Ռուս կյոռլինգիստի մոտ դոպինգ է հայտնաբերվել Փհենչհանում. ռուսները վստահ են՝ սա ծուղակ է

Ռուս կյոռլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկիի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Փետրվարի 18-ին A փորձանմուշը ստուգելուց հետո նրա օրգանիզմում արգելված խթանիչ՝ մելդոնիում է հայտնաբերվել: Այսօր՝ փետրվարի 19-ին, հայտնի է դարձել, որ B փորձանմուշը նույնպես դրական է:

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեի անդամ Իգոր Լեբեդեւը վստահություն է հայտնել, որ մարզիկի «գլխին սարքել» են, եւ նա իրականում դոպինգ չի ընդունել: Նա ընդգծել է, որ հաշվի առնելով ռուս մարզիկների ներկա իրավիճակը՝ Կրուշելնիցկին չէր կարող նման ռիսկի դիմել: Բացի այդ, ըստ Լեբեդեւի՝ այս մարզաձեւով զբաղվող մարզիկին դոպինգ պետք չէ:

Փհենչհանում Կրուշելնիցկին իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ բրոնզե մեդալ էր նվաճել դաբլ-միքստում (խառը զույգերում): Սա կյոռլինգում ռուս մարզիկների առաջին մեդալն էր օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Ինչպես հայտնի է, Սոչի 2014-ի դոպինգ-սկանդալի պատճառով Ռուսաստանը զրկվել էր Փհենչհան 2018-ին մասնակցելու իրավունքից: Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնաբերել էր, որ Ռուսաստանում պետական մակարդակով խրախուսվել է դոպինգ օգտագործելը, եւ հատուկ մեխանիզմ է գործել Սոչիի խաղերում: Փհենչհան 2018-ի մասնակցության հրավեր էին ստացել միայն այն մարզիկները, որոնք դոպինգ-սկանդալում ներգրավված չեն եղել: Ամեն դեպքում Փհենչհանում ռուսական դրոշը չի ծածանվում: Մարզիկները հանդես են գալիս օլիմպիական դրոշի ներքո: Եթե հաղթեն էլ հնչելու է ոչ թե Ռուսաստանի, այլ օլիմպիական հիմնը:

Օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին:

Տպել
1664 դիտում

Հրդեհ Կապանի «ՎՏԲ» բանկում. տուժածներ չկան

Քարոզչական շանտաժի մարտավարությունը

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ