Պատկերացնում էի, թե ինչպես եմ ատրճանակը հանում եւ պահում Սերժ Սարգսյանի ճերմակած քունքին

Հայաստանի գրողների միության անդամ, գրող Արփի Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գնացել է «Բուկինիստ» գրախանութ իր «Չի վաճառվում» գրքի վրա մակագրություն թողնելու, քանի որ «Բուկինիստ»-ը «Չի վաճառվում» գիրքը առանձնացրել էր խաղարկությամբ նվիրելու համար։

Բանաստեղծուհին նշել է, որ տան գործերը թողած, ջերմող երեխային թողած, գնացել է, որպեսզի մինչեւ խաղարկությունը հասցնի մակագրել գիրքը, սակայն գրախանութը փակ է եղել, քանի որ Սերժ Սարգսյանը ներսում է եղել, իսկ դրսում փողկապներով եւ կոստյումներով մարդիկ կանգնած չեն թողել, որպեսզի մարդիկ ներս մտնեն։ Անգամ աշխատողներից մեկին, որին զգուշացրել են, որ այդ օրը՝ ժամը 11-ին գնա, ներս չէին թողնում։

Ոսկանյանը գրել է, որ Սերժ Սարգսյանը նստած էր իրենից 15 մետր հեռավորության վրա, եւ Սարգսյանի պատճառով այդ պահին անձրեւի տակ կանգնած՝ երբ իր երեխան ջերմում էր տանը, պատկերացնում էր, թե ինչպես է երեւակայական ատրճանակը գրպանից հանում եւ պահում Սերժ Սարգսյանի ճերմակած քունքին։

Սերժ Սարգսյանը ուսումնասիրում է Բուկինիստի գրքերը (լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքից)

Իսկ հետո մեկ այլ միտք է անցել գլխով, որ պետք է սպասել, մինչ Սերժ Սարգսյանը դուրս գա գրախանութից եւ իր գրպանից հանի ջրոցի խաղալու համար նախատեսված, մանկական, գույնզգույն ատրճանակը, որի մեջ ջրի փոխարեն «կիսլատա» կլինի։ Սրանք միայն գրական գեղարվեստական մտքեր են, իսկ իրականում բանաստեղծուհին տեղի ունեցածը ամփոփել է այսպես. «Քանի դեռ մենք ձեռ ենք քաշել իրենց տոները փչացնելուց, տոն փչացնողն այսուհետ իրենք են լինելու, ու իրենք մխտռելու են մեր ամեն մի տոնը»։

Ստորեւ ներկայացնում ենք Արփի Ոսկանյանի տեքստը՝ առանց կրճատումների.

Թե ինչպես էր Սերժ Սարգսյանը օկուպացրել գրախանութը

«Բուկինիստ»-ը «Չի վաճառվում» գիրքս առանձնացրել էր խաղարկությամբ իր բախտավոր հաճախորդներից մեկին նվիրելու համար, ինձ էլ խնդրել նախապես մակագրել։ Այսօր՝ գիրք նվիրելու օրը, վերջապես կարողացա պոկվել իմ գործերից, ջերմող երեխայիս թողեցի ու վազեցի, որ հասցնեմ, մինչեւ խաղարկությունը մակագրեմ գիրքս, նաեւ տնեցիների համար գրքեր առնեմ։ Մտքում նախապատրաստում էի մակագրության տեքստը՝ հասցեագրված այն բախտավոր այցելուին, որ նախախնամության կամոք դառնալու էր գրքիս այդ օրինակի տերը։ Մոտավորապես՝ այսպես. « Սիրելի անծանոթ, ես ուրախ եմ, որ գիրքս բաժին հասավ հենց քեզ, որովհետեւ հավատում եմ ճակատագրի նշաններին, ու եթե այն քո ձեռքում է հայտնվել, ուրեմն դուք իրար տալու բան ունեք...»։ Կամ այսպես. «Սիրելի անծանոթ, այս պահից մենք այլեւս ծանոթներ ենք, բայց ես ուրախ կլինեմ, եթե դառնամ քո հարազատը...»։ Կարելի է եւ. «Սիրելի անծանոթ, քո ձեռքում իմ քսան տարվա ինձ համար ամենաթանկ մտքերն ու տողերն են, ու ես երջանիկ կլինեմ, եթե դրանք արձագանքվեն քո հոգում...»։ 

Սակայն գրախանութը փակ էր։ Դրսում կոստյումներով ու փողկապներով մարդիկ էին կանգնած, հսկում էին մուտքը, ոչ մեկի չէին թողնում ներս։ Ներսում էլի նմանատիպ մարդիկ էին։ Դրսիններն ասացին, որ մի կես ժամից նոր հնարավոր կլինի մտնել։ Այդ ամենը հարկայինի հարձակման տպավորություն թողեց, դրսում կանգնածներն էլ հարկադիր կատարողներ թվացին։ Ասացի, որ ես կարող եմ առեւտուր չանել, պիտի գիրք մակագրեմ, գնամ։ Ասացին. «Ոչինչ անել չենք կարող, աշխատողները դեռ չեն եկել»։ Որոշեցի տարածքում պտույտ գործել, «Անտարես»-ի տաղավարից գիրք առա, մտածում էի՝ այ քեզ թշնամական պետություն, էս մի օրը գրախանութները պիտի մի քիչ փող աշխատեն, եկել, չոքել են «Բուկինիստի» բկին։ Կես ժամից վերադարձա «Բուկինիստ», հարկադիր կատարողները դեռ այդտեղ էին։ Մեր միջեւ մաքուր կաֆկայական երկխոսություն տեղի ունեցավ։
-Չեկա՞ն դեռ,- հարցրի՝ նկատի ունենալով աշխատողներին։ 
- Չէ դեռ, մենք էլ ենք իրան սպասում։
- Իրան՝ ո՞ւմ։ 
- Ձեզ ո՞վ ա պետք։
- Աշխատողներից ինչ-որ մեկը:
- Մեզ էլ։ 
Կողքից մի աղջիկ ասաց. «Ես աշխատող եմ, եկել եմ, բայց ներս չեմ կարող մտնել»։ Հարցրեցի, թե ինչ կարող եմ անել, որ մակագրեմ գիրքս ու գնամ, ասեց՝ պատկերացում չունեմ, ինձ ասել են՝ տասնմեկին կգաս, եկել եմ, բայց...»։ Սկսեցի ուշադիր նայել, թե ներսում ինչ է կատարվում։ Կոստյումավոր տղամարդիկ էին, եւ թվում էր, թե առեւտուր էլ կա։ Հարկադիր կատարողներից մեկը ինչ-որ մանկական գիրք անցկացրեց դրամարկղի համակարգչային ծրագրով, գումարը դրեց դրամարկղում, գիրքը դուրս բերեց, հանձնեց ինչ-որ կոստյումավոր մարդու, որ դրսում սպասում էր, ապա միացավ թիկնազորին։ Անհասկանալի վիճակ էր, փորձեցի աշխատող աղջկանից պարզել, թե ինչ է կատարվում, բայց արդեն անհետացել էր։ Մի ուրիշ սպասող աղջկա հարցրի, շշուկով ու շատ խորհրդավոր ասաց՝ ներսում նախագահն է։

Ուզում էի հարցնել՝ ինչի՞ նախագահը, հետո հասկացա, որ մեծն Սերժ Սարգսյանն է Բաղրամյան 26-ի իր բարձունքից իջել գրախանութ գիրք գնելու։ Այդ պահին նկատեցի նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ դրսում կանգնած՝ հնարավորություն էին փնտրում գրախանութի ներսում «նախագահին» նկարելու, բայց նրանք, որ ինձ հարկադիր կատարողներ էին թվացել, իսկ իրականում «նախագահի» թիկնազորի անդամներ էին, դա թույլ չէին տալիս։ Շատ զավեշտալի, իրոք կաֆկայական վիճակ էր։ Համ լրագրողներին կանչողներն էին իրենք, համ նկարել արգելողները։ Ինչի՞ համար էր էս անիմաստ շոուն։ Որ լրատվամիջոցներով հաղորդվի, թե նախագահը գիրք նվիրելու օրը գրախանութ է այցելել գիրք առնելու, բայց համ էլ դրա լուսաբանումը ներկայացվի որպես լրագրողների նախաձեռնություն։ Իբր՝ դա հո էնքան արտառոց կամ կարեւոր բան չի, որ լուսաբանելու կարիք ունենա, նախագահի համար գրախանութն ու գիրքը սովորական բան են։ Հիշեցի ու ակամայից հարգանքով լցվեցի սրա նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, որ բաց տեքստով հայտարարում էր, թե գիրք կարդացող չէ։ Նա գոնե չէր գա, գիրք նվիրելու օրով մտնի գրախանութ ու ոտի տակ ընկնի։ Սակայն ինձ զարմացնում էր մի բան, որ էդքան ժամանակ էդքան մարդ չէր կարողանում «նախագահին» մի խելքը գլխին գիրք խորհուրդ տալ, որ առնի ու դուրս գա, մենք էլ մտնենք...

Քիչ էր մնում թիկնազորի անդամներին ասեմ, որ հաղորդեն՝ պատրաստ եմ օգնել էդ հարցում։ Ու ինչն էր հետաքրքիր, որ ինքը գրադարակների արանքներում շրջողների մեջ չէր երեւում։ Տպավորություն էր, որ էդ մարդկանց հորդորել է գիրք ընտրել իր համար, իսկ ինքը ինչ-որ տեղ խորքերում նստած սպասում է։ Մտածում էի՝ ինչ երջանկություն կլիներ ունենալ մի նախագահ, որը գրախանութ այցելելու համար գրախանութը չէր փակի ու շրջապատի թիկնազորով։ Կմտներ ամենաբանուկ ժամին, կբարեւեր մարդկանց,կխոսեր, կատակներ կաներ, գուցե ինչ-որ գիրք խորհուրդ տար կամ մյուսների խորհրդով ինչ-որ գիրք գներ... Հետո հիշեցի նրա, նրա նշանակած վարչապետի ու նրա առաջարկած նախագահացուի դեմքերը, որոնց վրա հայերեն պարզ ու հստակ գրված է՝ ծառայում եմ Ռուսաստանի Դաշնությանը, հիշեցի նախօրեին քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի սարսափահար դեմքը, որ այդ օրն էր ընկել մուգ հեղուկով լի բանկայի տեսքից, որի մեջ նրա երեւակայությունը «կիսլատա» էր տեսել, ու հասկացա, որ իմ անծանոթ ընթերցողին այլ ուղերձ պիտի թողնեմ. «Սիրելի անծանոթ, որ ինձ հետ ապրում ես միեւնույն երկրում, քեզ ցանկանում եմ նույնը, ինչ ինձ, սրտանց եմ ցանկանում, որքան էլ այդ ցանկությունն այլեւս անիրատեսական է թվում... Ցանկանում եմ, որ մեր երկիրը վերջապես ունենա նորմալ իշխանություն՝ այնպիսի իշխանություն, որը իշխանություն ձեռք գցելու համար ստիպված չլինի ինձ ու քեզ կաշառել, ստորացնել, աղքատացնել ու գնդակահարել»։ 

Եւ հանկարծ այդ պահին տեսա նրան՝ այն գոդոյին, ում սպասում էին սեփական թիկնազորի անդամները։ Նա նստած էր գրախանութի խորքում ու ինչ-որ բան էր խոսում գրքի բիզնեսի առնվազն երկու խոշոր ներկայացուցչի հետ։ Տեսնես ի՞նչ ճառ էր կարդում, ու ի՞նչ էին այդպես լսում այդ երկու խոշոր հրատարակիչն ու գրավաճառը։ Երեւի ակամայից լսողությունս լարելուց էր, որ լսեցի թիկնազորի անդամների զրույցից պատառիկներ։ Մեկն ասեց. «Իբր ո՞վ ա հիմա գիրք կարդում, որ։ Ես չեմ հավատա, թե կարդացող կա։ Առնելը կառնեն, բայց կարդալը՝ չեմ հավատում»։ Այդ ամբողջ ընթացքում, որ սպասում էի, գնորդները մոտենում էին գրախանութին ու հետ էին մղվում 6 գնորդ րոպեում արագությամբ։ Գրախանութի տիրոջ դեմքին նայելով՝ ինձ թվում էր, որ նրա գլխում չըխկչխկում է հաշվիչը։ Ի՞նչ կարիք կար ոլորտի առաջատարների հետ հանդիպումը կազմակերպելու հենց այդ օրը, հենց գրախանութում, ո՞րն էր դրա իմաստը, եթե ոչ ընթերցող եւ գրքասեր մարդկանց ոտի տակ ընկնելը։ Ուրիշ ի՞նչ նպատակով կարող էր նման բան արվել՝ չեմ պատկերացնում։ 

Եւ ահա, մեծ դիկտատորի հավակնություններով այդ փոքրիկ մարդը նստած է ինձնից մի 15 մետր հեռավորության վրա, նրա պատճառով ես անձրեւի տակ կանգնած եմ, երբ տղաս հիվանդ սպասում է ինձ տանը, ու ես պարզ ու հստակ տեսա, թե ոնց եմ իմ գրպանից հանում երեւակայական ատրճանակը ու պահում նրա բոլորովին ճերմակած քունքին։ Հետո մի այլ տեսարան անցավ մտքովս՝ ավելի հարիր նրա ու նրա թիկնազորի լրջությանն ու թափին։ Ես սպասում եմ, երբ նա վերջապես դուրս կգա ու գրպանիցս հանում եմ ջրոցի խաղալու համար նախատեսված, մանկական, գույնզգույն ատրճանակը, որի մեջ ջրի փոխարեն «կիսլատա» է։ Չէ, ես սկզբունքորեն դեմ եմ բռնությանը։ Սկզբունքորեն ու գաղափարապես։ Ես ուզում եմ, որ մարդկանց դատի ու պատժի դատարանը։ Ես ոչ մեկի մահը չեմ ցանկանում։ Չկա երկրագնդի վրա այդքան արժեցող մեկը, որ կստիպի ինձ այդ կարգի չարանալ, անիծել եւ այդ կարգի բաներ։ Իսկապես չկա։ Բայց այս մարդիկ իրենց վախերով, թիկնազորով ու վեցնոցներով տեղով մեկ սադրանք են, որ մարդկանց բռնության զանազան մտքեր են ներշնչում։ Հենց այս մտքի վրա էր, որ թիկնազորի անդամներից մեկը մոտեցավ ու ասաց, որ հեռվում սպասենք։ Փաստորեն, ՆՐԱՆ նայել էլ չի կարելի։ Նույնիսկ ապակու հետեւից։ Երեւի վախենում են, որ աչքով կտանք, մուրազի վրա է մարդը։ Կամ էլ մեր առողջության մասին են մտահոգ։ Ասեցի, որ չեմ սպասի ընդհանրապես ու շարժվեցի դեպի տուն, շառից-փորձանքից հեռու։ Մի պահ կանգ առա ու նայեցի թիկնազորի գլխավորին, բերանս բացեցի ու լռեցի...

Ուզում էի ասել՝ էսօր իմ տոնն է, իմ ու իմ անծանոթ ընթերցողի, էսօրվա հերոսները մենք ենք, հիմա դուք ձեր լրագրողներով եկել եք ստեղ, մեր փառքը գողանում եք, մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք... Պայքարողից խլել եք հրապարակը, աղքատից աղքատությունը, հայրենասերից՝ բանակին օգնելու պատրաստակամությունը, ընթերցողից՝ սերը գրքի հանդեպ, բոլորից՝ ամեն ինչ, բոլոր էն վերջին ապաստանները, որտեղ կարող ենք ձեզ նմաններից պատսպարվել ու գլուխներս կախ ապրել, չգալ, չզզվացնել ձեզ, ձեր ոչ մի տոնը չհարամել... Ու հանկարծ հասկացա, որ պատասխանը հարցիս մեջ է։ Քանի մենք ձեռ ենք քաշել իրենց տոները փչացնելուց, տոն փչացնողն այսուհետ իրենք են լինելու, ու իրենք մխտռելու են մեր ամեն մի տոնը...

Ափսոս, չմակագրեցի քեզ գիրքս, սիրելի անծանոթ։ Սա էր ամենակարեւոր բանը, որ կուզեի քեզ ասել: 

Տպել
10401 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ