Եթե սպասելու եք, որ ընկեր Բրեժնեւը գա փոխի, չի լինելու. Արմեն Սարգսյանը՝ Գյումրիում

Առանց շքախմբի եւ թիկնապահների բանակի, պարզ ու հասարակ, մեկ մեքենայով Գյումրի եկավ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Առաջին կանգառը Սուրբ Յոթ վերք եկեղեցին էր: Մոմեր վառեց, խոսեց գյումրեցիների հետ եւ շարժվեց դեպի Արվեստների ակադեմիա:

Հանդիպումը երաժիշտների հետ Արմեն Սարգսյանի խնդրանքով կայացավ փակ դռների հետեւում:

Օյունջյան կրթահամալիրում նախագահի թեկնածուին մանկավարժներից բացի նաեւ աշակերտներն էին սպասում: Դասարան առ դասարան շրջելուց հետո նախագահի թեկնածուն հասավ ուսուցչանոց:  «Ժողովուրդ, եկեք, սեղանի շուրջ նստեք, մի ամաչեք, Արմեն Սարգսյանը պարզ, հասարակ մարդ է»,-ուսուցիչներին ասաց դպրոցի տնօրենն ու բոլորին հրավիրեց սենյակ:

«Երբ որ խոսում ենք Գյումրիի մասին, կարծես թե ցավն ու դժվարությունն ավելի շատ է 88-ից հետո, երբ որ լավ կառույց ես տեսնում եւ լավ երեխաներ, ուղղակի լավ ես զգում: Ինձ համար շատ ուրախալի է, որ այստեղ հանդիպեցինք ընդամենը 6 ամիս առաջ Լիբանանից ներգաղթած ուսուցչուհուն:  Սա կրկնակի ուրախություն էր, քանի որ  մեր ամենամեծ խնդիրներից մեկն արտագաղթն է»,-ասաց Արմեն Սարգսյանն ու նշեց, թե ամեն ինչ պետք է անել, որ հայրենիք վերադարձած մարդիկ իրենց լավ զգան: Այդ մարդիկ կապն են սփյուռքի հետ եւ իրենց  լավ օրինակը Հայաստանում  մյուսներին նույնպես կքաջալերի:  

«Առիթ լինի, նորից կգամ»,-խոստացավ Արմեն Սարգսյանն ու ուղեւորվեց դեպի Ձիթողցյանների թանգարան:

Այստեղ նախագահին թեկնածուին մտավորականներն ու շինարարներն էին սպասում:  Թանգարանում նաեւ   Արմեն Սարգսյանի լուսանկարներն էին պատրաստ դրել, որ հանդիպման  ավարտին եւ ցույց տային եւ նվիրեին: Դրանք հենց նույն այս թանգարանում էին արված, 1996 թվականի այցի ժամանակ, երբ Արմեն Սարգսյանը Գյումրիում է եղել որպես վարչապետ:

Առաջին անգամ Գյումրի փոքր հասակում եմ եկել, հորս հետ եւ ուղիղ թատրոն եմ գնացել,-արվեստագետների հետ հանդիպումն այսպես սկսեց Արմեն Սարգսյանն ու  պատմեց, թե ինչպես է ճարտարապետ հայրն իր համար աստիճանաբար  բացահայտել Գյումրին, ճարտարապետությունն ու արժեքները: Արմեն Սարգսյանն առջարկեց խոսել առկա խնդիրների մասին եւ առաջարկել դրանց լուծման ելքերը: 

Ընդհանուր առմամբ, ՀՀ նախագահի թեկնածուի Գյումրի կատարած այսօրվա այցի նպատակը տեղում խնդիրներին ծանոթանալն էր:  Սա կօգնի, որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ կայանալիք  երկրորդ հանդիպմանն առավել պատրաստված ներկայանա:

«Այս առաջարկը ես մեծ պատիվ եմ համարում, նաեւ գիտակցում եմ մեծ պատասխանատվությունը:  Դրա համար խնդրեցի հանրապետության նախագահին, որ ինձ քննարկելու, մտածելու եւ ծրագրելու առիթ տրվի: Ես գիտակցում եմ Շիրակի մարզի դժվարությունները: Ճիշտն ասած,  88-ի աղետից հետո եւ Սպիտակում, եւ Շիրակի մարզում Արցախյան պայքարն ինչ-որ իմաստով ստիպեց, որ մոռանանք ձեզ:  Սա հսկայական ցավ է: Ես 96-ին որ եկա որպես վարչապետ, ճիշտն ասած, սպասում էի, որ Գյումրվա ժողովուրդը  պետք է շատ դառնացած դիմավորի, նյարդային ընդունի, բայց եղավ լրիվ հակառակը, ինձ շատ ջերմ դիմավորեցին, ինձ նույնիկ տարան տատիկները էդ դոմիկի մեջ հյուրասիրեցին: Մարդիկ դժվարության մեջ էին, բայց չէին բողոքում, ինձ  հոր նման   ընդունեցին: Որպես իրենց զավակի: Սա ես երբեք մոռանալ չեմ կարող»,- հիշեց Արմեն Սարգսյանը:

«Գյումրին ու Շիրակն ունի հսկայական պոտենցիալ, էս քաղաքը եղել է վարպետների, ուստեքի քաղաք, մեր ընտանիքով Երեւանում ծրագիր ենք արել, «Երեւան, իմ սեր», հիմա մենք ուզում ենք նույնը Գյումրիում անենք: Մեկ հոգին չի կարող փոխել, եթե սպասում եք մեկը գա՝ փոխի, չի լինի, ես ձեր հետ միասին, դուք իմ հետ միասին, հակառակ դեպքում,  չի ստացվի: Եթե դուք սպասելու եք, որ կենտկոմի առաջին քարտուղաը, ընկեր Բրեժնեւը գա փոխի, չի լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

«Նախագահ ընտրվեմ էլ, չընտրվեմ էլ, Գյումրին իմ սրտում է»,-հանդիպման ավարտին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Տպել
3539 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար