Ալիեւը չի հայտարարել Երեւանը վերադարձնելու մասին. Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը Զախարովային

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Խիկմեթ Գաջիեւը կոշտ պատասխան է տվել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը՝ կապված «Ենի Ադրբեջան» կուսակցության նիստի ժամանակ Ալիեւի ելույթի հետ:

«Ադրբեջանի նախագահը չի հայտարարել պատմական հողերի վերադարձի մասին, այլ ասել է ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր վերադարձնելու մասին: Ելույթը մի քանի լեզուներով է փոխառվել, տարածվել հարյուրավոր լրատվամիջոցներում, խեղաթյուրվել: Մենք կարծում ենք, որ ինչ-որ հարցի շուրջ կարծիք հայտնելիս արտաքին գերատեսչության ներկայացուցիչ մարմինը պետք է հստակ իմանա ինչից է խոսում, հիմնվի բնագրի, այլ ոչ փոխառությունների ու թարգմանությունների վրա»,-ադրբեջանական ԱԳՆ ղեկավարի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը:

Գաջիեւը նաեւ հայտնել է, որ Ալիեւի գործունեությունը միայն ի շահ տարածաշրջանում խաղաղության պահպանման է ու հավելել. «Ընդհանուր առմամբ, ինչու՞ պետք է որեւէ մեկին անհանգստացնի Ադրբեջանի խաղաղ ցանկությունը՝ իր բնակչությանը վերադարձնել իր պատմական հողեր: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարթեցման լուծման առաջնահերթություններից է մեր ժողովրդին պատկանող տարածքների վերադարձը ու այն 1 միլիոն ադրբեջանցիների հողը, որոնց էթնիկ ջնջման  է ենթարկել Հայաստանը»:

Տպել
3828 դիտում

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. վարչապետը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց մասին ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողներ

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը