27-ամյա ծննդկանի մահացած պտղի համար մեղադրում են Գավառի բժիշկներին. կինն այլեւս չի մայրանա

Երեկ՝ փետրվարի 14-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակչուհի, ծննդկան, 27-ամյա Տաթևիկ Բադալյանին Գավառի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Գավառի հիվանդանոցում Տաթևիկի հարազատներին բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է, կատարել են 2 վիրահատություն, ինչից հետո հարազատները, տեսնելով, որ Տաթևիկի վիճակը չի կայունանում, պնդել են, որպեսզի նրան տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը՝ 3-րդ ավելի բարդ վիրահատությունը կատարելու նպատակով, քանի որ հարազատները վստահ էին, որ այդ վիրահատւթյան արդյունքում հնարավոր կլինի փրկել 27-ամյա աղջկա կյանքը:

Այսօր՝ փետրվարի 15-ին, Տաթևիկի հարազատներից Վահրամ Խաչատրյանը պատմել է. «Տաթևիկը բոլոր կոնսուլտացիաներին ներկայացել է, Գավառի հիվանդանոցում միշտ ասել են, որ վիճակը լավ է, անհանգստանալու խնդիր չկա, սակայն փետրվարի 12-ին, երբ գնացել է հերթական կոնսուլտացիայի, աղջկա ճնշումը եղել է 180 աստիճան, ու Հիպոկրատին երդում տված Գավառի բժիշկները չեն բարեհաճել վերահսկողության տակ վերցնել Տաթևիկին, այլ ասել են ՝ գնա, ամեն ինչ լավ է: Արդեն հաջորդ օրը երեկոյան զգացինք, որ նրա վիճակը լավ չի, շտապ հասցրեցինք Գավառի հիվանդանոց, որտեղ մեզ հայտնեցին, որ հիվանդանոցում միայն հերթապահ բժիշկն է, եթե ուզում եք Տաթևիկին բժշկական օգնություն ցուցաբերենք, մի ձև գնացեք բժիշկներին տներից բերեք: Մենք էլ մեր մեքենայով բժիշկներին տներից տեղափոխեցինք հիվանդանոց: Կեսգիշերից մինչև 02:30-ն ընկած ժամանակահատվածում բժիշկներին տեղափոխեցինք հիվանդանոց ու դրանից հետո նրանց կողմից կատարվել է վիրահատություն: Արդեն ժամեր անց, երբ հասկացանք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ասեցինք, որ բրիգադ կանչեն, Տաթևիկին Երևան տեղափոխելու համար, սակայն չթողեցին, ասացին որ հիվանդի վիճակը վատ է, հնարավոր չէ տեղափոխել: Գավառի հիվանդանոցում վիրահատությունը ավարտեցին ու ասեցին, որ Տաթևիկի արգանդը պետք է հեռացվի, ասացին նաև արյուն է պետք, այս ու այն կողմ ընկած արյուն էինք ճարում, երբ վերադարձանք հիվանդանոց, մեզ ասեցին, որ պտուղը մահացած է, մենք էլ ստիպված մեր Տաթևիկի կյանքով մտահոգված, քանի որ Գավառի հիվանդանոցում նրա կյանքը թելից էր կախված, տեղափոխեցինք Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն»:

Երեւանում բժիշկները բարդ վիրահատության են ենթարկել Տաթևիկին ու հարազատները վստահ են, որ գոնե այստեղի բժիշկների շնորհիվ Տաթևիկի կյանքը հնարավոր եղավ փրկել:

Ցավոք, Տաթևիկը այլեւս չի կարողանա մայրանալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տպել
3680 դիտում

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան