Փնտրվում է միջազգային պատշաճ արձագանք

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 22-23-ին աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում: Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Դրանց ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որոնք բարձր գնահատականի արժանացան և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում Տոյվո Կլաարը նրան տեղեկացրեց Բաքվում ունեցած իր հանդիպումների մասին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներում վերահաստատեց Եվրոպական Միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն ու առաջարկություններին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Խաղաղ կարգավորմանը նպաստելու վերաբերյալ հայտարարություն արվել էր նաև Բաքվում՝ Ալիևի հետ հանդիպման ընթացքում: Ադրբեջանի նախագահը, հայտարարելով, որ Հայաստանի կողմից «օկուպացված իրենց տարածներում ոչնչացվում են Ադրբեջանի ազգային, կրոնական և պատմական հուշարձանները», ամենայն հավանականությամբ, հույս ուներ, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է իր զորակցությունը հայտնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես դա եղել էր նոյեմբերին Վրաստանի ճգնաժամի հետ կապված: Սակայն Կլաարը չեր կարող իրեն թույլ տալ նման անպատասխանատու հայտարարություն:

Նալբանդյանը կարևորեց Եվրոպական Միության հետևողական դիրքորոշումը` ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին։ «Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը», - նշեց Նալբանդյանը։

Ալիևի հայտարարություններին անդրադարձավ նաև պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ այդպիսի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը: «Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը», - նկատեց Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը:

Պատշաճ արձագանքի առումով հատկանշական է օրեր առաջ Ֆրանսիայի ԱԳՆ բավական նեյտրալ հայտարարությունը, որտեղ հակամարտության կողմերին կոչ էր արվում «զերծ մնալ ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»: Ի պատասխան այդ հայտարարությանը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Հիքմեթ Գաջիևը խորհուրդ էր տվել «ֆրանսիացի գործընկերներին՝ չտրվել Հայաստանի և Ֆրանսիայի հայկական լոբբիստական շրջանակների սադրանքներին և պրոպագանդային»: Գաջիևը իր խոսքում չի խորշել Արցախի հանրապետությունը անվանել «անջատողական և ահաբեկչական ռեժիմ», իսկ Մոնթե Մելքոնյանին՝ «միջազգային ահաբեկիչ»: Այս հայտարարությունից պարզ երևում է, որ Ֆրանսիայի, կամ մեկ այլ երկրի ոչ հասցեական և անատամ կոչերը չեն կարող զսպող հանգամանք լինել Ադրբեջանի համար:

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, որ այցը տեղի էր ունենում հայ-եվրոպական մերձեցման ֆոնին, այն կարելի է դրական գնահատել: Իսկ կշարունակվի՞ արդյոք Ֆրանսիայի և Ադրբեջանի հեռակա երկխոսությունը, կմիանա՞ն դրան այլ երկրներ, թե՞ ամեն ինչ կավարտվի Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից իրականությունը խեղաթյուրող պատասխանով ցույց կտա ժամանակը:

Տպել
6357 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին