Քաղաքապետարանն էլ է դիմել ոստիկանություն. երեկվա ծեծկռտուքի դեպքով հետաքննություն է սկսվել

Երեկ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստին ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով հետաքննություն է կատարվում:

Այս մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Երեկ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, ՀՀ ոստիկանապետին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցի, որ դիմումը ստացել են եւ ուղարկել ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու: ՄԻՊ-ն էլ իր հերթին է դիմել դատախազություն: Այս դիմումի ընթացքի վերաբերյալ դատախազությունից խոստացան պատասխանել ավելի ուշ:

«Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագած ապակյա տարաներով կոյուղաջուր բերեցին և ցանկանում էին հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզաբանելով, որ դա ուղարկել են Երեւանի Նուբարաշեն համայնքի բնակիչները, ովքեր երկար ժամանակ ստիպված են շնչել կոյուղու գարշահոտությունը, քանի որ քաղաքապետարանը չի նորոգում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վնասված կոյուղին։ Այնուհետեւ Հանրապետական խմբակցության անդամները  սկսեցին «Երկիր ծիրանի» ավագանու անդամներին   ծեծի ենթարկել:

Նշենք, որ ոստիկանությունում նույն դեպքի վերաբերյալ երկու հաղորդում է ներկայացվել, մեկը՝ «Երկիր ծիրանիից», մյուսը՝ քաղաքապետարանի աշխատակիցներից:

Ստորեւ ներկայացնում ենք Զարուհի Փոստանջյանի հաղորդման տեքստը.

«Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին,  տեղի է ունեցել Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստը: Նիստի ընթացքում  տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը եւ մի քանի այլ անձիք:

Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին  սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել եւ շրջափակել էին նիստերի  դահլիճը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ»:

 

Տպել
3004 դիտում

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին