Ավագանիում մի քանի ախոռագոմ կա, որոնք ՀՀԿ-ի ներկայացուցիչներինն են. Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում մտքերի փոխանակության ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի եւ Առաքել Մովսիսյանի հեռախոսազրույցին, որտեղ նախկին պատգամավորը՝ Շմայս մականունով, սպառնալիքներ էր հնչեցրել Ալեն Սիմոնյանի հասցեին.

«ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայս մականունով հայտնի, զանգահարել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին և նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցրել: Սա առաջին դեպքը չէ: Ես հարց ունեմ. ՀՀԿ-ի ներկայացուցիչները իրոք որոշել են մեզ քուչի կռվի մեջ ներքշե՞լ: Եթե մեր փողկապներին եք խաբնվում, ապա ասեմ՝ մենք ցանկացած մարտահրավեր կընդունենք: Ի միջի այլոց, ասեմ, որ սա կապված է երկու օր առաջ քաղաքապետարանում ավագանիում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ Ալեն Սիմոնյանը մեկնաբանություններով էր հանդես եկել: Եվ այս կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն հարցազրույցներից մեկում ասում է՝ Երևանի քաղաքապետարանն ախոռագոմ չէ: Պարոն Շարմազանով, թույլ տվեք չհամաձայնել ձեր ձևակերպման հետ, որովհետև ավագանիում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա, և զարմանալի զուգադիպությամբ այդ բոլոր ախոռագոմերը զբաղեցնում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Իսկ այն, որ ՀՀԿ խորհդրի անդամ Առաքել Մովսիսյանը զանգում է ՀՀ քաղաքացուն, և չի ասում՝ բարև ձեզ, Առաքել Մովսիսյանն է, այլ ասում է՝ Շմայսն ա զանգում, դա ստիպում է մտածել, որ նմանատիպ ախոռագոմեր փնտրելու առիթ կա, մասնավորապես՝ նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Մելիք Ադամյանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունը նիստերի դահլիճում աղմուկ բարձրացրեց: Պատգամավորներից մի քանիսը՝ Շուշան Պետրոսյանը, Կարեն Ավագյանը, Գագիկ Մելիքյանը, Արայիկ Հովհաննիսյանը բարձրաձայն արտահայտություններ էին անում, հակադարձում, որոնք, սակայն անհասկանալի էին:

Տպել
1894 դիտում

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով

Խախտումներ հայտնաբերվել են Արտաշատում ստուգված բոլոր դպրոցներում. ՍԱՊԾ

Հարկային համակարգի բարեփոխումների երկարաժամկետ հանգրվանը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը. Մ. Առաքելյան

Վանաձորում խողովակներով բարձված КАМАЗ է վթարի ենթարկվել (լուսանկարներ)

Կապանում փլուզված երկհարկանի տան փլատակների տակից 69-ամյա կնոջ դի է դուրս բերվել

Պարոն Էրդողան, հիմար մի՛ եղեք. հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին (լուսանկար)

Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Տեսչական մարմին

ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետը հանդիպել է կին զինծառայողների հետ

Լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կրկին մարզվում է

«Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում ներդրված փորձնական սննդի ծրագրից օգտվող կալանավորները մեծ թիվ են կազմում. նախարար

Ինչքան հրավիրյալների թոփ տասնյակին մոտենանք, այնքան վախերը դեպի հարգարժան գեներալներ շատ են ուղղվելու․ Անդրանիկ Քոչարյան

ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը. Գրիգորյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

Անհրաժեշտության դեպքում հրապարակային կդիմեմ Վիտալի Բալասանյանին, եթե ասելիք ունենա․ Անդրանիկ Քոչարյան

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են. ինչ է քննարկվել զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպմանը

ԵՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակի վճարման կարգը 2021-ին կփոխվի

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվել վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը

Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վիճաբանության ժամանակ 1 անձ սպանվել էր, ևս 2-ը ստացել էին հրազենային վնասվածքներ

Մի շարք շենքերի կապիտալ վերանորոգման համար ԿԳՄՍ նախարարությանը 444 մլն դրամ կհատկացվի