Ես չեմ կարծում, թե Բարգավաճ Հայաստանը հրատապ որոշում կայացնելու խնդիր ունի․ Զոհրաբյան

Շաբաթ օրը ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Ծառուկյան խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, ասել է, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը կկայանա մոտ ապագայում։ Ի՞նչ վստահություն է տվել այդ հանդիպումը Սարգսյանին, մեր հարցերին պատասխանեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

- Տիկին Զոհրաբյան նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Ծառուկյան խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, ասել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը կկայանա մոտ ապագայում, արդյո՞ք նա ձեզ հետ հանդիպումից հետո արդեն որոշում է կայացրել։

- Դա իր իրավունքն է, իր որոշելիքն է։ Եթե ինքը պատրաստ է նախագահի հետ հանդիպմանը դա իր իրավունքն է։ Մեզ հարցնում են, դուք ե՞րբ կկայացնեք որոշում, մենք էլ ասում ենք քանի դեռ թեկնածուն՝ քաղաքացի Արմեն Սարգսյանը, չունի վերջնական որոշում առաջադրվել նախագահի թեկնածու, եւ ընդունել ՀՀԿ-ի առաջարկը, մենք ի՞նչը քննարկենք, ի՞նչ որոշում կայացնենք։ Երբ, ինքը կկայացնի որոշում, որ ընդունում է առաջարկը, եւ առաջադրվում է նախագահի թեկնածու, խմբակցությունը կհավաքավի՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, եւ կքննարկենք։ Քանի դեռ ինքը չունի վերջնական որոշում, ես չեմ կարծում թե Բարգավաճ Հայաստանը հրատապ որոշում կայացնելու խնդիր ունի։ Իսկ, թե որ քաղաքական ուժի հետ հանդիպումից հետո է, ինքը իրեն համարում նախագահի հետ պատրաստ հանդիպման, ես կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը ոչ թե մենք ենք, այլ Արմեն Սարգսյանը։

- Տիկին Զոհրաբյան, իսկ ինչո՞ւ է նա առանձին հանդիպում Ծառուկյան խմբակցության պատգամավորների հետ եւ Գագիկ Ծառուկյանի հետ։

- Դա մեր կուսակցության ներքին խնդիրն է։ Կարծում եմ, իմ հարգարժան գործընկերներին պիտի հետաքրքրի ոչ թե մեր կուսակցության ներքին հարցերը՝ թե ինչը ինչպես ենք նպատակահարմար գտնում, այլ մեր որոշումը, որը կրկնում եմ կլինի այն ժամանակ, երբ Արմեն Սարգսյանը կկայացնի որոշում առաջադրվո՞ւմ է՝ թե՞ չէ, որից հետո իմաստ կունենա քննարկել, թե ինչպիսին կլինի մեր դիրքորոշումը։

                                                                                                                                             Նիկոլայ Ավետիսյան

Զոհրաբյանի հետ հարցուպատասխանը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

Տպել
2497 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)