Ես ամաչելու բան չունեմ, Մարտի 1-ը ձեր ամոթն է. Նիկոլ Փաշինյանը՝ Գեւորգ Կոստանյանին, ՀՀԿ-ին

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով ԵԼՔ-ի հայտարարության 5-րդ կետին, որի հիմքում օրենսդրական փաթեթի մշակումն է, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներին, հետաքրքրվեց՝ արդյո՞ք փոխհատուցման անհրաժեշտությունը կա, նկատի ունենալով, որ դեռեւս 2014 թվականին ընդունվել է Սահմանադրական դատարանի որոշում եւ այնուհետ օրենք, որով երաշխավորվում էր փոխհատուցման տրամադրումը:

«Այս դեպքում զոհված կամ սպանված տղաների կյանքի իրավունքը խախտվել է, հետեւաբար՝ իրենք արդեն այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչեւ այսօր իրավունք ունեին դիմելու իրենց խախտված իրավունքների համար փոխհատուցում ստանալու համար: Մարտի 1-ի զոհերի հարազատներն արդեն այդ իրավունքն ունեն, ի՞նչ իմաստ ունի հայտարարություն ընդունենք, օրենսդրական փաթեթ ընդունենք»,- ասաց Կոստանյանը:

Նիկոլ Փաշինյանը Կոստանյանի հարցին հարցով պատասխանեց.

«Դուք ասում ենք, որ զոհերի հարազատները կարող են փոխհատուցում ստանալ, իսկ ովքե՞ր են Մարտի 1-ի զոհերն ըստ այս պահին մեր ունեցած քրեադատավարական փաստաթղթերի կամ նախաքննական նյութերի: Մարտի 1-ի զոհերը նախաքննական նյութերում ներկայացվում են՝ զանգվածային անկարգությունների մասնակիցներ, զանգվածային անկարգությունների աջակիցներ, նրանցից ոմանք ներկայացվում են հարբած վիճակում դեպքի վայրում գտնված քաղաքացիներ: Այսօրվա դրությամբ ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը, որը կարող ենք դուրս բերել իրավապահ մարմինների տարածած հաղորդագրություններից, ապա դատական համակարգը պաշտոնական դիրքորոշում չի ֆիքսել, որ սխալ են արել, այդ մարդկանց սպանել են: Մենք հիմա ունենք ոստիկանության 4 ենթասպայի, որոնք ներգրավվել են որպես մեղադրյալներ: Այս գործը հանգուցալուծում չի ստանում, նրանք տարիներով մեղադրյալներ են»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ 5-րդ կետի կարիքը կա:

Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հարցադրմանը, որ Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով Մարտի 1-ի Փաստահավաք խումբը դադարեցրեց իր գործունեությունն ասաց.

«Այն անկախ փորձագիտական խումբ էր, հետեւաբար՝ այն ենթակա էր լուծարման հանձնաժողովի եզրակացության պահից, որովհետեւ այդ նպատակով է ստեղծվել: Հետեւաբար իմաստը ո՞րն է՝ ձեր այդ պնդումը մտցնել հայտարարության տեքստի մեջ»,- ասաց Կոստանյանը, որին հակադարձելով Փաշինյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանի հրամանագրում չի եղել հիմնավորում:

«Հասկացան, որ բանը բանից անցնում է, բաներ են բացվում, որ չպետք է բացվի, դա եղել է քաղաքական որոշում: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ընդհանրապես լեգիտիմություն չի ունեցել, վստահություն չի վայելել, եղել է քաղաքականացված եւ, ըստ էության, փաստահավաք խմբի լուծարումը տեղի է ունեցել քաղաքական որոշմամբ: Պարզվել է, որ Փաստահավաք խումբն իրոք աշխատում է, արվել են լրջագույն բացահայտումներ՝ նույնիսկ ՊՆ-ի, բանակի ներգրավվածության հետ կապված»:

Գեւորգ Կոստանյանն իր խոսքում ասաց, որ Մարտի 1-ը մեր երկրի պատմության ընթացքում ամոթալի հարց է եւ ամոթ է բոլորիս, որին Փաշինյանն արձագանքեց.

«Ես Մարտի 1-ի գործով դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման: Շատ է ասվում այդ շեշտադրմամբ, որ Մարտի 1-ը բոլորիս ամոթն է, ես, որպես այդ գործով դատապարտված անձ, Մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ, Մարտի 1-ը իմ ամոթը չի, ձե՛ր ամոթն է: Չգիտեմ անձնապես ձեր ներգրավվածությունը, բայց ասում եմ՝ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ»: 

Երկու ժամ տեւած քննարկումից հետո ՀՀԿ-ն դեմ քվեարկեց ԵԼՔ-ի նախագծին, Ծառուկյան խմբակցությունը՝ ձեռնպահ, կողմ էր միայն ԵԼՔ-ը:

Տպել
3996 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել