Ռազմական ոստիկանների կողմից խոշտանգվածին կառավարությունը 6 հազար եվրո փոխհատուցում կտա

Կառավարության փետրվարի 15-ի նիստում որոշում կընդունվի պահուստային ֆոնդից 6 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը: Այս մասին որոշման նախագիծ է ընդգրկված կառավարության նիստի օրակարգում: Նախարարությունն էլ այդ գումարը կտրամադրի ՄԻԵԴ-ի՝ «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը կատարելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 14-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում) խախտում:

Դիմումատուն պնդել է, որ Կապանի ռազմական ոստիկանության բաժանմունքում գտնվելու ընթացքում խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի` հավելելով, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքի պնդումների առնչությամբ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն:

Եվրոպական դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են արդյունավետ քննության իրականացումը` հաստատելով դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դատավարական իրավունքների խախտում: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 6000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Տպել
1691 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը