Ռիհաննայի ու Շակիրայի հետ աշխատած պարուսույցը վստահ է՝ Հասմիկը կհաղթի «Դեպի Եվրատեսիլում»

Երգչուհի Հասմիկ Շիրոյանն այս օրերին պատրաստվում էր «Դեպի Եվրատեսիլ» նախագծի կիսաեզրափակչին: Նրան այդ հարցում օգնում էր ամերիկյան հայտնի Hi Hat ընկերության ճանաչված խորեոգրաֆ Թրոյ Քիրբին: Վերջինս վստահ է, որ Հասմիկը հաջողություն կունենա մրցույթում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա կիսվեց իր ակնկալիքներով:

«Հասմիկը կհաղթի «Դեպի Եվրատեսիլ»-ում, որովհետեւ մեծ ծավալի աշխատանք է կատարում, եւ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նրանից ավելի շատ է ցանկանում դա: Բացի այդ՝ նրա հետ է աշխատում լավագույն թիմը (կատակում)»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հեռուստադիտողներին մեծ անակնկալ է սպասվում:

Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում Թրոյը հիմնականում ծանրաբեռնված է եղել աշխատանքով ու շատ բան չի տեսել: Հասցրել է, սակայն նկատել, որ ուտելիքը շատ համեղ է, ճարտարապետությունը գեղեցիկ, իսկ մարդիկ՝ հաճելի:

«Իմացա, որ ուտելիքը շատ համեղ է (ծիծաղում է), մարդիկ շատ լավն են: Նոր բաներ եմ սովորել պատմության մասին: Նաեւ նշեմ, որ, որ ինձ շատ է դուր գալիս ճարտարապետությունը: Կարող եմ ասել, որ ամենաշատը հավանել եմ մարդկանց բարությունը: Նաեւ ինձ շատ է դուր եկել այստեղի մշակույթը, մարդկանց սերն իրենց երկրի նկատմամբ, եւ այն, որ հպարտ են իրենց երկրով: Դա իսկապես շատ գեղեցիկ է Չհավանեցի, որ ցուրտ է, ես չեմ սիրում ցուրտը. Կալիֆորնիայից եմ, որտեղ միշտ տաք է»,- ասաց նա:

Հայաստանում Թրոյը մի շարք հանդիպումների ժամանակ կրել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշերով՝ ցեղասպանության հուշահամալիրի ու անմոռուկի պատկերով, շապիկ: Նշում է, որ մինչեւ Հայաստան գալն էլ ծանոթ է եղել հայոց պատմությանը:

«Մինչեւ այստեղ գալս գիտեի Հայոց ցեղասպանության մասին: Տեղյակ էի, որ դա տեղի է ունեցել 1915 թվականին: Ծանոթ էի պատմությունը, ճարտարապետությանը: Նաեւ գիտեի, որ սա հրաշալի վայր է, ու արժե այցելել»,- ասաց նա:

Թրոյը խոսեց նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ համագործակցությունների մասին: Նա մասնակցել է Շակիրայի, Ջեյ Զիի, Ռիհաննայի, Ջաստին Բիբերի Մերի Ջեյ Բլայջի եւ այլ հայտնի կատարողների բեմադրություններին: Ընդգծում է, որ յուրաքանչյուրի հետ աշխատանքը յուրահատուկ է:

«Միշտ հիանալի է ցանկացած արտիստի հետ աշխատելը՝ անկախ նրանից, թե նա ով է: Ինձ ամենաշատը հաճույք է պատճառում, որ ամեն անգամ նոր արտիստի հետ աշխատելիս դու նոր բան ես փորձում: Օրինակ, դու այն էներգիան չես ունենում Շակիրայի հետ աշխատելիս, որն ունես Հասմիկի հետ աշխատելիս, կամ նույն էներգիան չես ունենում Ռիհաննայի հետ աշխատելիս, որն ունենում ես Ջեյ Զիի հետ աշխատելիս: Միշտ տարբեր է: Մեզ (խմբ. նկատի ունի Hi Hat-ի պարողներին) դուր է գալիս օգնել տվյալ արտիստին իր մեսիջը հասցնել լսարանին»,- ասում է Թրոյը:

Հասմիկ Շիրոյանի մասնակցությամբ «Դեպի Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակիչը կայանալու է այսօր՝ փետրվարի 22-ին: Բացի նրանից՝ ելույթ են ունենալու Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը եւ Մարիամը:

Փետրվարի 19-ին առաջին կիսաեզրափակիչը հաղթահարել են Մգեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» խումբը: Եզրափակիչը տեղի է ունենալու փետրվարի 25-ին: «Դեպի Եվրատեսիլ»-ի հաղթողը մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Հայաստանն է ներկայացնելու «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում:

Տպել
2426 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր