Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու դիմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին  ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ ԳՄ-ի նիստին որոշում էր կայացվել Հրայր Թովմասյանին առաջադրվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, որով եւ պայմանավորված է հրաժարականի դիմումը:

Նշենք նաեւ, որ ըստ Աժ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքի, ՀՀԿ խմբակցությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնի համար կառաջադրի ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:

Արդեն մի քանի ամիս է՝ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ վերջերս տարիքի պատճառով ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցված Կիմ Բալայանի տեղի ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է: Վերջինս նոր Սահմանադրության համահեղինակներից է եւ, ըստ մամուլի, ակնկալիքներ ունի զբաղեցնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ:

Նշենք, որ Գագիկ Հարությունյանն այս տարվա մարտի 23-ին դառնում է 70 տարեկան եւ օրենքի ուժով նրա լիազորությունները նույնպես դադարում են: Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ է շուրջ 22 տարի՝ 1996 թվականից: Այժմ իշխանությունները այդ պաշտոնին տեսնում են հենց Հրայր Թովմասյանին:

ՍԴ անդամ կարող է լինել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացին, որը չունի այլ պետության քաղաքացիություն, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան, ինչպես նաեւ իրավունքի ասպարեզում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ եւ տիրապետում է հայերենին։ Բացի այդ ՍԴ անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ական է: Սա արդեն լուրջ խոչընդոտ է ՍԴ նախագահ դառնալու ճանապարհին: Արդյո՞ք Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ն լքելու դիմում կգրի: Սովորաբար, հայկական իրականությունում հակառակն է լինում, դառնում են իշխող կուսակցության անդամ, որպեսզի պաշտոն ստանան: Եթե, այդուամենայնիվ, Թովմասյանը դուրս գա ՀՀԿ-ից, դա թերեւս կդառնա առաջին դեպքը, որ պաշտոն ստանալու համար իշխող կուսակցության անդամակցությունից կհրաժարվեն:

Տպել
2888 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող