Ով է ուզում դառնալ գյուղապետ. մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում

Մարտի 11-ին Հայաստանի 30 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նշված համայնքներից 14-ում ընտրելու են համայնքի ղեկավար, 16-ում՝ ավագանի:

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում էլ ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակված:

Համայնքի ղեկավար կընտրեն Կոտայքի մարզի Հացավան, Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա եւ Սիս, Արմավիրի մարզի գյուղ Մեծամորում, Լոռու մարզի Դեբետ եւ Լեռնավան համայնքներում:

Ավագանու ընտրություններ կկայանան Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս եւ Սիփանիկ, Արմավիրի մարզի Դաշտ, Լոռու մարզի Դարպաս եւ Լեռնավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում:

Արագածոտնի մարզի Դմասար համայնքում համայնքի ղեկավարի համար կպայքարեն գործող հանրապետական գյուղապետ Ռաշիդ Օսեյանը եւ անկուսակցական, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Ռուբիկ Սադոյանը:

Արարատի մարզի Դարբնիկ համայնքում ի սկզբանե համայնքի ղեկավարի համար գրանցվել էին ՀՀԿ-ական գործող համայնքապետը, անկուսակցական Ռաֆիկ Վիրաբյանն ու ՀՀԿ-ական Սմբատ Ավետիսյանը, որը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել: Եղեգնավանում առաջադրվել են անկուսակցական համայնքապետն ու եւս մեկ հոգի: Զորակն համայնքում կպայքարեն ՀՀԿ-ական գյուղապետն ու անկուսակցականը: Խաչփարում՝ հանրապետական գյուղապետն ու գյուղապետարանի աշխատակազմի անկուսակցական առաջատար մասնագետը: Հայանիստում կպայքարեն ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական 2 թեկնածուները: Նիզամիում կպայքարեն առաջադրված հանրապետական գյուղապետն ու ինքնաառաջադրված առաջատար մասնագետը, Նորամարգում ինքնաառաջադրվել են դպրոցի հանրապետական ուսուցիչն ու անկուսակցականը, Սայաթ-Նովա համայնքում կպայքարեն ԲՀԿ-ի կողմից առաջադրվածն ու ինքնաառաջադրված անկուսակցականը, Սիս համայնքում կպայքարեն հանրապետական գյուղապետն ու անկուսակցական թեկնածուն:

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում ինքնաառաջադրվել են երկու հանրապետականներ:

Լոռու մարզի Դեբետ գյուղում առաջադրվել է 4 թեկնածու՝ անկուսակցական, ԲՀԿ-ականը, հանրապետական ուսուցիչն ու մշակույթի կենտրոնի դաշնակցական տնօրենը: Լեռնավան համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է գործող գյուղապետի թեկնածությունը: Նրան մրցակից է անկուսակցականը:

Կոտայքի մարզի Հացավան համայնքում էլ կպայքարեն ԲՀԿ-ական գործող գյուղապետն ու անկուսակցական թեկնածուն:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում:

Տպել
3073 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին