Երբ նոր էի սկսել երգել, ամեն համերգից հետո մեզ տանում էին քաղմաս. Ձախ Հարութ

Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, արդեն 44 տարի է՝ ապրում է Լոս Անջելեսում, բոլորովին վերջերս երգիչը եկել է Հայաստան: Հայաստանի Պետական Մանակավարժական համալսարանի կուլտուրայի տանը երգիչը անցյալ շաբաթ հանդիպում ունեցավ Մանկավարժականի ուսանողների հետ, խոսեց իր կյանքի, անցած ուղու եւ այն երաժշտության մասին, որն իր երիտասարդության տարիներին ներշնչանքի աղբյուր է դարձել:

Հայրենիք գալու դրդապատճառների, երաժշտի աչքերով՝ տարիների ընթացքում Հայաստանի, հայ հասարակության փոփոխությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ձախ Հարութի հետ: 

- Ի՞նչն է Ձեզ հայրենիք բերել:

- Մասնավոր հրավերով եմ եկել, հալեպահայ մի ընտանիք, որ 30-40 տարի է՝ իմ երգի երկրպագուն է, այժմ իրենց ամուսնության 25-ամյակն է, եւ ես պետք է երգեմ այդ առիթով: Նաև նոր երգ ենք այստեղ նկարահանում, դրա համար:

- Երբ Հայաստանում համերգներ էիք ունենում, ինչպե՞ս էր ընդունվում ձեր երգարվեստն այն ժամանակ եւ ինչպես է ընդունվում այժմ:

- Ամեն ինչի սկիզբը միշտ էլ դժվար է լինում, երբ ես նոր էի սկսել երգել, ամեն մի համերգից հետո գալիս մեզ տանում էին քաղմաս, ասելով՝ այս ինչ կեղտոտ երգեր եք երգում, ինչ ռոքնռոլ, ինչ բան, եւ այդպես ամեն անգամ, բայց ժամանակի հետ ամեն ինչ անցավ, իր տեղն ընկավ, ինֆորմացիայի աղբյուրները շատացան: Իսկ ինչ վերաբերում է այսօրվան՝ կարող եմ ասել, որ նոր սերունդը շատ մեծ հարգանքով է վերաբերվում: Եթե վեց ամսից ավել Երևանում մնամ, իմ անունը կմոռանամ, քանի որ ինձ այստեղ բոլորը վարպետ են ասում: Ժողովուրդը հենց էնպես ամեն մեկին վարպետ չի անվանում:

1960 թվականին Հարութի մայրը 16 ռուբլով որդու համար կիթառ գնեց: Կիթառն այդ տարիներին ամենաէժան գործիքն էր: Այդ կիթառն էլ 10-ամյա Հարութին դարձրեց Ձախ Հարութ: 17-18 տարեկան տղա էր, երբ հրապուրված էր Ռոնքնռոլով, «Բիթլս»-ի եւ այդ ժամանակների այլ խմբերի երաժշտություն էր լսում: Երգիչը պատմում է, որ չէին էլ հասկանում, թե ինչ էին նվագում, բայց այնքան էին հրապուրված ռոքնռոլով, որ թեկուզ սխալ բառերով երգելով՝ կարողանում էին երիտասարդությանը հուզել: Երգում էր՝ միևնույն ժամանակ ձախ ձեռքով կիթառ նվագում: Ձախ Հարութը բոլոր ժամանակների իր լավագույն ուսուցիչն է համարում ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան Շարլ Ազնավուրին:

- Հայաստնում իրագործելի որևէ այլ ծրագիր ունե՞ք առաջիկայում:

- Ծրագրեր կան, ընդհանուր մեծ համերգ է կազմակերպվելու այս տարի Հայաստանում՝ Հանրապետության հրապարակում, բայց կոնկրետ ժամանակացույց դեռ չեմ կարող նշել: Նաև ծրագիր կա, որ Արցախում էլ համերգային ծրագիր կազմակերպվի: Ամբողջ աշխարհում մենահամերգներով եմ հանդես եկել, բայց Արցախում դեռ չեմ հասցրել: Իմ երազանքն է եղել՝ այնտեղ բացօթյա մեծ համերգ ունենալ եւ այս տարի դա կկատարվի:

- Հրանտ Թոխատյանն ասել էր, որ փետրվարի 25-ին Լոս Անջելեսում բարեգործական համերգ է կայանալու, որի հասույթը տրամադրվելու է «Կանազ» մշակութային կենտրոնին: Նաև ասել էր, որ դուք էլ եք մասնակցելու, համերգը դեռ ուժի մե՞ջ է:

- Ես դեռ տեղյակ չեմ, բայց ինձ որ ասում են՝ չեմ մերժում, երևի պիտի դիմեն, բայց ես պետք է այնտեղ լինեմ, որ նոր կայանա, քանի որ առանց ինձ ոչ մի բան չի կատարվում Լոս Անջելեսում:

- Հաճախակի՞ եք Հայաստան գալիս:

- Այո, շատ, միայն անցած տարի 6-7 անգամ եղել եմ:

Ամեն տարի, գալով այստեղ, ի՞նչ ակնհայտ փոփոխություններ եք նկատում, թե՛ դրական եւ թե՛ բացասական:

Աշխուժություն է տիրում երգարվեստի բնագավառում: Բայց կառանձնացնեի մի երևույթ, որն ինձ բոլորովին դուր չի գալիս: Այստեղ կարծես բոլորը գտած լինեն մեկ հոգու, որի մի երգը հաջողվել է՝ հիթ է դարձել, իրենք էլ ամեն կերպ փորձում են ամեն ինչ նմանեցնել այդ «հիթ»-ին: Կարծես մարմաջ կա կրկնելու:

- Իսկ ի՞նչ փոփոխություններ եք տեսնում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հասարակության սոցիալական վիճակի առումով:

Տեսնում եմ, որ ժողովուրդը ռեստորաններում է: Այո, գիտեմ, որ խնդիրներ կան, բայց անկախությունը մեզ դժվար տրվեց, ազգեր կան, որ հարյուրավոր տարիներ են պայքարում՝ ինչ-որ մի  մակարդակի հասնելու համար, կարծեմ, մենք լավ պետություն ենք, եւ այս մանր բաները ժամանակավոր խնդիրներ են, կարծում եմ, ոչինչ մշտական չէ, մենք ավելի դժվար ժամանակներ ենք ունեցել: Ես հավատում եմ հայ ժողովրդի անմահությանը եւ գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Այսինքն, ըստ ձեզ, կարճ ժամանակում հայ ժողովուրդը կարո՞ղ է դուրս գալ աղքատությունից եւ ի՞նչ ուղիներ եք տեսնում դրա համար:

- Աղքատությունը միշտ էլ եղել է, բայց էլի եմ կրկնում՝ ինչ-որ սրանից մի 30-40 տարի առաջ էր, փոփոխություններ կան: Ես գիտեմ, որ շատ ու շատ մարդիկ այսօր այստեղ մեծ դժվարությամբ են ապրում, բայց դա ժամանակի խնդիր է:

- Առաջիկայում հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը դառնա երկրի վարչապետ, ի՞նչ եք կարծում՝ սա ինչ-որ փոփոխություն կարո՞ղ է բերել իր հետ:

- Քաղաքականությունը իմ  դաշտը չէ, այդ հարցը ես կթողնեմ քաղաքագետներին, թող իրենք զբաղվեն: Սա իմ դաշտը չէ, չեմ ուզում խառնվել, ինչու արտահայտություններ անել, որը իմը չէ:

                                                                                                  Աղունիկ Հովհաննիսյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

Տպել
4565 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով