ՀՀ չեմպիոն ծանրորդ Ժորժ Եղիկյանը դժգոհ է իր բարձրացրած կիլոգրամներից

Ծանրամարտի Հայաստանի 2018 թ. չեմպիոն 77 կգ քաշային ծանրորդ Ժորժ Եղիկյանը կարծում է, որ ավելի լավ պետք է հանդես գար առաջնությունում: Այսօր՝ փետրվարի 22-ին, նա առաջին հորիզոնականը զբաղեցրեց երկամարտում գրանցելով 310 կգ արդյունք: Պոկում վարծությունն ավարտեց 140 կգ-ով. 145-ը գլխավերեւում պահել չկարողացավ: Հրումում գրանցեց 170 կգ: Ելույթից հետո նա խոսեց իր դժգոհության պատճառի մասին:

«Ելույթիս միջին գնահատական եմ տալիս, որովհետեւ ավելիին եմ ձգտում: Պոկումում 149 կգ պետք է բարձրացնեի, հրումում էլ 175-ից բարձր էի ուզում»,- ասաց նա:

Ժորժ Եղիկյանը բավական ժամանակ փորձում էր փոխել քաշային կարգը. ավելի բարձր քաշային կարգում հանդես գալ: Մարզումների ընթացքում, սակայն, քաշը բարձրացնել չի ստացվել: Կշարունակի հադես գալ 77-ում:

«Հավաքների եմ մասնակցել քաշս փոխելու նպատակով, բայց չի ստացվել: Կմնամ այս քաշային կարգում»,- ասաց նա:

ՀՀ 2018 թ. առաջնության 77 կգ քաշային կարգում այսօր երկամարտի 292 կգ-ով արծաթե մեդալակիր դարձավ Հենրիկ Խաչատրյանը: Բրոնզը բաժին հասավ Ազատ Հակոբյանին (287 կգ):

ՀՀ 2018 թ. առաջնությունն ընթանում է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Մեկնարկել է փետրվարի 21-ին: Կավարտվի 24-ին:

Տպել
1061 դիտում

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք, արված է. մնաց մնացածը. վարչապետ (տեսանյութ)