Ծնողները հրաժարվել են նորածին երեխայից. բավական չէ աղջիկ է, նաեւ ճողվածքով է ծնվել

14/02/2018 schedule09:20

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Երեւանի ծննդատներից մեկում լույս աշխարհ եկած մի երեխայից ծնողները հրաժարվել են՝ նրան թողնելով բուժհաստատությունում: Երեխան ծնվել է առողջական խնդիրներով՝ ճողվածքով: Բացի այդ էլ, աղջիկ է: Ծնողները, իրենց քայլը պատճառաբանելով, դժգոհել են, որ տանը եւս երկու աղջիկ ունեն:

Երեխան, ինչպես մեզ հայտնի դարձավ, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ վիրահատության: Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, պատասխանելով մեր հարցմանը, չհերքեց, որ նման դեպք է եղել, բայց նաեւ չհաստատեց: Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ երեխայի ծնողներն իրենց հրաժարումը իրավաբանորեն դեռ չեն ձեւակերպել, հետեւաբար բուժհաստատության ղեկավարը նման պնդում անելու հիմք չունի: Նիկոլայ Դալլաքյանը նաեւ ընդգծեց, որ որոշակի դեպքի մասին խոսելու իրավասություն նույնպես չունի:

«Նախ ծնողի պաշտոնական հրաժարական այս պահին մենք չունենք, որովհետեւ անկախ այն բանից՝ երեխան առողջ է, թե արատավոր, կա պետության կողմից սահմանված հստակ գործելակարգ, եւ տվյալ դեպքում ծնողները պարտավոր են նոտարով հաստատված հրաժարական տրամադրել, ինչից հետո մենք բոլոր փաստաթղթերը ուղարկում ենք թաղապետարանի համապատասխան՝ անչափահասների հարցերով զբաղվող կառույց, այնտեղից գործն անցնում է քաղաքապետարան, քաղաքապետարանի հանձնաժողովի հաստատելուց հետո ուղարկվում է սոցապ նախարարություն եւ այնտեղ վերջնական որոշում ընդունվելուց հետո երեխան ամբողջությամբ անցնում է պետության խնամքին»,- սահմանված ընթացակարգը ներկայացնելով՝ ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Մեր հարցին, թե ճողվածքով ընդունված նորածինն արդեն վիրահատվե՞լ է, նա պատասխանեց. «Մենք այս պահին որեւէ կոնկրետ երեխայի մասին չենք խոսում, դրա համար ես կարող եմ ընդհանուր գործելակարգի կամ գործող օրենսդրության մասին ասել»: Հավելելով՝ Նիկոյալ Դալլաքյանը նշեց. «Մենք տարվա ընթացքում ունենում ենք նաեւ բազմաթիվ տարբեր արատներով երեխաներ: Որոշ դեպքերում ծնողները դիմում են ծայրահեղ այդպիսի միջոցի՝ հրաժարվում են երեխայից, այդ ժամանակ այդ բոլոր պրոցեսները անցնելուց հետո երեխան արդեն ուղարկվում է համապատասխան մանկատուն»:

Հարցին, թե իր ղեկավարած հաստատությունում տարեկան քանի՞ երեխայից են ծնողները հրաժարվում, Նիկոլայ Դալլաքյանը դարձյալ հստակ պատասխան չտվեց: «Շատ չեն: Չեմ կարծում, որ դա բոլորին հետաքրքրող բան է: Ամեն մի դեպքը յուրովի է, եւ ցանկացած երեխայից հրաժարվելու եւ նրան որդեգրելու պրոցեսը չի արվում մասսայական, չի արվում մամուլի միջոցով եւ այլն, որովհետեւ դա ամենաբարդ, ծանր, լրջագույն քայլերից է այդ ընտանիքների համար, եւ միշտ չէ, որ իրենք կարողանում են հանգիստ տանել այդ գործընթացը, որովհետեւ լինում են դեպքեր, ցավոք սրտի, երբ տարիներ հետո այդ նույն հրաժարված ծնողը՝ մայրը, կիսախելագար գալիս, աղաչում, պաղատում է, թե ինֆորմացիա տվեք իմ երեխայի մասին՝ առո՞ղջ է, ո՞ղջ է, մահացա՞ծ է, ո՞վ է որդեգրել:

Բայց մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն տրամադրել, նույնիսկ եթե իմանանք, որովհետեւ մարդն արդեն այդ գիծը քաշել է, բոլոր իրավական փուլերը անցել է, եւ այդ փուլերից յուրաքանչյուրում պնդել է՝ այո՛, հրաժարվում եմ, այո՛, հրաժարվում եմ, ու երեխան արդեն իրենը չէ: Շատ երեխաներ էլ գտնում են իրենց ապագան նոր ընտանիքներում, եւ մենք այդ ընտանեկան կյանքը խաթարելու իրավասություն չունենք: Մարդը հասուն տարիքում իր որոշումը ընդունել է եւ պետք է կրի այդ բեռը ամբողջ կյանքում: Երեխային թողնելուց հետո շատ ընտանիքներ էլ քայքայվում են, մայրը շատ ժամանակ չի ներում ամուսնուն եւ հարզատներին՝ նման քայլ կատարելուց հետո: Այնպես որ սա լրջագույն բարոյահոգեբանական խնդիր է, որը ծագում է իրավաբանորեն հրաժարվելուց հետո, լրջագույն սթրես է, դրա համար այս թեմային շատ լուրջ վերապահումներով եւ շատ զգուշությամբ եմ վերաբերվում»,- նկատեց բուժհաստատության տնօրենը:

Ինչ վերաբերում է հարցին, թե նորածնի ճողվածքը լուծելի՞ խնդիր է, ու հետագայում բարդություններ չե՞ն կանխատեսվում, բժիշկը պատասխանեց. «Դա լուծելի խնդիր է: Որոշ դեպքերում երեխան, ժողովրդական խոսքով ասեմ, կարող է լինել հարյուր տոկոսանոց, որոշ դեպքերում լինում են բարդություններ՝ ուղեղում հեղուկ կուտակվելով կամ այս կամ այն նեւրոլոգիական դեֆիցիտով: Մինչեւ այդ ճանապարհը չես անցնում՝ չես վիրահատում, չես բուժում, որեւէ մեկը չի կարող ասել արդյունքը, ինչպես որ ցանկացած նորածին, երբ որ ծնվում է, որեւէ մայր, թեկուզ իր երեխան ամենաիդեալականը թվա, չի կարող ասել՝ մեկ տարեկանում նա մայրիկ ասելո՞ւ է, կամ հինգ տարեկանում՝ ոտանավոր, լինելու է մտավոր զարգացած անձ, ապագայում հանճա՞ր, թե՞ հանցագործ: Ամեն ինչը, ի տարբերություն մեծերի, նորածնի մոտ երեւում է ժամանակի, ու այն էլ՝ երկար ժամանակի, երկար զարգացման ընթացքում»:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

Տպել
14018 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա