Դրա անունը դուք դնում եք բյուջե լցնել, ես դնում եմ առողջության անվտանգություն․ Մ. Եսայան

Հայաստանում գրանցված 4 723 դեղից 3 632-ը մոտ ապագայում վաճառվելու է միայն դեղատոմսով:

Առողջապահության նախարարությունում փետրվարի 19-ին հրավիրված բրիֆինգի ժամանակ հայտարարվել է, որ մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն մնացած բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: Ի՞նչ նպատակով է սա արվում, մեր հարցերին պատասխանեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը։

- Տիկին Եսայան, ի՞նչ նպատակով է դեղերի մեծամասնությունն առաջիկայում միայն դեղատոմսով վաճառվելու։

- Որոշումը կառավարությունն է կայացրել, իմ անձնական մեկնաբանությունը ասեմ՝ մենք ընդհանրապես դեղ խմել սիրող ժողովուրդ ենք, եւ դեղատուն այցելել սիրող ժողովուրդ ենք, դա վատ է, լավ օրից չէ, որ այդպիսին ենք։ Եւ ես իմ նեղ շրջապատում ունեմ մարդիկ, որ մինչեւ հիմա խմում են բժշկի 10 տարի առաջ նշանակած դեղը՝ առանց որեւէ լրացուցիչ հետազոտության, առանց բժշկի մոտ գնալու, գուցե այդ 10 տարվա ընթացքում տվյալ օրգանիզմում հազար ու մի բան է փոխվել։ Բայց 10 տարի առաջ այն բժիշկը ում, իրենք վստահել են, դեղ է գրել դեղատոմսով, կամ առանց դեղատոմսի, ասել է՝ սա խմի, առաջին տարին իրեն լավ է զգացել, եւ մեխանիկորեն շարունակում է այդ դեղը խմել։ Դա շատ վտանգավոր երեւույթ է, վտանգավոր է, որ մարդիկ չեն հետազոտվում եւ իներցիայի ուժով տարիներ շարունակ նույն դեղը խմում են, ասենք հիպերտոնիկ հիվանդները, սրտի խնդիր ունեցողները, երիկամների հազար ու մի խնդիր ունեցողները։ Այստեղ, կարծում եմ, նոր մշակույթ պիտի մտնի, որպեսզի մարդկանց մոտ սովորություն լինի բժշկի գնալ, եւ շարունակել բուժվել ոչ թե 10 տարի առաջվա «դեղերով», այլ գոնե բժշկի վերջին խորհուրդներով։

- Տիկին Եսայան, արդյո՞ք սա առողջապահության նախարարության բյուջեն լցնելու միտում չունի, քանի որ մարդիկ սոցիալապես ապահով չեն եւ շատ դեպքերում միայն դեղորայքին են դիմում, այլ ոչ թե բժշկին։

- Բյուջեն ո՞նց կարող է լցվել, ես ուղղակի չեմ հասկանում։

- Մարդիկ պետք է հիվանդանոցներ այցելեն, անվճա՞ր են տրամադրվելու այդ դեղատոմսերը, մարդիկ պետք է հետազոտություն անցնեն չէ՞, որ բժիշկը դեղատոմս գրի։

- Դե, եթե ուզում եք, որ մարդիկ հետազոտություն չանցնեն, եւ ում խելքին ինչ դեղ փչում է՝ խմի, կներեք, արդեն այդտեղ բան չեմ կարող ասել։ Պիտի հետազոտություն անցնեն, մարդիկ բժշկի հսկողության եւ խորհրդի տակ պետք է լինեն, եթե հիվանդ են, հիմա դրա անունը դուք դնում եք բյուջե լցնել, ես դնում եմ ուրիշ բան, ես դնում եմ առողջության անվտանգություն։

- Բայց, եթե մարդիկ սոցիալապես անապահով են, ինչպե՞ս կարող են հետազոտության գնալ։

- Շատ ճիշտ հարց եք տալիս, այ եթե դուք հարցը տաք, որ սոցիալապես անապահովների հետ կապված պետությունը ունենա որոշակի պարտավորվածություն, այդտեղ ես համաձայն եմ։ Իսկ պետությունը ունենալու է որոշակի պարտավորվածություն, եւ եթե դուք կառավարության որոշումը նայել եք, այնտեղ սոցիալական խմբերի համար հատուկ առանձին բաժին կա։

- Բայց կան մարդիկ, որոնց ապրելու պայմանները այդքան էլ լավ չեն, բայց ներառված չեն այդ սոցիալական խմբերում։

- Համաձայն եմ, բայց էլի եմ կրկնում՝ առողջությունը այնպիսի թանկ բան է, որ պետք է պատրաստ լինենք գրագետ զբաղվել մեր առողջությամբ, ոչ թե մեկը խորհուրդ տա՝ այսինչ դեղը խմել, գնա դեղատնից վերցնի ու խմի։ Վստահաբար դուք գիտեք, դեղերը մի հարց լուծում են, հազար հարց փչացնում են։ Սոցիալական խնդիրներ կան, պետությունը, իհարկե, պարտավոր է զբաղվել սոցիալական խմբերով, կառավարությունն ունի համապատասխան որոշում, որ սոցիալական խմբերի նկատմամբ պետք է արտոնություններ լինի։ Եկեք մեր քաղաքացիների առողջությունը գրագետ բուժենք, ոչ թե ում խելքին ինչ դեղ փչում է, կամ կողքից հարեւանը խորհուրդ է տալիս, գնա խմի այդ դեղը, եւ աչքը սարքելու տեղը ունքն է փչացնի։

- Փաստորեն, գտնում եք, որ մարդն ամեն անգամ պարտադիր պետք է գնա հետազոտության, հետո՞ դեղ խմի։

- Վստահաբար, օրինակ, ո՞նց կարող եք վերցնել, մի դեղ խմել, եթե ձեր գլուխը ցավում է, բայց ձեր գլխացավի պատճառը բոլորովին ուրիշ տեղ է։ Դուք այդ րոպեական խնդիրը լուծում եք՝ գլխացավը այդ րոպեին իբրեւ թե անցնում է, բայց դուք օրգանիզմում այդ ուրիշ տեղի խնդիրը չեք լուծում։ Բա բժիշկները ինչի՞ համար են, բժիշկները բուժելու համար են, խորհուրդ տալու համար են, ճիշտ նշանակումներ անելու համար են, եւ ամբողջ առողջապահության նպատակը մարդկանց օգնելու համար է։

- Այսինքն, առողջապահության նախարարության բյուջեն լցնելու միտում չկա՞։

- Իմ անձնական կարծիքով, բյուջեն լցնելու խնդիր չկա։ Բյուջեն հազար ու մի ձեւերով լցվում է։ Մենք 2018 թվականի բյուջեն արդեն հաստատել ենք, այդ բյուջեն ընդունված է ԱԺ-ի կողմից, եւ կարծում եմ՝ առաջնային առողջապահական խնդիրը մարդու, քաղաքացու առողջությունն է, այլ ոչ թե բյուջե լցնելը։

                                                                                                      Նիկոլայ Ավետիսյան

Տպել
9910 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)