Տնտեսությունում ստվերը կրճատվել է, բայց որակական աճ չկա

2017 թվականին ՀՀ պետեկամուտների կոմիտեն զգալիորեն ավելի շատ հարկեր հավաքագրեց, քան նախորդ տարի: Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ աճը կազմեց մոտ 80 միլիարդ դրամ, կամ ավելի քան 7 տոկոս:

Սա, անշուշտ, վատ ցուցանիշ չէ: Մանավանդ որ հարկերի հավաքագրման այս աճը չի զուգորդվել հարկային տեռորի կամ բեսպրեդելի մթնոլորտով: Համենայն դեպս այդպիսի համատարած դրսեւորումների մասին լուրեր չկան:

Սակայն երբ ուսումնասիրում ենք հարկերի հավաքագրումը ըստ առանձին հարկատուների, պատկերը այնքան էլ վարդագույն չէ: Կարելի է արձանագրել, որ չնայած հարկերի ավելացման գործում նկատելի է ստվերի որոշակի կրճատման արդյունքներ, բայց տնտեսության որակական աճի կամ տնտեսական ընդհանուր աշխուժացման դրսեւորումներ գրեթե չկան:

Այսպես. առաջին 1000 հարկատուները 2017-ին 90 միլիարդ դրամով ավելի հարկ են վճարել, քան նախորդ տարի: Բայց այդ ավելացումը մեծ մասամբ պայմանավորված է մի քանի ընկերությունների վճարած հարկերի կտրուկ ավելացմամբ, ինչը ամենեւին էլ չի խոսում տնտեսական աշխուժացման մասին: Ամենամեծ աճը, օրինակ, արձանագրել է «Գրանտ Տոբակոն»: Եթե 2016-ին այս ընկերությունը վճարել էր 22.5 միլիարդ դրամ, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 34.7 միլիարդ: Աճը 12 միլիարդ դրամից ավելի է՝ մոտ 54 տոկոս: Այսինքն, 90 միլիարդ դրամով ավելացված հարկերից 12 միլիարդը այս մեկ ընկերության շնորհիվ է ստացվել: Սա շատ լավ է, իհարկե: Բայց սա խոսում է մեկ առանձին վերցրած ընկերության գրանցած հաջողության մասին, որը աշխատում է մեկ առանձին վերցրած ոլորտում՝ ծխախոտագործության: Այս մեկ ընկերության գրանցած հաջողությունը որեւէ կապ չունի երկրի տնտեսությունում վարվող տնտեսական քաղաքականության հետ: Այս ընկերությունը փնտրել գտել է արտաքին շուկաներ, ընդլայնում է իր արտադրությունը եւ մեծացնում արտահանման ծավալները: Առավելագույնը, որ կարելի է արձանագրել, կառավարությունը պարզապես չի խանգարել երեւի:

Հարկերի մեծ աճեր են արձանագրել նաեւ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները: Դրանցից խոշորագույնների վճարած հարկերի պատկերը հետեւյալն է: 2016-ի համեմատ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելացրել է հարկերը 9.5 միլիարդ դրամով: Անցած տարի ԶՊՄԿ-ն վճարել է 18.6 միլիարդ դրամ: «Լիդիան» ընկերությունը անցած տարի վճարել է 7.8 միլիարդ դրամ այն դեպքում, երբ 2016-ին ընդամենը 700 միլիոն դրամ էր վճարել: «Գեոպրոմայնինգ»-ը 2017-ին վճարել է 13.4 միլիարդ դրամ, որը ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի է, քան նախորդ տարում: եւս 3.2 միլիարդ դրամով էլ ավելացրել է իր հարկերը Կապանի լեռնամետալուրգիականը: Միայն այս չորս ընկերությունները միասին 2017-ին մոտ 25 միլիարդ դրամով ավելի հարկ են վճարել, քան 2016-ին: Սա, բնականաբար, պայմանավորված է գունավոր մետաղների համաշխարհային գների բարձրացմամբ եւ նույնպես որեւէ կապ չունի Հայաստանում տնտեսական աշխուժացման հետ: Այլ կերպ ասած, ստացվում է, որ մի քանի ընկերությունների վճարած հարկերի կտրուկ բարձրացման հաշվին բյուջեի հարկային եկամուտները աճել են: Իսկ դա նշանակում է որ շատ ավելի մեծ թվով ընկերություններ նվազեցրել են հարկերը, ինչը նշանակում է, որ ընդհանուր տնտեսական վիճակը Հայաստանում մնում է տխուր:

Ինչ խոսք, չի կարելի չնկատել ստվերի կրճատման դրսեւորումները, որոնք ակնհայտ են դառնում  հրապարակված ցուցակից: Օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ» ընկերությունը (2016 թվականին այն կոչվում էր «Ալեքս գրիգ») 2017 թվականին վճարել է 21.5 միլիարդ դրամ, որը 2016 թվականի ցուցանիշը գերազանցում է մոտ 6.5 միլիարդ դրամով կամ  40 տոկոսով: Այս ավելացումը ակնհայտորեն ստվերի կրճատման հաշվի է արձանագրվել: Ու նմանատիպ ցուցանիշներ կան նաեւ այլ «հանրահռչակ» ընկերությունների դեպքում: Ամբողջ խնդիրն այն է, որ ստվերի կրճատումը ինքնին անհրաժեշտ է տնտեսության առողջացման համար, բայց ամենեւին բավարար չէ: Օրինակ, անցած տարվա ընթացքում չեն գրանցվել մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների դիրքերի թուլացում եւ մրցակցության աստիճանի բարձրացում: Չի արձանագրվել բիզնեսի ու քաղաքականության սերտաճման թուլացում...: Բայց դա խոսակցության այլ թեմա է:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:

Տպել
5810 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)