Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից. ՀԲՃ

Ջերմուկի հարեւանությամբ Ամուլսարում նախատեսված հանքարդյունահանման ծրագրի գլխավոր հովանավորներից մեկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն է (ՎԶԵԲ): ՎԶԵԲ-ը ստեղծվել է 1991թ. Միացյալ Նահանգների եւ եվրոպական պետությունների կողմից հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու եւ բիզնեսին աջակցելու նպատակով։ Հանդիսանում է պետությունների եւ մասնավոր ընկերությունների խոշոր վարկատու։

Ինչպես տեղեկանում ենք Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության հրապարակած հոդվածից, այս բանկը Lydian International (Լիդիան) ընկերության խոշոր բաժնետերերից մեկն է, որը 2009թ.-ի դրությամբ 5.8 միլիոն եւ 2016թ-ի դրությամբ 10.5 միլիոն կանադական դոլար է ներդրել ընկերության բաժնետոմսեր ձեռք բերելու, ինչպես նաեւ հանքի հետախուզման եւ հանքավայրի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Ինչպես Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), այնպես էլ ՎԶԵԲ-ը Լիդիանի կողմից անընդհատ մատնանշվում է որպես բնապահպանական եւ սոցիալական կատարողականի «բարձր» չափանիշների հետեւող մի կառույց, ուստի Ամուլսարի ծրագրում ՎԶԵԲ-ի ներկայությունը կարծես բարձրացնում է հանքարդյունահանման նախագծի հեղինակությունը: Չնայած բնապահպանական ու սոցիալական կատարողականի չափանիշների (այսպես կոչված՝ IFC performance standards) մասին միջազգայնորեն եւ հատկապես Հայաստանում տարածված թյուրըմբռնմանը՝ բնապահպան հանրությունն ու ոլորտի մասնագետները փաստում են, որ Ամուլսարի ծրագիրը հակասում է հենց միջազգային բնապահպանական ու սոցիալական կատարողականի չափանիշներին, ուստի տվյալ բանկի մասնակցությունն այս ծրագրին հակասում էր իր իսկ սկզբունքներին:

ՎԶԵԲ-ն ունի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներգրավման բաժին, որոնց միջոցով քաղաքացիները կարող են իրենց բողոքն ու պահանջները ներկայացնել բանկի ֆինանսավորած ծրագրերի հետ կապված։ Դեռեւս 2013թ-ին Հայաստանի քաղաքացիները բարձրացրել են Ամուլսարի խնդիրը ՎԶԵԲ-ի առջեւ։ Իսկ 2014թ-ին արդեն բողոք է գրանցվել ինչպես Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ, որն ինչպես եւ ՎԶԵԲ-ը, Լիդիան Ինթերնեշընըլի կապիտալ բաժնետերերից էր մինչեւ 2017թ. մայիս ամիսը), այնպես էլ ՎԶԵԲ-ի բողոքարկման համապատասխան մարմիններում: ՄՖԿ կատարողականի չափանիշների համապատասխանության ապահովման օմբուդսմենի գրասենյակը (IFC Compliance ombudsman’s office) բողոքներն ընդունել էր ու շուրջ երեք տարի քննել դրանք։

Ի տարբերություն ՄՖԿ-ի ՎԶԵԲ-ը հրաժարվել էր այդ նույն բողոքները քննելուց՝ 2015թ.-ի փետրվարին պատճառաբանելով, թե դրանք վերաբերում են հանքի շահագործման ռիսկերին, մինչդեռ բանկը միայն ֆինանսական միջոցներ է տրամադրում ծրագրի հետախուզման եւ նախապատրաստական գործունեությունների եւ ոչ հանքարդյունահանման գործունեության համար: Ավելին, ՎԶԵԲ-ը բողոքներից եզրակացրել էր, որ բողոք ներկայացնողները կտրականապես դեմ են Լիդիանի հետ անմիջականորեն երկխոսելու միջոցով հանքի խնդիրները լուծելուն, ուստի բողոքների պատշաճությունը գնահատողները համարել են, որ երկու բողոքներն էլ պատշաճ չեն բողոքի քննություն սկսելու համար:

Այնինչ ՄՖԿ Համապատասխանության ապահովման օմբուդսմենի գրասենյակի շուրջ 3 տարի տեւած ուսումնասիրությունների հիման վրա 2017թ․-ին հրապարակած զեկույցը մատնանշում է, որ ՄՖԿ բնապահպանական ու սոցիալական ազդեցության չափանիշները չէին պահպանվել ծրագրի հետախուզական փուլում, իսկ ծրագրի զարգացման փուլում բացակայում է Գնդեվազ համայնքի եւ Ջերմուկի տուրիստական տնտեսության վրա ազդեցության գնահատումը, ինչը ՄՖԿ շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման մասին չափանիշի խախտում է։

Այսպիսով ստացվում է, որ նույնանման պայմաններում ՄՖԿ-ն քննում է Հայաստանից բողոքները, իսկ ՎԶԵԲ-ը՝ հրաժարվում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017թ․-ին վաղուց ավարտված էին Ամուլսարի հանքի հետախուզական աշխատանքները եւ Լիդիանն անցել էր շահագործման նախապատրաստական փուլին, իսկ ՎԶԵԲ-ը շարունակում էր ընկերության բաժնետեր մնալ՝ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը օգտվեց ՎԶԵԲ-ի վերոնշյալ բողոքարկման մեխանիզմներից եւ նոր բողոք ներկայացրեց՝ ընդդեմ Ամուլսարում ոսկու հանք շահագործման։ ՎԶԵԲ-ին ուղղված նամակը, որին միացել էին բնապահպանական կազմակերպություններ, փորձագետներ, քաղաքացիներ, ուղարկվել է դեռեւս 2017թ.-ի հոկտեմբերի 26-ին:

Սկզբում ՎԶԵԲ-ը նամակով հաստատեց, որ իրենք մանրամասն կպատասխանեն դրան, սակայն հաշվի առնելով հարցադրումների բարդությունը՝ իրենց անհրաժեշտ կլինի 40 աշխատանքային օր։

Նոյեմբերի 15-ին՝ ի լրումն նախորդ նամակ-բողոքի, նրանց լրացուցիչ ուղարկվեցին նաեւ միջազգային անկախ փորձագետների հաշվետվությունները Ամուլսարի ծրագրի վտանգների վերաբերյալ: Կրկին ստացվեց նմանատիպ նամակ այն մասին, որ 40 աշխատանքային օրվա ընթացքում կստանանք մեր բողոքի պատասխանը։

Սակայն արդեն դեկտեմբերի 12-ին այս աղետալի ծրագրում ներգրավվելու պատճառների մասին հիմնավոր պատասխան տալու փոխարեն, ՎԶԵԲ-ը նամակով վրդովված տեղեկացրեց ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնությանը, որ այլեւս չի ցանկանում երկխոսություն վարել ՀԲՃ-ի հետ, քանի որ վերջիններս «ոչ պրոֆեսիոնալ գործունեություն են ծավալել եւ Լիդիան Ինթերնեշնլի աշխատակիցների մասին տեղեկատվություն են տարածել՝ ներառյալ նկարներ, ինչպես նաեւ վիրավորող եւ սպառնացող գրություններ»։ Տարակուսանք է առաջացնում, որ ՎԶԵԲ-ն օգտագործում է ճիշտ նույն բառապաշարը եւ գործելաոճը, ինչ Լիդիանը, որը դեռեւս 2016թ-ի սեպտեմբերին դիմել էր ոստիկանություն բողոքով, թե Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանն իրենց աշխատակիցների մասին վիրավորող եւ սպառնալի գրություններ է տարածել ֆեյսբուքում։ Ոստիկանությունը որեւէ իրավախախտում չէր բացահայտել, իսկ Լեւոն Գալստյանը եւ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամները չեն կարող պատասխանատու լինել այլ անձանց կատարած գրառումների ու խոսքերի համար։

Մեզ չէր մնում այլ բան, քան ենթադրել, որ ՎԶԵԲ-ն իր պատճառաբանությամբ փորձում էր խուսափել պատասխանատվությունից։ Ուստի 2018 թվականի հունվարի 16-ին իր պատասխան նամակում ՀԲՃ նախաձեռնությունը հստակ նշեց, որ մեր նամակագրությունը չի հետապնդում զուտ ընկերական երկխոսություն, այլ պաշտոնական բողոք է, որի կապակցությամբ ակնկալվում է հիմնավոր պատասխան, քանի որ ՎԶԵԲ-ն Ամուլսարում նախատեսվող ոսկու հանքի ծրագրի ներդրողներից եւ Լիդիան ընկերության բաժնետերերից է եւ հավասարապես պատասխանատվություն է կրում այս ծրագրի թերությունների ու անկառավարելի ռիսկերի համար: Պատասխան նամակով կոչ էր արվում բանկին իրականացնել լրջագույն հետաքննություն՝ բնապահպանական աղետին հանցակից չդառնալու նպատակով ու շեշտադրվում, որ ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնությունը միակ դիմողը չէր, եւ որ բանկը պատասխանատու է նաեւ նամակը ստորագրած մյուս կազմակերպությունների եւ փորձագետների առջեւ:

Անցել է երեք շաբաթ, սակայն բողոքը քննելու կոչ-նամակին մինչ օրս ՎԶԵԲ-ը չի պատասխանել՝  ինչն այդ բանկի գործարարական էթիկայի խախտում է։

Տպել
2167 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին