Երևան
6 °C
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխությունները համակարգում:
Մեր տեղեկություններով, ոստիկանապետի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արթիկի ոստիկանապետ, մայոր Խորեն Բարխոյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Նշենք, որ Բարխոյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունվարի 30-ից: Արթիկի ոստիկանապետի պաշտոնն այս պահին թափուր է:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանի համաձայն էլ՝ փոփոխություն է տեղի ունեցել ոստիկանության Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Մասնավորապես՝ Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արարատի բաժնի պետ, իսկ Արարատի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը՝ Արմավիրի:
Տեղեկությունները մեր զրուցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանապետը հունվարի 19-ի կոլեգիայի նիստից հետո կադրային փոփոխություններ է անում ոստիկանությունում: Նա կոլեգիայի նիստում հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, եւ այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձեւափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով:
Հունվարի 19-ից հետո բազմաթիվ ոստիկաններ են ազատվել աշխատանքից, մի մասն անցել է թոշակի, մյուս մասն ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան
Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ
Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին
Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը
Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը
Հրդեհ Գլաձոր գյուղում. այրվել է տանը հարակից անասնագոմի տանիքը. տուժածներ չկան
ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգչուհի Լիլիուի հարսանիքը (լուսանկարներ)
«Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքվել է 700 մլն դրամ. Աննա Հակոբյանի ելույթը՝ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում. բոլոր միջոցառումների մասին՝ մեկ տեսանյութում
Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն
Բանաձեւի ընդունումը Թուրքիային ցույց տրված կարմիր քարտ է․ Թուրքիան պիտի ընտրի՝ ինչ է դնում զոհասեղանին․ Ստյոպա Սաֆարյան
Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը. վարորդը լողալով հասցրել է ափ դուրս գալ, վիճակը կայուն ծանր է
Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից
Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը
Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել
Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru
«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան
Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է
Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից
© 2019 Հայկական ժամանակ