Աշոտ Կարապետյանի դահուկները տեղ հասան. կմասնակցի օլիմպիական խաղերին

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն արդեն դահուկներ ունի: Դրանք ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերի մրցավայր են հասել այսօր՝ փետրվարի 15-ին: Մարզիկը «Հայկական ժամանակ»-ին է տրամադրել դրանց լուսանկարը:

Աշոտ Կարապետյանը բարձր տրամադրություն ունի: Ընդգծում է, որ պատրաստվում է որքան հնարավոր է, լավ հանդես գալ:

«Անպայման պետք է լավ ելույթ ունենամ: Շատ լավ եմ տրամադրված՝ արդեն մարտական»,- ասում է նա:

Փետրվարի 13-ին մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ հայտնի էր դարձել, որ ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի ղեկավարներն Աշոտին դահուկներ չեն տվել վատություն անելու նպատակով: Նրանք ցանկացել են, որ Փհենչհան գնա ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի եղբոր՝ մարզիչ Սեյրան Հարությունյանի տղան՝ Հարություն Հարությունյանը: ՀԱՕԿ-ի միջամտությունից հետո մեկնել է այն մարզիկը, որն ուղեգիրը ձեռք է բերել՝ Աշոտը:

Փհենչհանում նա մարզվել է ընկերոջ հին դահուկներով, որոնք այնտեղ կոտրվել են, ու նա մնացել է առանց մարզագույքի: Աշոտի համար նոր դահուկներ է պատվիրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Աշոտ Կարապետյանի մեկնարկը նախատեսված է փետրվարի 22-ին: Օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին:

Տպել
3243 դիտում

Հրդեհ Կապանի «ՎՏԲ» բանկում. տուժածներ չկան

Քարոզչական շանտաժի մարտավարությունը

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ