Եկեք հավատանք, որ այս մրցույթն արդար է. Թամար Կապրելիան

Երգչուհի Թամար Կապրելիանը հիասթափված է «Դեպի Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչից հետո: Նա ոչ միայն կիսաեզրափակչի, այլեւ ընդհանրապես նախագծի գլխավոր ֆավորիտներից էր, սակայն փետրվարի 19-ին չկարողացավ եզրափակիչ անցնել: Բազմաթիվ հեռուստադիտողների սա շատ էր զայրացրել եւ նրանք հարցականի տակ էին դնում մրցույթի արդարացիությունը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Թամարը հույս հայտնեց, որ այնուամենայնիվ, ամեն ինչ արդար է:

«Մեր երգը հաստատ մրցույթի ամենաուժեղ երգերից էր, բայց մարդիկ կարծեցին, որ իմ ելույթը կամ իմ երգն արժանի չէ առաջին փուլն անցնելուն: Ինչեւէ, թեեւ ես հիասթափված եմ, բայց ոչինչ առանց պատճառի չի լինում: Նաեւ հպարտ եմ, որ Լուսինեն, որը նույնպես հիանալի երգ ունի, եզրափակիչ դուրս եկավ: Եկեք հավատանք, որ այս մրցույթն արդար է: Մարդիկ հաստատ շահարկումներ են անում»,- ասաց նա:

Կիսաեզրափակչի 5 հաղթողները որոշվել են միջազգային ժյուրիի ու հեռուստադիտողների SMS քվեարկությունների հիման վրա: Կիսաեզրափակչից հետո համացանցում բազմաթի բողոքներ կային, որ քվեարկությունները տեղ չեն հասել: Մարդիկ նշում էին, որ քվեարկելուց բավական ժամանակ անց պատասխան են ստացել, որ քվեարկությունն ավարտված է:

«Գաղափար չունեմ՝ երբեւիցե կիմանանք՝ իրականում ինչ է կատարվել, թե՝ ոչ: Այս ամենը սուպեր անպարզ է»,- ասաց նա:

«Դեպի Եվրատեսիլ»-ում դեռ հանդես են գալիս Թամարի 3 ֆավորիտը: Նա հույս ունի, որ հենց նրանցից մեկը կհաղթի ու մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն կստանա:

«Որպեսզի ապացուցվի, որ այս մրցույթն իսկապես արդար է, պետք է հաղթի Լունեն, Կամիլը կամ «Նեմրա» խումբը»,- ասաց նա:

Մրցույթից հետո երգչուհին մի շարք պլաններ ունի: Շուտով իր լսարանի դատին նոր երգ ու տեսահոլովակ կհանձնի: Բացի այդ՝ շարունակում է աշխատանքներն իր մյուս նախագծերում:

«Պատրաստվում եմ գարնանը նոր երգ ու տեսահոլովակ թողարկել, կաշվիցս դուրս գալ «Նվակ»-ում ու իմ պրոդյուսերական ընկերությունում»,- ասում է նա:

«Դեպի Եվրատեսիլ»-ի մյուս կիսաեզրափակիչը կկայանա փետրվարի 22-ին: Այդ օրը ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը: Եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:

Տպել
3029 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան