Հուսահատ քայլ. ինչո՞ւ դիմեցինք փախուստի

15/02/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 16-ի համարում

2004 թվականի դեկտեմբերի 9-ին ցմահ ազատազրկման դատապարտված երկու դատապարտյալների հաջողվել էր փախուստի դիմել Գորիսի բանտից: Երկու փախստականներն էլ ցմահ ազատազրկման են դատապարտվել սպանության մեղադրանքով: Մհեր Ենոքյանը բանտում է հայտնվել 1996 թվականին՝ 20 տարեկան հասակում: Լինելով բժշկական համալսարանի ուսանող՝ եւս երկու ուսանողի հետ նա գտնվել է մի բնակարանում, որտեղ ուսանողներից մեկը սպանվել է: Գործով մեղավոր է ճանաչվել նաեւ բնակարանատերը` Արամ Հարությունյանը, բայց դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Սողոմոն Քոչարյանը մեղավոր է ճանաչվել 1995 թվականին Երեւան-Կապան մայրուղու վրա Իրանի քաղաքացու սպանելու եւ նրա գույքին տիրանալու մեջ: Երեկ մեր խմբագրությունը ստացել է Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի հայտարարությունները, որոնք ընթերցողին ենք ներկայացնում առանց կրճատումների: Նշենք միայն, որ հայտարարությունները թվագրված են 2005 թվականի հունվարի 25-ին:

Մհեր Ենոքյան

Տարիներ շարունակ դիմել եմ տարբեր ատյանների՝ խնդրելով արդարացի քննություն կատարել, վերանայել գործը։ Սակայն՝ ապարդյուն։ Անելանելիության հետեւանքով, հուսահատվելով, որ երբեւիցէ գործը կվերաքննվի ու կվերահաստատվի արդարությունը, դիմեցի ծայրահեղ քայլի՝ փախուստի։ Այս փախուստը բողոքս արտահայտելու ձեւ էր։ 11 օր ազատության մեջ գտնված ժամանակ նույնիսկ մտքովս չի անցել, որ միգուցե եթե հանձնվեմ ոստիկանությանը՝ գործս կվերանայեն, ու արդարացի վճիռ կկայացվի։ Չգնացի այդ քայլին՝ հիշելով 1996 թվականը, երբ կատարված դեպքից մի քանի ժամ անց, իմ պահանջով, ոճրագործի հետ միասին ներկայացանք ոստիկանություն։ Դատաքննության ժամանակ ինքնակամ հանձնվելը հաշվի չառնվեց, անգամ երբ՝ փաստացիորեն ոստիկանությունը սկզբում մեզ չէր հավատում, ու դժվարությամբ ենք կարողացել նրանց համոզել, որ իրոք դեպքը տեղի է ունեցել։

Դատաքննության ժամանակ հաշվի չառնվեց նաեւ այն, որ ոճրագործը հենց սկզբից խոստովանեց իր կատարածի մասին։ Դատարանը աղավաղեց բոլոր փաստերը, ու ինձ՝ վկայի՛ս, համարելով ոճրագործ, սահմռկեցուցիչ դաժանությամբ մահվան դատապարտեց։ Այն հանգամանքը, որ քսան տարի բանտային պայմաններում կալանք կրելուց հետո պայմանական ազատության հնարավորություն է ստեղծվել, ոչ մի ցմահ ազատազրկման դատապարտվածի համար էլ հույսի աղբյուր չի կարող հանդիսանալ։ Այդպես կարող է պատկերացում կազմվել միայն դրսից՝ կաբինետներից, որտեղ չեն կարող իմանալ, թե մարդ արարածի համար ի՛նչ է նշանակում կյանքը՝ չորս պատի մեջ։ Էլ չեմ ասում, թե ինչ անմարդկային դաժան ու նվաստացուցիչ պայմաններում ենք գտնվել մինչեւ վերջին մի քանի տարիները։

Ցմահականների առողջությունն այնպես է քայքայվել, որ ոչ թե 20, այլ՝ 5 տարում էլ նրանցից շատերն առնվազն հաշմանդամ դարձած կլինեն, եթե խոսենք միայն ֆիզիկական գոյատեւման մասին։ Ամբողջ անկեղծությամբ եմ ասում, որ որպես ծնողներիս արժանի զավակ, որպես տղամարդ, որպես քրիստոնյա հայ գերադասում եմ պայքարի մեջ մահանալ, քան՝ շարունակել մնալ տղամարդու եւ ընդհանրապես մարդ արարածի անձը նվաստացնող պայմաններում, կամ՝ արդարության վերականգնման ճանապարհին հանկարծ ակամայից իրոք հանցագործ դառնալ։ Առայժմ միակ ելքը ներում ստացած 42 նախկին մահապարտների գործերի արդարացի ու անհատական վերանայումն է։ Մեր միակ հույսը սա է։ Իսկ եթե այս անգամ էլ արդարությունը չվերականգնվի… Ասե՛ք՝ ի՞նչ անեմ։ Ի՞նչ քայլի դիմեմ, որ կարողանամ օրենքի սահմաններում ապացուցել, որ ես մարդասպան չեմ, որ ինձ ներկայացված մեղադրանքը ճիշտ չէ:

Սողոմոն Քոչարյան

2004 թվականի դեկտեմբերի 9-ին «Գորիս» ՔԿ հիմնարկից կատարածս փախուստի առթիվ ՀՀ ԶԼՄ-ները հանդես եկան բազմապիսի մեկնաբանություններով, որոնցից եւ ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը: Մինչդեռ փախուստիս իրական պատճառները առաջացել էին համատարած անարդարության, անօրինականության ու մարդատելիության մթնոլորտը թոթափելու նպատակով, մթնոլորտ, որին տասը տարի շարունակ ենթարկվել ենք Պատժի Առավելագույն Չափ կոչվող պատժարաններում: Իշխանությունների անտարբերության ու դատաիրավական համակարգի կոռումպացվածության պարագաներում՝ մեզ ընդամենը մնում էր դիմել փախուստի եւ կամ ինքնասպանության միջոցով վերջ դնել մեր կյանքին:

Տասը տարի շարունակ համապատասխան մարմիններին հղած իմ բազմաթիվ դիմումներն ու խնդրանքներս դատապարտված են եղել լռության, անգամ մահապատիժս ի կատար ածելու պահանջներն ու պնդումներս մնացել են անարձագանք: Իմ կատարած «փախուստ»-ով փորձել եմ նաեւ ապացուցել, որ ՊԱՉ-ի դատապարտյալը վայրենի չէ եւ կարող է իր տեղն ունենալ առողջ հասարակության մեջ: Ազատության մեջ գտնվելուս 36 օրերի ընթացքում որեւէ քաղաքացի չի տուժել: Որեւէ վնաս չի հասցվել անգամ ինձ մահապատիժ կարդացած դատավորին ու այն քննիչներին, որոնք ծեծի ու սպառնալիքների միջոցով ինձանից ցուցմունքներ էին կորզում:

Մինչդեռ այդ 36 օրերի ընթացքում տեսել եմ ժողովրդի դեմ ուղղված ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիմնարկությունների կողմից իրականացվող անօրինականություններ, որոնք մնում են անպատիժ, եւ դա դարձել է օրինաչափ երեւույթ: Տեսել եմ, թե ինչպես են ժողովրդի մեջ օրեցօր աճում  հարմարվողականությունն ու ստրկամտությունը: Սակայն դեռ ուզում եմ հավատալ, որ կգտնվեն իշխանությունների մեջ այն պետական գործիչները, որոնք կարող կլինեն արդարացի վճիռներով կասեցնել ՊԱՉ-ի դատապարտյալների հետագա ինքնասպանություններն ու փախուստները` սրանով սկիզբ դնելով արդարության վերականգնման համընդհանուր գործընթացին: Մենք նորից ենք ասում՝ մեզ հարկավոր չէ այլ բան, քան մեր գործերի վերանայում եւ նոր արդարացի դատավճիռների ընդունում:

Տպել
2837 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի