Ռուսաստանին զրկեցին Փհենչհանի օլիմպիական մեդալից

Ռուսաստանին զրկեցին Փհենչհան 2018-ի կյոռլինգի դաբլ-միքստում նվաճած բրոնզե մեդալից: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, գրել են ռուսական ԶԼՄ-ները: Պատճառն այն է, որ դոպինգ ստուգման արդյունքում կյոռլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկիի օրգանիզմում արգելված խթանից՝ մելդոնիում էր հայտնաբերվել: Մրցումների ընթացքում մարզիկի հանձնած թե A, եւ թե B փորձանմուշները դրական են եղել:

Կրուշելնիցկին առայժմ հրաժարվել է բողոքել Մարզական արբիտրաժային դատարան (CAS): Նա ասել է, որ խթանիչի առկայությունը հերքելն անիմաստ է, քանի որ այն հաստատվել է 2 ստուգումների արդյունքում: Այնուամենայնիվ նա չի ընդունում իր մեղքը: Վստահ է, որ ինչ-որ մեկն իր «գլխին սարքել» է: Կասկածներ ունի, թե ով կարող է դա լինեն, բայց հրապարակային ասել չի ցանկանում: Իր կարծիքը կհայտնի հետաքննության ընթացքում:

Ռուսական լրատվամիջոցները պաշտպանում են մարզիկի վարկածը: Գրում են, որ դատելով Կրուշելնիցկիի օրգանիզմում հայտնաբերված մելդոնիումի քանակությունից, խթանիչը ընդամենը 1 անգամ է օգտագործված եղել: Իսկ մեկանգամյա օգտագործումը ոչ մի ազդեցություն չի ունենում: Այն կարող է օգնել մարզիկին կանոնավոր օգտագործելու դեպքում:

Նաեւ նշվում է, որ օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Կրուշելնիցկին նույնպես դոպինգ ստուգում անցել է: Հունվարի 22-ին նրա հանձնած նմուշը ցույց է տվել, որ նա արգելված ոչ մի միջոց չի օգտագործել:

Տպել
1652 դիտում

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ

«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Չմոռանանք, որ մենք շատ երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում ենք գործել. Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Ինքն արդեն պետական պաշտոնյա չէ, եւ կարող է ցանկացած հայտարարություն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանի հայտարարությունը

ԱԱԾ տնօրենին ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ․ վարչապետ

Վեթինգ ասվածն ավելի շատ անունի վրա է ուշադրությունը կենտրոնացնում, քան բովանդակության. Փաշինյան

Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (տեսանյութ)