Ձեր վարչափեդը, ձեր դատաղազը... ընձի մի հատ կարգին աղջիկ ա պետք խցումս, ազիզ. Խանդոյան

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստն անցավ լարված իրավիճակում՝  փոխադարձ վիրավորանքներով: «Պատճառը» գործով հանրային պաշտպանների ներգրավումն էր:

Գործի այս անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը եւ Սեդրակ Նազարյանը:

Նախորդ նիստին գործով մի քանի պաշտպանները չէին ներկայացել, ինչից ելնելով՝ դատարանը գործում հանրային պաշտպան ներգրավելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, որ դա պայմանավորված է պաշտպանների վարքագծով։

Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելիս Պավել Մանուկյանն ասաց, որ չի ընդունում հանրային պաշտպաններին. «Ես ճիշտն ասած, արդեն զզվել եմ ձեր որոշումներից, նկատողություններից ու շատ անտանելի ա, թքած ունեմ որոշումների, նկատողությունների վրա... վերջին հաշվով, թքած ունեմ նաեւ գերագույն գլխավոր ցռան մոզու ճակատին, որ երկիրը բերեց հասցրեց էս իրավիճակին...մեզանից պահանջում եք անհնարինը, միանգամից հոդված կարդացեք, պրծեք»,- ասաց Մանուկյանը:

Դիրքորոշում հայտնեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը. «Ես իմ պաշտպաններն ունեմ, փառք Աստծու, իմ ախպերներն են՝ Արայիկներս (նկատի ունի Արա Ղարագյոզյանին եւ Արայիկ Պապիկյանին), Մուշեղս, մենք մերոնցով: Այնուամենայնիվ, եթե պարտադիր պայման ա հանրային պաշտպանը, ապա..... ձեր համակարգի ղեկավարը, արդարադատության նախարարը, ձեր վարչափեդը, ձեր դատաղազը, ընձի մի հատ կարգին աղջիկ ա պետք խցումս, ազիզ, տեղավորեք էլի: Եթե դուք պարտադրում եք տենց, մենք դրանց կարիքը չենք զգում, մեզ պետք ա ընդամենը կարգին աշխատող աղջիկ խցում»,- ասաց նա: Դատավոր Մեսրոպ Մակյանը Խանդոյանին կոռեկտության կոչ արեց, որից հետո դիրքորոշում հայտնեց նաեւ Վարուժան Ավետիսյանը:

«Ոչ դուք եք մեզ համար դատարան, ոչ ձեր պաշտպաններն են մեզ համար պաշտպան, բոլորը ռեժիմը գործիքներ են եւ ըստ այմդ՝ մեր վերաբերմունք էլ համապատասխան է դրան: Դուք ձեր արածն արեք, մենք մեր արածի մի մասն արել ենք, մի մասը, երբ ժողովուրդը ոտքի կկանգնի, այդ ժամանակ կանենք, ավարտին կհասցնենք»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը: Սմբատ Բարսեղյանն էլ ասաց. «Եթե երկրի նախագահն ադրբեջանցուն հրապարակային ասում է՝ դու իմ հայրենակիցն ես, դուք էլ այդ նույն նախագահի կողմից նշանակվածն եք, ես ձեզ ի՞նչ ասեմ»:

Իսկ երբ դիրքորոշում էր փորձում հայտնել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը լարված իրավիճակ ստեղծվեց, Պավել Մանուկյանը ընդհատելով Պետրոսյանի խոսքն ասաց. «Խի եք էս թուրքին բերել, նստացրել դեմս»: «Թուրքը դու ես»,- պատասխանեց Պետրոս Պետրոսյանը: Սա զայրացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նրանք ոտքի կանգնեցին ինչ-որ բաներ ասացին, որոնք այդպես էլ լսելի չեղան ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար: Դատավորը նիստերի դահլիճից հեռացրեց Պավել Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին եւ Սմբատ Բարսեղյանին:

Սանկցիա կիրառեց նաեւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ՝ նախազգուշացման տեսքով: Ապա դատախազը շարունակեց իր խոսքը. «Դատարանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է  ապահովելու ամբաստանյալների կողմից իրենց ընտրած պաշտպանների միջոցով պաշտպանվելու համար, դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ ինչպես ամբաստանյալների, այնպես էլ նրանց պաշտպանների վարքագիծը բացառապես միտված է դատական նիստերի բնականոն ընթացքը խաթարելուն եւ ամեն կերպով դատական նիստեր տապալելուն»:

Այս միջադեպից հետո Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նկատեց, որ երբ Պավել Մանուկյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» էր անվանել, նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, ուստի, ըստ Ղարագյոզյանի, պետք է քրեական գործ հարուցել նաեւ հերոսին «թուրք» անվանած Պետրոս Պետրոսյանի նկատմամբ:

Ղարագյոզյանի կարծիքն էր նաեւ պաշտպան Հարություն Բաղդասարյանը, դահլիճում ներկաները եւս ապակիներից այն կողմ սկսեցին բղավել, որ պահանջում են դատախազին քրեական պատասխանատվության ենթարկել:

Դատավոր Մեսրոպ Մակյանն արձագանքեց, որ ինքն արդեն իսկ կատարել է այն իրավաչափ գործողությունները, որոնք տվյալ իրավիճակում պետք է կատարել եւ փաստաբաններին հիշեցրեց, որ նրանք ազատ են իրենց բարձրացրած հարցի առնչությամբ համապատասխան քայլեր կատարել այս դատական նիստից դուրս, եթե տեսնում են անհրաժեշտություն:

Ապա մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը շարունակեց հրապարակել գործում եղած ապացույցները: Իսկ ահա ընդմիջումից հետո «Սասնա ծռեր» խմբի աջակիցները «Թուրքը դու ես պետրոսիկ»,«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես ծախված», եւ նմանատիպ պաստառներով էին եկել նիստերի դահլիճ՝ նման կերպ իրենց բողոքն արտահայտելու մեղադրող Պետրոս Պետրոսյանի դեմ։ Նրանք այնպես էին պահել պաստառները, որպեսզի տեսանելի լիներ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին, վերջինս սակայն ձեռքով փակել էր իր տեսադաշտը:

Հ.Գ. Դատական նիստի ընդմիջման ավարտից հետո հայտնի դարձավ, որ ընդմիջման ընթացքում վթարի են ենթարկվել գործով հանրային պաշտպաններ Լիանա Գասպարյանը եւ Արմինե Ֆանյանը: Նրանք, սակայն չեն տուժել, մարմնական վնասվածքներ չեն ստացել, վնասվել է միայն Ֆանյանի ավտոմեքենան: Այս պատճառով նիստը կրկին մեկ ժամով ընդմիջվեց, ապա հետաձգվեց մինչեւ փետրվարի 28-ը:

Տպել
6518 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են