Լավ քաղաքացի լինելը ամենքի պարտականությունն է. լավագույն ուսանող Լուսինե Հովհաննիսյան

Երեւանի պետական համալսարանում այսօր` փետրվարի 13-ին, կայացավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթն անցկացվում է հինգերորդ տարին անընդմեջ՝ երկու փուլով՝ ներբուհական եւ հանրապետական (միջբուհական): Տարվա լավագույն ուսանող տիտղոսին արժանանալու համար մրցակցում են բակալավրիատում եւ մագիստրատուրայում սովորողները՝ ըստ ոլորտների:

2017 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 41 ուսանող: Հաղթողներին հավաստագրեր ու դրամական պարգեւներ հանձնեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Առաջին տեղի համար սահմանված դրամական պարգեւը 400 հազար դրամ է, երկրորդ տեղի համար` 270 հազար, 3-րդ տեղի համար` 200 հազար դրամ:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորող Լուսինե Հովհաննիսյանը մրցույթում առաջին տեղ է գրավել բժշկության ոլորտում: Մեր զրույցում նա նախ ներկայացրեց, թե ինչ ընթացակարգով են մասնակցում մրցանակաբաշխությանը: «Ուսանողը տեսնում է՝ հայտարարությունը, պահանջները, հավաքում է բոլոր փաստաթղթերը, հավաստագրերը, գիտական հոդվածները, աշխատանքները, հասարակական ակտիվության մասին բնութագիր ու ներկայացնում է համալսարան: Համալսարանն ընտրում է իր լավագույնին ու ներկայացնում է արդեն հաջորդ փուլ (այս դեպքում հաղթողներն ընտրվում են ԿԳՆ-ում-խմբ.)

- Լուսինե, Ձեր դեպքում հասարակական ակտիվությունն ինչպես է դրսեւորվել:

- Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամ եմ, շատ եմ սիրում եւ հետաքրքրվում եմ նաեւ բժշկագիտությամբ: Եվ քանի որ ցանկանում եմ դառնալ ուռուցքաբան, ինձ նաեւ հետաքրքիր է քաղցկեղի տեսական մասն ու նախակլինիկական փորձարկումները:

- Մրցանակաբաշխության ժամանակ նախարարը կարծիք հայտնեց, որ կրթությունը միայն գիտելիքը չէ: Ձեր կարծիքով՝ ուսանողը, գիտելիքից բացի, ուրիշ ի՞նչ կարեւոր հատկանիշներ պիտի ունենա:

- Ընդհանրապես Բժշկականի ուսանողի համար, բացի գիտելիքից, շատ կարեւոր են մարդկային հատկանիշները: Քանի որ մենք աշխատում ենք մարդու հետ,պետք է կարողանանք հասկանալ նրա ցավը, նրա կարիքները, կարողանանք գտնել լավագույն բուժումը, եւ ամեն մարդ անհատական մոտեցման կարիք ունի: Նույնիսկ մասնագետ դառնալու համար կարեւոր են արժեքները:

- Մեր երկրում գործող բուժհաստատություներւմ այսօր տեսնո՞ւմ եք անհատական մոտեցման, մարդկային վերաբերմունքի, կարեկցանքի պակաս:

- Ընդհանրապես կա այդ երեւույթը, որ բժշկի մոտ կարող է լինել էմոցիոնալ սպառում: Քանի որ աշխատանքը շատ ծանրաբեռնված է եւ պահանջում է հոգեկան ու ֆիզիկական ռեսուրսների մաքսիմալ լարում, հնարավոր է այնպես լինի, որ ինչ-որ պահի բժիշկը արդեն չկարողանա ցուցաբերել անհրաժեշտ ամբողջ կարեկցանքը եւ էմպացիան: Դա, իհարկե, ամենակարեւոր եւ ամենապահանջված հատկանիշներից է: Բայց բժիշկն էլ մարդ է, եւ կարող է էմոցիոնալ այրում լինի, նա սպառվի: Դա զուտ հայկական խնդիր չէ: Ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա, ինչը բխում է նրանից, որ աշխատանքն է այդպիսին, դա այդ աշխատանքի կողմնակի երեւույթն է: Ուղղակի բժշկից պահանջները միշտ ավելի բարձր են, ու թվում է թե բժշկին բնորոշ չպետք է լինի հոգնելը, սպառվելը: Բայց իրականում դա նորմալ է:

- Բուհն ավարտելուց հետո մտադի՞ր եք Հայաստանում աշխատել, թե՞ ծրագրերը արտասահմանյան երկրների հետ են կապվում:

- Ես միշտ ուզել եմ՝ այն, ինչ որ սովորում եմ, այն գիտելիքը, որ ձեռք եմ բերում, ներդնեմ Հայաստանում, բայց իմ կարծիքով քիչ է միայն Հայասատնում սովորելը, պետք է նաեւ վերապատրաստումների եւ փոխանակումների գնալ արտասահման եւ այնտեղի փորձը բերել Հայաստան: Դրա հետ կապված ունեմ պլաններ, որ օրինակ արտասահմանում ինչ-որ ժամանակ սովորեմ, բայց ցանկանում եմ, որ այդ գիտելիքը ներդնեմ Հայստանում, որպեսզի այստեղ ինչ-որ բան դեպի լավը գնա, փոխվի, զարգանան ոլորտները:

- Որպես ուսանող՝ բարձրագույն կրթության համակարգում, ուսանողական կյանքում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

- Իմ կարծիքով, ամենամեծ խնդիրներից մեկը գրականությունն է, որը պետք է լինի շատ արդի, ժամանակակից, պարբերաբար թարմացվող: Նաեւ այն խնդիրը, որ ուսանողը պետք է կարողանա կարդալ անգլերեն կամ այլ լեզուներով: Ցանկացած լավ, ինքնամոտիվացված ուսանողի դա կարող է դրդել, որ նա առաջ գնա, որովհետեւ կարող է համակարգը վատն է, ամեն ինչ վատն է, վատն է, բայց եթե ինքը կարողանում է, ունակ է ինքնուրույն կրթվել, դա արդեն իսկ նրան կմղի, որպեսզի առաջընթաց լինի:

- Իսկ համակարգը վա՞տն է:

- Եթե՛ վատն է... Չեմ կարծում, որ ես բավականաչափ տեղեկացված եմ եւ կարող եմ խոսել դրա մասին, չեմ ուսումնասիրել: Բայց ինձ ամենաշատը դուր չի եկել, որ ժամանակակից ստանդարտների համապատասխան գրականությունը, գործնական գիտելիքների մատուցումը եւ ստուգումը թերի է: Ցանկալի է լինենք աշխարհի հետ միեւնույն մակարդակի վրա: Դրան հասնելու համար, իմ կարծիքով ամենառաջին բարիերներից մեկը հենց լեզվային բարիերն է, որը խանգարում է: Հիմա ես «Լավագույն ուսանողի» հավաստագիր եմ, չէ՞, ստացել: Ես կցանկանամ մրցունակ լինել ԱՄՆ-ի կամ ցանկացած եվրոպական երկրի, Չինաստանի կամ Ճապոնիայի լավագույնի հետ: Ու ոնց ես կարող եմ իրենց հետ համեմատվել: Թեկուզ՝ իրենց քննությունները հանձնելով ու լավագույն արդյունք ստանալով: Օրինակ, մեր համալսարանում կար ծրագիր, որ ամերիկյան ստանդարտներով մեզ քննում էր, իսկ ԱՄՆ-ի լիցենզավորման քննությունները բժշկության ոլորտում համարվում են ամենաբարդն աշխարհում: Ու սկզբից, երբ որ մենք հանձնում էինք, կար նաեւ այդ լեզվային խնդիրը ու այն, որ մենք համապատասխան գրականությունը չէինք կարդում: Բայց մի քանի ամսվա ընթացքում սովորելով այդ ծրագրով, մեր ուսանողները կարողացան բավականին բարձր մակարդակով արդյունքներ ցույց տալ: Այսինքն՝ շատ մեծ տարբերություն մեր մեջ չկա: Զուտ մի փոքր աշխատելու, մի փոքր այդ ուղղությամբ գնալու դեպքում մենք կարողանում ենք հավասարվել իրենց մակարդակին:

- Իսկ որպես Հայաստանի քաղաքացու՝ ձեզ այսօր ինչն է ամենաշատը մտահոգում:

- Որպես Հայաստանի քաղաքացու՝ ինձ ամենաշատը մտահոգում է պատերազմական իրավիճակը: Կցանկանայի՝ գա մի օր, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ մեր քաղաքական ու միջազգային հարցերը լուծվեին:

- Ուսանողի համար քաղաքացիական ակտիվությունը ձեր կարծիքով որքանով է կարեւոր:

- Իմ կարծիքով՝ լավ քաղաքացի լինելը ամեն քաղաքացու պարտականությունն է: Եվ եթե ամեն մասնագետ, ամեն մարդ իր պարտականությունները ճիշտ կատարի, լավ կատարի ու ձգտի լինել լավագույնը, դա արդեն իսկ երկրի կայացման համար մեծ ներդրում կլինի:

Տպել
8806 դիտում

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ