Սերժ Սարգսյանը չի կարող այս հարցին լուծում տալ․ Արագած Ախոյան

Երեկ Մայր աթոռի բակում բողոքի ցույց է տեղի ունեցել։ Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պահանջել են լուծում տալ Պոլսո պատրիարքի տեղապահի աթոռի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ցույցի նախաձեռնողներից, «Վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։ Վերջինիս փոխանցմամբ հասարակության շահագրգիռ շերտերի, մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ բողոքի ցույց են կազմակերպել, որ Մայր աթոռը հետամուտ լինի Աթեշյանի շուրջ ստեղծված իրավիճակին ու լուծում առաջարկի։ Նշենք, որ փետրվարի 20-ին Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, աշխատանքները շարունակվելու են մինչև փետրվարի 23-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել Մայր աթոռի մամլո դիվանի ներկայացուցիչներին, հանդիպել Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոսի հետ։

«Նա հայտարարեց, որ Էջմիածինը ևս շահագրգիռ է, որ խնդիրը լուծվի։ Տեղեկացրին, որ հարցը դրված է Գերագույն հոգևոր խորհրդի նիստում և օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է։ Կարևոր հարցը Աթեշյանի հարցն է։ Ինչ լուծում կստանա, ինչ որոշում կկայացնի Մայր աթոռը, դեռ պարզ չէ»,- ասաց Արագած Ախոյանը։ Վերջինս նաև նշեց, որ պայմանավորվել են նորից հանդիպել մինչև որոշում կայացնելը, բայց օրը հայտնի չէ։ Ըստ Արագած Ախոյանի, բողոքի ցույցի մասնակիցների մաքսիմում պահանջը Աթեշյանին կարգալույծ անելն է, մինիմումը՝ եկեղեցի մուտքի արգելումը, մինչև վերջնական որոշում կայացվի։ Նրա կարծիքով՝ Պոլսի պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատուն արքեպիսկոպոս Աթեշյանն է։

«Թուրքական իշխանությունների դերն այս պահին շատ քիչ է, այստեղ Պոլսո պատրիարքի տեղապահ Աթեշյան կոչեցյալի վարքագիծն է կարևոր, որը անցնելով կանոնակարգի, համայնքի վրայով ինքն իրեն հրամցրել է թուրքական իշխանություններին։ Այս անձնավորությունը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, փորձում է սիրաշահել իշխանություններին՝ ես ձեր զավակն եմ  թույլ տվեք նստեմ այս աթոռին»,- Ախոյանի կարծիքով այսպիսին է Աթեշյանի տրամաբանությունը։ Նրա պնդմամբ, Աթեշյանն իր քայլերով խորացնում է հայ-թուրքական հարաբերությունների լարվածությունը։ «Նա այդպիսի քաղաքական քայլ կատարեց հայտարարելով, որ էդողանը իր եղբայրն է։ Դրանով ներքաշեց թուրքական իշխանություններին կեղտոտ խաղի մեջ՝ ավելի խորացնելով հայ-թուրքական հարաբերությունների բևեռվածությունը, և դա օգտագործեց իր շահերի համար»,-նշեց Արագած Ախոյանը։ Մեր հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարող է լուծում տալ ստեղծված իրավիճակին, մանավանդ որ երեկ նա հանդիպել էր Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Արագած Ախոյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը չի կարող այս հարցին լուծում տալ։ Նա նաև հավելեց, որ եթե հարցին լուծում չտրվի, պայքարը շարունակելու են, բողոքը Հայաստանով չի սահմանափակվելու, կապեր ունեն նաև պոլսահայ համայնքի հետ, որի ուշադրույթունը բևեռված է այս խնդրին։  

Հիշեցնենք, որ Մայր աթոռի 2017թ-ի մարտի որոշմամբ կոմայի մեջ գտնվող Պոլսի պատրիարք արքեպիսկոպոս Մութաֆյանին պիտի փոխարիներ Գարեգին Բեքչյանը։ Բայց Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չընդունեցին Բեքչյանին՝ պահանջելով Արամ Աթեշյանին վերադարձնել տեղապահի պաշտոնին։ Այս փետրվարի 13-ին էլ Բեքչյանը հայտարարեց, որ հեռանում է Թուրքիայից և տեղապահի աթոռը թողնում Աթեշյանին։

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում:

Տպել
4192 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան