Մեծ տեմպով աճում է նաեւ ՌԴ շուկա հայաստանյան արտադրանքի արտահանման ծավալը․ Սոկոլով

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետ Կարապետյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այն, ինչ նախանշվել էր 2017 թվականի համար՝ գործնականում իրականացվել է: «Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով: Մաքսիմ Սոկոլովի հետ առանձնազրույցում նախանշել ենք հնարավոր զարգացման բոլոր կետերը եւ մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման ուղիները: Մեր տվյալներով՝ 2017-ի ընթացքում հայ-ռուսական առեւտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44,6 տոկոսով, ներմուծումը՝ 19,1 տոկոսով»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետն ընդգծել է, որ 2017-ին տնտեսական ակտիվությունն աճել է 7,7 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26,9, արտահանումը՝ 25,2, ներմուծումը՝ 27,8, ծառայությունների մատուցման ոլորտում աճը կազմել է  14,4 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12,6 տոկոս, գնաճը կազմել է 2,6 տոկոս:

«2018-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,2 տոկոս, արդյունաբերութան աճը՝ 13,9, շինարարության աճը՝ 19,7, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 47,6, արտահանման աճը՝ 45,2, ներմուծման աճը՝ 48,9, ծառայությունների մատուցման աճը՝ 15,5 տոկոս: Գտնվում ենք զարգացման լավ թրենդի վրա եւ շահագրգռված ենք, որպեսզի դրան առավելագույնս մասնակցեն մեր ռուսաստանցի բարեկամներն ու գործընկերները»,- նշել է կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ միջկառավարական հանձնաժողովը հայ-ռուսական երկկողմ համագործակցության կարեւորագույն հարթակներից է: Վարչապետը տեղեկացրել է, որ Մաքսիմ Սոկոլովի հետ պայմանավորվել են տարբեր ուղղություններով սահմանել կոնկրետ պատասխանատուների՝ ծրագրերն առաջ մղելու համար: «Այսօր Հայաստանը լինելով ոչ մեծ շուկա՝ կարող է մեր գործընկերներին, ներդրողներին ներգրավել նրանով, որ ԵԱՏՄ-ի անդամ է, ունի արտոնյալ մուտքեր դեպի 180 միլիոնանոց եվրասիական շուկա: Քննարկման կարեւոր թեմա է եղել Մեղրի ազատ տնտեսական գոտին՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման ծրագրերի համատեքստում: Կարծում եմ, որ այս հարթակը կլինի շատ յուրահատուկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով ռուսական կապիտալի մուտքն ազատ տնտեսական գոտի: 

Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում բիզնեսի մոտ մեծ հետաքրքրություններ է տեսնում նաեւ շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման առումով, մասնավորապես, ճանապարհաշինության, ջրամբարաշինության եւ այլ ուղղություններով: Կարեն Կարապետյանը նշել է, որ ծրագրերի իրականացման մեծ ներուժ է տեսնում ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի, Ռուսաստանում ներմուծման փոխնարինման, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի շրջանակում:

«Հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ GSP+, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի հետ GSP առեւտրային համակարգերի հնարավորությունները՝ մենք պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի վերջինս իր հետաքրքրություններից ելնելով այստեղ գործունեւթյուն ծավալի»,- նշել է Կարեն Կարապետյանը:  

ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կատարված աշխատանքին տրված կառուցողական գնահատականի համար: Նա նշել է, որ հանձնաժողովի վերջին՝ 2016թ. հուլիսին կայացած նիստից հետո բազմաթիվ հանդիպումներ են եղել եւ´ երկկողմ ձեւաչափով, եւ´ միջկառավարական հանձնաժողովի անդամների, եւ´ երկու երկրների գերատեսչությունների միջեւ: «Մեր փոխգործակցությունը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, եւ կարելի է ասել, որ այժմ այն նոր աստիճանի է հասել, եւ դա արտացոլվում է նաեւ տնտեսական արդյունքներում: Բացարձակ թվերով ասած՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը մեր համագործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ ավելի քան 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլարի: Ուրախալի է, որ մեծ տեմպով աճում է նաեւ ռուսաստանյան շուկա հայաստանյան արտադրանքի մատակարարման ծավալը. մեր գնահատականներով՝ նախորդ տարվա ընթացքում այն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ 2016 թ. համեմատ: Մենք դա կապում ենք ոչ միայն մեր՝ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսությունների կայուն զարգացման, այլեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի խորացման հետ», - ընդգծել է Մաքսիմ Սոկոլովը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն է ստացել, որի շրջանակում երաշխավորված են ապրանքների ազատ տեղաշարժը, մաքսային հսկողության բացակայությունը, սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժական վերահսկողության միասնական կանոնները: «Այդ ամենը Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի հետ մեկտեղ նախադրյալներ է ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար, եւ մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը: Այսօրվա հանդիպմանը մասնակցում են մեր գործընկերները, ովքեր պլանավորում են զարգացնել իրենց ծրագրերը եւ´ ճանապարհաշինության, եւ´ պետություն-մասնավոր համագործակցության, եւ´ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, մեր համագործակցության բոլոր ոլորտներում: Այդ թվում, իհարկե, մենք առաջին հերթին մեծ պոտենցիալ հետաքրքրություն ենք տեսնում Ձեր նշած ոլորտներում», - նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը: 

Նիստում նախ ներկայացվել եւ ի գիտություն է ընդունվել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման, ռուսական ավիաընկերություններին գործունեության հինգերորդ ազատության աստիճան տրամադրելու հարցին, զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի անցկացմանը եւ այլ թեմաների: 

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում  կայացել է վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարեւորել են հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը եւ առեւտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում, կողմերն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը եւ կանոնավոր հանդիպումները: 

Տպել
2339 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա