Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Հայաստանի 2018 թ. առաջնությունում Եվրոպայի 2016 թ. մեծահասակների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի օրը չէր: Այսօր՝ փետրվարի 23-ին, 85 կգ քաշայինների պայքարում տիտղոսակիր մարզիկը չկարողացավ բարձրացնել նախատեսված կիլոգրամները: Պոկում վարժությունն ավարտեց 165 կգ-ով: 170-ը բարձրացնել չկարողացավ:

Հրում վարժությունում նախ փորձեց գլխավերեւում պահել 181, ապա 185 կգ ծանրաձողը, բայց չստացվեց: 3-րդ մոտեցումը չկատարեց եւ երկամարտում 0 ստացավ:

2017 թ. աշնանը նա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն էր դարձել երկամարտի 360 կգ-ով: Պոկումում գրանցել էր 170, իսկ հրումում՝ 190 կգ:

85 կգ քաշային կարգում այսօր ՀՀ չեմպիոն դարձավ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 355 կգ արդյունքով: 2-րդը Կարեն Ավագյանն էր (340 կգ), իսկ 3-րդը՝ Վարդան Մանուկյանը (330 կգ):

85 կգ քաշայինների չեմպիոնն ու մրցանակակիրները, չեմպիոնի մարզիչն ու պարգեւատրողը

Այսօր կայացան նաեւ 94 կգ քաշայինների մրցումները: Չեմպիոն դարձավ Սամվել Բաբակյանը (343 կգ): Կարուշ Ղուկասյանը գրավեց 2-րդ (339 կգ), իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ 3-րդ տեղը (325):

94 կգ քաշայինների չեմպիոնն ու մրցանակակիրները, չեմպիոնի մարզիչն ու պարգեւատրողը

ՀՀ 2018 թ. առաջնությունն ընթանում է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Մեկնարկել է փետրվարի 21-ին: Կավարտվի 24-ին:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
1493 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա