Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը մեղադրվում է ահաբեկչական քարոզչության մեջ

13/02/2018 schedule09:21

Թուրքիայում հետաքննություն է սկսվել երկրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նորընտիր համախագահներից մեկի՝  Փերվին Բուլդանի նկատմամբ:

Ըստ թուրքական Birgun թերթի կայքի՝ նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ:

Պատճառը՝ 2008 և 2015թթ-ին Բուլդանի ունեցած ելույթներն են, որտեղ քուրդ կին քաղաքական գործիչն ասել էր, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) առաջնորդ ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը պետք է ազատ արձակվի: Բացի դրանից նա ասել էր, որ «PKK»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ:

Աղբյուրը նշում է, որ եթե հայցը բավարարվի, ապա քուրդ գործչին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին կայացել էր քրդամետ կուսակցության կոնգրեսը, որտեղ նոր համանախագահներ են ընտրվել, քանի որ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը այժմ բանտում են: Նոր համանախագահների պաշտոնը զբաղեցրել են Փերվին Բուլդանը և Սըրրը Սյուրեյա Օնդերը:

Իսկ երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  համանախագահ Սերփիլ Քեմալբային ձերբակալելու որոշում է կայացվել:

Տպել
845 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան