետեւաբար լավագույն բանը, որ կարելի է այս իրավիճակում շտկել, այո, ընդունել ինքնաբացարկ եւ թույլ տալ, որպեսզի ՀՀ-ն գնա արդարադատության զարգացման ճանապարհով: Եթե դուք մեղադրական դատավճիռ կայացնեք, միջազգային հանրությունը չի ընդունելու, արդեն հանրությունը ձեզ չի վստահում»,- ասաց Հայրապետյանը:

Միջնորդության դեմ առարակեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, որի առարկության ժամանակ դահլիճում ներկա գտնվողները վանկարկում էին. «ամոթ», «ստախոս»: Պետրոսյանը նշեց,որ միջնորդությունում ներկայացված` նախագահող դատավորի կողմից կողմնակալ վերաբերմունք ունենալու հանգամանքն անհիմն է, ներկայացված հանգամանքները իրականության հետ որեւէ աղերս չունեն:

30 րոպե խորհրդակցական սենյակից մնալուց հետո դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը եւ անցավ դահլիճում՝ ապակուց այն կողմ գտնվող ներկաների նկատմամբ սանկցիաներ կիրառելուն. կարգադրիչների պետը դատավորին մեկ տասնայկից ավելի անձանց անուններ էր նշել: Սանկցիայի «արժանացած» աջակիցները  ծափահարել էին պաշտպաններին, դատավորին բացարկ հայտնելու կոչեր արել: Ապա դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Արայիկ Պապիկյանից հետաքրքրվեց, թե վերջինս պատրա՞ստ է պաշտպանական ճառին եւ դրական պատասխան ստանալուց հետո անսպասելի հետաձգեց նիստը՝ այդպես էլ չնշելով հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին:

Տպել
8421 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան