Ես, դու, մյուսները մարդակեր չենք. մարդակերը Հայաստանի Բոկասսան է… Լիլիթ Ավագյանի հոդվածը

13/02/2018 schedule13:10

Նախորդ հոդվածիս՝ «Բոկասսան, միեւնույն է, մարդակեր է» ( ՀԺ, փետրվարի 2) http://armtimes.com/hy/article/130521,  սոցցանցով արձագանքել էր քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` գրելով. «Մարդակերը ես եմ, դու ես, մյուսներն են…Սերժ Սարգսյանը պարզապես  հայելին է, ինքը մեր թուլությունների վրա է խաղում»: 

Տարածված տեսակետ է  Հայաստանի կոռումպացված եւ ոչ լեգիտիմ  իշխանության. նրա վերարտադրության հիմնական մեղավորը համարել մեզնից յուրաքանչյուրին: Հիմնավորումն էլ սա է՝  ՀՀ քաղաքացիներս,  կոմպրոմիսի ենք գնում մեր խղճի դեմ, հանդուրժում ենք անարդարությունը, ինքներս ենք պատրաստ հնարավորության դեպքում անարդարություն անել, իսկ իշխանությունները սոսկ այն հայելին են, որի մեջ մենք մեզ ենք  տեսնում:

Նման դեպքերում ասում են՝   «Այս իշխանությունը Մարսից չի ընկել», «Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ իշխանություններն են»: «Դասական» ձեւակերպմամբ էլ՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանություններին»:

Այդ դեպքում կարո՞ղ ենք նաեւ պնդել, որ  երբ անծանոթ, մութ փողոցում, որտեղ  անգամ մի անցորդ չկա, հանցագործը, գողը կամ մարդասպանը հարձակվում է վրադ, կողոպտում, վնասում է քեզ,  դու արժանի էիր հանցագործին, քանի որ չկարողացար կանխել նրա հարձակումը կամ պաշտպանվել: 

Այն, որ հասարակությունն է մեղավոր ու պատասխանատու այս  իշխանությունների համար, վիճելի  պնդում է: Դա հնարավոր կլիներ պնդել, եթե Ժողովուրդը մասնակցեր իշխանությունների ձեւավորմանը: Հայաստանում 1996 թվականից այսկողմ իշխանությունները լեգիտիմ չեն: 

Տարբեր ժողովուրդներ տարբեր կյանքով են ապրում: Եվ  ոչ այն պատճառով, որ մեկը արժանի է բարեկեցիկ կյանքի, մյուսը՝ ոչ: Ժողովուրդների կյանքը տարբեր է, որովհետեւ  նրանց իշխանություններն են տարբեր:  Յուրաքանչյուր երկրում մարդիկ ապրում են այնպես, ինչպես ղեկավարում են իշխանությունները: Դիտարկենք վարչապետի  սիրելի  Սինգապուրի օրինակը: Սինգապուրում նույն ժողովուրդն էր, որը մինչեւ  Լի Կուան Յուի իշխանության գալն ապրում էր այլ կենցաղով, նրա գալուց հետո՝ այլ: Ի դեպ, Սինգապուրի իշխանության առաջին որոշումներից մեկը, անգամ՝ մինչեւ «առաջին երեք ընկերոջդ» ձերբակալելը, տուգանքի սպառնալիքով  փողոցում թքելն արգելելն էր: 

Շատ հազվադեպ պատահում է, որ մեծ նպատակներ ու երկիրն առաջ տանելու ցանկությամբ մարդը դառնա ազգային հերոս:  Անկախ Հայաստանում նման նախադեպ չենք ունեցել: Հիմնականում, իշխանություն են մուտք գործում, իբրեւ կանոն,  բարձրակարգ խաբեբաները: Այդ մասին ամբողջական ինֆորմացիա կարելի է ստանալ բարձրաստիճան պաշտոնյաների կենսագրությունը,  նրանց  հայտարարագրերն  ուսումնասիրելով:

Հայաստանի օրինակով կարող ենք արձանագրել, որ  ոչ թե ժողովուրդն է կերտում իշխանություններին, այլ հակառակը՝  իշխանությունն ինքն է կերտում այնպիսի հասարակություն, որին ղեկավարելը, մանիպուլացնելը հեշտ կլինի, որը լծակ չի ունենա խանգարել իշխանությունների վերարտադրությանը: Ընտրություններին համատարած ընտրակաշառքը գայթակղիչ է թվում օրվա հացի խնդիր ունեցողների համար: 10 000 դրամով իշխանությունները կարողանում են ունենալ ցածր ինքնագնահատականով, իրենք իրենց  չհարգող ու պահանջներ ձեւակերպելու բարոյական իրավունք չունեցող քաղաքացիների շատ մեծ խումբ:

Այս ցածր ինքնագնահատականը թույլ չի տալիս նայել շուրջը, ստիպում է անվերջ ինքնաքննադատությամբ ու ինքնախարազանմամբ զբաղվել: Իրականում,  հայերս, մեծ հաշվով, չենք տարբերվում մյուս ազգություններից:

Աշխարհի բոլոր մարդիկ՝  իրենց հիմնական բնութագրով, գրեթե նույնն են՝ անէական տարբերություններով: Բոլորին բնորոշ են  խելքն եւ հիմարությունը, վախն ու քաջությունը, մեծահոգությունն ու ստորությունը, պարզությունն ու խորամանկությունը…Հասկանալի է, յուրաքանչյուրն այս հատկանիշներն ունի տարբեր «չափաբաժիններով»:

Եվ սրանից էլ օգտվում են իշխանությունները՝ մեզնից «քամելով»  բնավորության ամենացածր գծերը, բնազդները, ստիպելով գնալ ինքներս մեր խղճի դեմ: Հայաստանում փոփոխություններ իրականացնելու էներգիա այլեւս քչերն ունեն: Աշխատել են բոլոր գործիքները, որոնք  մի քանի ժամվա մեջ ՄԱՐԴՈՒՆ  կարող են դարձնել ուղղակի կենդանի. երբ մարդ ֆիզիոլոգիական մի քանի գործողություններից ավելի չի էլ ցանկանում անել` ողջ կենսական ռեսուրսն ուղղում է  նվազագույն կարիքները հոգալուն, ուտելուն, չմրսելուն, չտուգանվելուն:

Փողոց դուրս գալ, պայքարել ինքնադատաստանի միջոցներո՞վ… Բայց պետությունն ունի ուժային լծակներ, որոնցով կարող է ճնշել ժողովրդական ցանկացած ապստամբություն: Վկան՝ մարտի 1-ը:

Կարող եք հակադարձել՝ եթե, տեսականորեն,  Հայաստանը բնակեցնենք ամերիկացիներով, գերմանացիներով, նրանք կհանդուրժե՞ն այս իշխանություններին: Ո՛չ, թույլ չեն տա, քանի որ նվաստացած ու կոտրված չեն, ինչպես մենք՝ վերջին  2-3 տասնամյակում: 

Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Եվրոպայում… Ի՞նչ է ստացվում. Հայաստանից արտագաղթածներն  իրենց արժանի են համարում այլ իշխանությունների, որոնց իշխանության պայմաններում իրենք  բարեկեցիկ են, ազատ, հասել են հաջողությունների՝ սեփական խելքով: Այսինքն՝  երկրից հեռանալն ավելի արժանապատիվ է, քան քրեական եւ օլիգարխիկ իշխանությունների առաջ անզորությունը:

Բայց ինչպե՞ս է ստացվում, որ Չելյաբինսկ, արտագնա աշխատանքի մեկնող Աշոտը, որն, ի դեպ, գնալուց առաջ վերցրել է իր 10 000 դրամն ու ձայնը զիջել ՀՀԿ-ին, արժանի է այլ իշխանության, իսկ Հայաստանում մնացած մարդիկ արժանի չեն:

Չելյաբինսկ մեկնող Աշոտն իր բաժին պատասխանատվությունը վերահասցեագրել է  նրանց, ովքեր մնացել են  Հայաստանում:

Նրանք, ովքեր մնում են Հայաստանում, կրում են նաեւ Հայաստանից տարբեր պատճառներով հեռացած իրենց հայրենակիցների պատասխանատվությունը: ՝

Հայաստանում մնացած քաղաքացիներն արժանի չեն այս իշխանություններին:

Հայաստանի իշխանությունները  արժանի չեն այս ժողովրդին:

Տպել
9293 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն