Սուտ է, երբ ասում են, թե երիտասարդությունը չի կարդում. Ազգային գրադարանի փոխտնօրեն

2017-ին Ազգային գրադարանն ունեցել է շուրջ 30 հազար ընթերցող, տարվա ընթացքում գրադարան է այցելել շուրջ 247 հազար մարդ: Ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը, որը 1979 թվականից աշխատում է գրադարանում, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին ընթերցողների զգալի աճ է գրանցվել, եւ եթե համեմատում ես նախորդ տարիների հետ, ապա մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ընթերցողների տարիքային խմբերի հետ կապված:

«Այսօր ընթերցողների լրիվ այլ կոնտիգենտ է, ընթերցողական կազմը երիտասարդացել է, փոխվել, թարմացել, եւ սուտ է, երբ ասում են, թե երիտասարդությունը չի կարդում, դա այդպես չէ, այլ ընդհակառակը, հիմա կրկնակի եռակի անգամ շատ են կարդում երիտասարդները»,-ասաց փոխտնօրենը:

Հասմիկ Ղազարյանն ասում է, որ մի կարճ շրջան իսկապես ընթերցողների պակաս զգացվել է՝ 2008-2012 թվականներին, բայց դրանից հետո եւ մինչ օրս, միայն աճ է գրանցվել: Անդրադառնալով Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքին, որ Ազգային գրադարանում միջավայրի որոշակի փոփոխություն է պետք, Հասմիկ Ղազարյանը նշեց, որ նախարարի խոսքը շատ հագեցած էր ու առաջադրանքներով լի, որը իսկապես մտածելու առիթ է տալիս:

«Նախարարը մեզ հանձնարարական է տվել աշխատել ոճաբան-ձևավորողների հետ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել այն մթնոլորտը, որը երիտասարդներին կբերի դեպի գիրքը, սա մեծ երևակայություն եւ ջանքեր է պահանջում մեզնից, ստացել ենք այդ հանձրարականը եւ սկսել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,-ասաց գրադարանի փոխտնօրենը:

«Նշենք, որ երեկ Արմեն Ամիրյանը օրեր առաջ իր այցի ժամանակ Ազգային գրադարանի դրական առաջխաղացման, ինչպես նաև բացերի մասին, ասել էր, որ գրադարանին միջավայրի որոշակի փոփոխություն է պետք՝ մուտքից մինչև բակը: «Անհրաժեշտ է ստեղծել հաճելի եւ տրամադրող մթնոլորտ, գիրք կարդալը պետք է դարձնել նորաձև, որտեղ երիտասարդները հաճույքով ժամանակ կանցկացնեն»,-ասել էր նախարարը:

Համաձայն Մշակույթի նախարարության պաշտոնական տվյալների՝ ինչպես ամեն տարի, 2018-ին ևս պետական բյուջեից հատկացվող գումարով (20 միլիոն դրամ) Գրադարանը «կթարմացնի» իր գրադարանային ֆոնդը:

Հասմիկ Ղազարյանի խոսքով Ազգային գրադարանն ունի գրականության համալրման կարիք եւ վերջին տարիներին համլրման հայեցակարգն ուղված է ավելի շատ հայագիտական գրականության ուղղությամբ: Նաև կա մասնագիտական, գեղարվեստական, պահանջված թարգմանական գրականության պակաս, որն այսօր հասանելի չէ Ազգային գրադարանի ընթերցողներին:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք պետության կողմից տարեկան տրամադրված գումարը բավարար չէ գրադարանում գրականության համալրման համար, Հասմիկ Ղազարյանը նշեց, որ պետության կողմից տրված գումարներն հիմնականում ուղղվում են այն գրականության ձեռքբերմանը, որը գրադարանը չունի, իսկ այդ գրականության պակասը միշտ էլ կա, քանի որ փոխվում են ժամանակները, փոխվում է նոր սերնդի պահանջները եւ եղած գրականությամբ բավարարվելը այս պարագայում անհեթհեթություն կլնի:

Ըստ Հասմիկ Ղազարյանի տարեկան 40-50 հազար համալրում  է ունենում գրադարանը, որի մի մասը նվիրաբերումներ են, հիմնականում՝ սփյուռքից, անհատներից, տարբեր կազմակերպություններից: Նշում է, որ ըստ օրենքի տարբեր հրատարակիչների կողմից պետք է Ազգային գրադարանը ստանա հրատարակվող յուրաքանչյուր գրքից երկու օրինակ, սակայն հաճախ այդ երկու օրինակներն էլ չի ստանում, դժվարությամբ են ստանում, կամ ընդհանրապես չեն ստանում:

«Ազգային գրադարանը այդ երկու գիրքը ստանալը թողնում է հրատարակչի խղճին, կան հրատարակիչներ, որ երկուսի փոխարեն հինգ օրինակ են նվիրաբերում, տասն են նվիրում, բայց կան նաև, որ բացարձակ չեն նվիրաբերում»,-ասաց Հասմիկ Ղազարյանը:

Նրա խոսքով գրադարանն այսօր բազմապիսի խնդիրներ ունի, սկսած տնտեսական հազար ու մի խնդիրներից, մասնաշենքերի բարելավում, վերանորոգում: «Համալրման շատ մեծ խնդիրներ կան, կապված՝ գրադարանի պարտադիր օրինակի ստացման, գրականության ձեռքբերման, բաժանորդագրությունների եւ այլնի, բոլոր առումներով էլ խնդիրներ կան», -ասաց փոխտնօրենը:

Նա վստահեցնում է՝  այն ինչ արվում է այսօր, սեփական ռեսուրսներով է հիմնականում արվում: Եվ նշում է, որ բոլորովին վերջերս է լուծվել Ազգային գրադարանի վարչական համարվող մասնաշենքի ջեռուցման եւ պատուհանների խնդիրը, սակայն շենքն ընդհանուր անբարեկարգ վիճակում է:

Ընթերցասրահները փորձել են վերանորոգել իրենց ուժերով՝ բարերարներ գտնելու միջոցով: Դեկտեմբերի վերջերից ստեղծել են բացդարակային համակարգ, դրանից առաջ այդ սրահը դատարկ տարածք է եղել, մութ եւ տգեղ ձևով փակված:

Դարակներ են բերվել եւ տեղադրվել. «Սկզբում այցելուների մոտ դժգոհության առիթ էր բարձրացել, վատ նախատրամադրվածություն էր, որ իրենցից տարածքը վերցվել է, բայց հիմա շատ գոհ են, գալիս են իրենց ուզած թերթը վերցնում եւ ընթերցում», -ասում է Հասմիկ Ղազարյանը եւ նշում, որ ծրագրել են չորորդ հարկը վերանորոգելու եւ ընթերցողների համար գոնե մինիմալ պայմաններ ստեղծելու:

Մեր այն հարցին, թե ի՞նչ գրականություն է ձեռք բերելու Ազգային գրադարանը: Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու գրականություն ընտրելիս. Հասմիկ Ղազարյանն ասաց, որ  Ազգային գրադարանի քաղաքականության հիմքում այսուհետ կարևորվելու է ընթերցողի պահանջարկը, իսկ հիմնական թիրախը պետք է լինի երիտասարդությունը, մասնավորապես, ուսանողությունը:

Նշենք, որ նախարար Ամիրյանը լավ աշխատանքի համար մշակույթի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանին:

 

 

 Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:

Տպել
5013 դիտում

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը