Մենք կունենանք վարչապետի մեր թեկնածուն. Նիկոլ Փաշինյանը խոսել է առաջիկա անելիքներից

Այսօր Ազգային ժողովում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի, այդ թվում՝ նախագահի եւ վարչապետի վերաբերյալ: Առաջիկա ընտրությունների մասին Փաշինյանն ասել է, որ իրենք, ամեն դեպքում, որոշել են մասնակցել ընտրություններին.

«Առջեւում երկու ընտրություն կա՝ նախագահի եւ վարչապետի: Քանի որ նախագահի լիազորությունները փոխվել են, հարցի սրությունն էլ է մի քիչ փոխվել: Մենք ամեն դեպքում մասնակցելու ենք ընտրություններին եւ դեմ ենք քվեարկելու: Մենք որոշել էինք մեր խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին առաջադրել նախագահի թեկնածու, բայց չհաջողվեց, որովհետեւ դրա համար անհրաժեշտ էր պատգամավորների առնվազն մեկ քառորդի ստորագրությունը, իսկ ստորագրությունները բավարար չեղան»:

Վարչապետի ընտրության հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Այլ հարց է վարչապետի ընտրությունը: Ես ասացի՝ քանի որ հիմա ակնհայտ է որ հանրապետականի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, որը հայտարարել էր, որ ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, եւ դա արել է պաշտոնապես, տեսախցիկների առաջ, եւ դա արել է որպես սահմանադրական փոփոխությունների հիմնավորում, սա ես կարծում եմ, որ ամեն քաղաքացի եւ ամեն քաղաքական ուժ պետք է իր դիրքորոշումը հստակեցնի այս իրավիճակի վերաբերյալ: ԵԼՔ խմբակցության դիրքորոշումը հստակ է՝ մեզ համար անընդունելի է Սերժ Սարգսյանի թեկնածությունը հենց այդ պատճառով եւ ԵԱՏՄ քաղաքական ավանդույթների ներմուծման ու արմատավորման պատճառով: Այստեղ կա երկրորդ հարցը. լավ, որ ընդունելի չէ, ի՞նչ ենք անելու: Այս պահին ես չեմ կարող ասել, որ մենք ունենք որոշումներ, բայց ունենք քննարկում: Եթե ես, կամ մեր կուսակցությունը լիներ որոշողը, մենք կորոշեինք, որ Սերժ Սարգսյանը պետք է չլինի ՀՀ վարչապետը: Սա խնդիր է, որը ՀՀ քաղաքացիների լուծման տիրույթում է: Եթե ՀՀ քաղաքացին այս իրավիճակի վերաբերյալ ցույց տա իր կամքը՝ տեսանելի ձեւով, իսկ տեսանելի ձեւը ո՞րն է, որ մարդիկ հարյուր հազարներով դուրս են գալիս փողոց, եւ ասում են, որ մենք դեմ ենք այդ որոշմանը, ես ինքս ինձ, որպես քաղաքական գործիչ, համարում եմ եւ կհամարեմ քաղաքացիների պահանջի ի կատար ածման երաշխավորը: Բայց այստեղ հարց կա. քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է այսպիսի գործողության, եւ երկրորդ հարցը՝ ինչպե՞ս ստուգենք, թե քանի քաղաքացի է պատրաստ նման գործողության: Մենք պետք է քննարկենք այս ամենը, եւ եթե չունենք հարցի պատասխանը, միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի գտնենք»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավարը:

Ուսանողներից մեկի հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, ապա ու՞մ է տեսնում ԵԼՔ-ը, Փաշինյանը պատասխանեց, որ իրենք կունենան վարչապետի սեփական թեկնածու:

Խոսելով վարչապետի ընտրությունից՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք երկու կարևոր շեշտադրում ունեն՝ հանրապետականի թեկնածուների լավ-վատ լինելուց բացի.

«Նախ՝ Սերժ Սարգսյանն իր հայտարարության եւ քաղաքականության սկզբունքների բերումով պետք է չլինի վարչապետ, եւ երկրորդ հարցը՝ մենք ի՞նչ ենք ասում ընտրությունների վերաբերյալ: 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրակաշառքի համատարած բաժանման պայմաններում: Եթե կա որևէ մեկը, որ այդ մասին չգիտի, խնդրում եմ՝ ասեք, ես ձեզ ապացույցներ կբերեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
6161 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե