Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում 42-րդն է

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդ հորիզոնականն է գրավել Փհենչհան 2018-ի սլալոմ մրցաձեւում: Այսօր՝ փետրվարի 22-ին, նա ելույթն ավարտել է 2 րոպե 08.08 վայրկյան արդյունքով:

Աշոտ Կարապետյանը Փհենչհանում իր մեկնարկից ընդամենը 5-6 օր առաջ է սկսել մարզվել: Մինչեւ այդ նա մրցավայրում չէր մարզվում, քանի որ դահուկ չուներ: Ֆեդերացիան նրան մարզագույք չէր տրամադրել, իսկ ընկերոջ իր հետ տարած հին դահուկները կոտրվել էին: Մամուլում բարձրացած աղմուկից հետո Հաաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նրա համար դահուկ էր գնել, ուղարկել:

Մրցաշարում առաջինն է եղել շվեդ Անդրե Միհրերը (1:38.99): 2-րդը շվեյրցարացի Ռամոն Ցենհոյզերն է (1:39.33), 3-րդը՝ ավստրիացի Միքայել Մեթը (1:39.66):

Հայ մարզիկներն ավարտեցին ելույթները Փհենչհանում: Ավելի վաղ Միքայել Միքայելյանը սպրինտի որակավորման փուլում 80 մարզիկի մեջ զբաղեցրել էր 72-րդ տեղը եւ չէր հաղթահարել որակավորման փուլը: Տղամարդկանց 15 կմ ազատ ոճում 83-րդն է դարձել:

Կատյա Գալստյանը կանանց 10 կմ ազատ ոճի դահուկավազքում 90 մասնակիցների մեջ զբաղեցրել է 72-րդ տեղը:

Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին:

Տպել
2468 դիտում

Հրդեհ Կապանի «ՎՏԲ» բանկում. տուժածներ չկան

Քարոզչական շանտաժի մարտավարությունը

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ