Խուճապի մի մատնվեք. Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պատրաստվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Տեւական ժամանակ է, խոսակցություններ կան, որ ՀՀ սահմանը ահաբեկիչներ են հատել: Նախ, ֆեյսբուք սոցցանցում լուրեր տարածվեցին, թե ՀՀ սահմանը հատել է 50-70 քուրդ ահաբեկիչ, նրանք հիմա Գորիսում են, եւ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:

Երեկ էլ Գյումրիից լուրեր ստացվեցին, թե այս օրերին ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում։ Վերջիններս, ըստ «Առավոտ»-ի, օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, թե ովքե՞ր են ելումուտ անում, չկա՞ն արդյոք կասկածելի դեմքեր: Ավելին, ՀԺ-ին տեղեկություններ հասան, որ Գյումրիի դպրոցներից մեկում երեխաներին տուն են ուղարկել: Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետարանից բոլոր դպրոցներին եւ մանկապարտեզներին ոչ պաշտոնապես զգուշացրել են, որ երեխաները հաստատություններ գնան ծնողների ուղեկցությամբ:

ՀԺ-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ԱԱԾ-ն ոստիկանության հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացնում բոլոր մարզերում: Պատճառը, սակայն, հոկտեմբերի 11-12-ին Երեւանում սպասվող Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված եւ դիտորդ պետությունների գագաթնաժողովն է, որի շրջանակներում ՀՀ են այցելելու մի շարք երկրների նախագահներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Եվ ահա, նրանց անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր ահաբեկչական որեւէ ակտ բացառելու նպատակով ՀՀ ուժային կառույցները արդեն հիմիկվանից գործի են անցել՝ թույլ չտալու որեւէ կասկածելի տարրի ներթափանցում ՀՀ տարածք:

Տպել
1938 դիտում

Մայիսի 25-ին Չինաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան. 2 միջազգային պայմանագիր կստորագրվի

Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որտեղ քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը. ԱԳՆ խոսնակ

ԱՄն քաղաքացի հայազգի Արա Դոլարյանը մեղադրվում է օտարերկրյա կառավարությանը զենքի ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեջ

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին քաշքշողների ինքնությունը պարզվել է. ոստիկանություն

Հայ սպորտսմեն Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել Մոսկվայում

Անձրեւները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, տեղ-տեղ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում

Առաջին անգամ Երևանում անցկացվել է սպորտային պարերի մինչև 21 տ. աշխարհի առաջնությունը

Գեղարքունիքի մարզի 8 գյուղերում 36 ժամ ջուր չի լինելու

Բացահայտվել է կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք՝ նախկին ամուսնուն

Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ. Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

«Mercedes E» ավտոմեքենան բախվել է կայանած 2 այլ մեքենաների. 2 ուղեւորները հիվանդանոցում են

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Վնասվածքից հետո ապաքինված Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել