Արցախում զինծառայող է վիրավորվել, 12 կրակոցից մեկն է դիպել. ՊԲ-ն կրկին լռում է

Լուսանկարում՝ վիրավորված զինծառայող Դավիթ Քամալյանը

Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին հերթական դեպքն է տեղի ունեցել բանակում, որի մասին Արցախի ՊԲ-ն կրկին չի հայտնել:

Փետրվարի 20-ի գիշերը Արցախի ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Դավիթ Քամալյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ նրա ուղղությամբ կրակել է ծառայակիցը: Պատճառը, ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է այն, որ ծառայակիցը գիշերային մթության մեջ գաղտնաբառ է հարցրել եւ պատասխան չստանալուց հետո կրակել է Դավիթ Քամալյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է, այդ պատճառով էլ դեռ հնարավոր չի լինում նրան տեղափոխել Երեւան՝ Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ:

Տեղեկությունները մեր զրույցում հաստատեց Դավիթ Քամալյանի մայրը՝ տիկին Շուշիկը: Նա ասաց, որ որդին այժմ միացված է արհեստական շնչառության ապարատին. «Վիճակը փորձում են կայունացնել, երեխան շատ է արյուն կորցրել: Հիմա արյուն են մատակարարում, քնած են պահում, որ ուժ հավաքի կարողանան տեղափոխել Երեւան: Պետք է նորից վիրահատեն, կարողանան գնդակը մարմնից հանել՝ թոքը ծակել անցել է ողնաշար»,- ասաց նա: Մեր հարցին, թե ի՞նչ վարկածներ են շրջանառվում դեպքի հետ կապված, զինծառայողի մայրը պատասխանեց հետեւյալը. «6 ամսվա սերժանտ է կրակողը, նոր է դիրքեր բարձրացել: Տղաս շատ լավ ծառայող է, իր հերթափոխը հանձնելուց հետո գնացել է զուգարան, որ գա հանգստանա: Հետ գալիս, մութ է եղել, գիշերը ժամը 00:00-ի սահմաններում, սերժանտը կանգնած է եղել, շարժ է նկատել, ո՛չ գաղտնաբառ է հարցրել, ո՛չ էլ ասել է՝ ով է՝ կրակել է: Ինքը ասել է, որ դրանից առաջ կատուից վախեցել է, շարժը տեսել է, նորից վախեցել է դրա համար կրակել: Միանգամից 14  կրակոց է արձակել, բայց մեկն է կպել»: 19-ամյա զինծառայողի ծառայության ավարտին մնացել էր 4 ամիս: Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դեռ ձերբակալված չկա:

Արցախի ՊԲ  մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից եւս փորձեցինք պաշտոնական հաստատում ստանալ դեպքի հետ կապված: Հասրաթյանը, սակայն հարցը լսելուն պես ասաց, որ հետեւենք իրենց պաշտոնական կայքէջին. «Անհրաժեշտության դեպքում մենք կտեղադրենք, խնդրում եմ մեզ ճիշտ հասկացեք»: Մեր դիտարկմանը, որ պաշտոնական կայքում նման տեղեկատվություն չկա, այսինքն՝ անհրաժեշտություն չկա՞, նա արձագանքեց. «Ես ձեզ նորմալ, հայերեն լեզվով բացատրեցի, այն տեղեկությունը, որոնք պետք է հանրությունը իմանա, մենք տեղադրում ենք, այսքանը»:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ՊՆ-ն կամ Արցախի ՊԲ-ն թաքցնում են զոհի (փետրվարի 12-ին մահացած զինծառայողի դեպքը) եւ վիրավորների մասին տեղեկատվությունը: Ըստ էության, նրանք նոր մարտավարություն են մշակել՝ փորձելով որքան հնարավոր է հանրությանը չտեղեկացնել վիրավոր զինծառայողների, ինչպես նաեւ զոհերի մասին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեր զրույցում նշեց, որ  պաշտպանության գերատեսչությունը առանձնապես մեծ ջանք չի գործադրում զինված ուժերում մահացության դեպքերի եւ վիրավորների վերաբերյալ տվյալները հրապարակելու ուղղությամբ: «Կարծում եմ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ տեղեկությունների, գրաքննության, չհրապարկելու, կոծկելու, թաքցնելու վարքագիծը ձեւավորվեց, բայց դա ոչ թե պետք է դիտարկել ինչ-որ կարճ ժամանակային պահվածք՝ կոնկրետ իրավիճակում, այլ երբ դիտարկում ենք ընդհանուր պետությունում իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ մասնավորապես կառավարության նիստերի փակ անցկացնելու, արդեն նույնիսկ ավագանու նիստերի փակ անցկացնելու, լրագրողների մուտքը սահմանափակելու ուղղությամբ, տեսնում ենք, որ սա ոչ միայն հատուկ է զինված ուժերին, այլ՝ դա ընդհանուր վարքագիծ է»,- ասաց իրավապաշտպանը:

Նրա կարծիքով, սա ամենեւին պայմանվորված էլ չէ ինչ-որ կառույցի առանձնահատկությամբ, որը կարող է գործ ունենալ պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ՝ չնայած մահացության դեպքերը, վիրավորների վերաբերյալ տվյալները չեն կարող որեւէ կերպ համարվել գաղտնիք: Սաքունցի խոսքով, նման մոտեցումը՝ տեղեկությունները չհրապարակելը կհանդիսանա եւ հանդիսանում է, ըստ էության անհամաչափ եւ ոչ հիմնավոր, որովհետեւ քաղաքացիներից թաքցնում են իրավիճակի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը: «Զինված ուժերի ղեկավարությունը բավական լուրջ սխալ է գործում. թափանցիկ, հաշվետու աշխատելու փոխարեն, փորձում են  փակ աշխատել»,- եզրափակեց Իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ին հոսպիտալում մահացել է զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Զինծառայողի մահվան մասին ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չէր հայտնել. տեղեկությունը հայտնի էր դարձել լրատվամիջոցին:

Տպել
14555 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)