Սարսափ ֆիլմ. դիտել պոպկորն ուտելո՞վ, հուզվել-լացելով, թե՞ սցենարը փոխելով

Իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 11-ին «Ազատություն» ռ/կ-ի եթերում մի հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել, որի տողատակում պարզ երեւում է, թե ՀՀԿ-ն առաջիկայում վարչապետի պաշտոնի հետ կապված ինչ որոշում է կայացնելու: Մասնավորապես, Աշոտյանն ասել է, որ ինքը պատրաստ է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնի համար:

«Ոչ միայն ես, այլեւ շատ մարդիկ, պատրաստ են առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին, բայց նորից կրկնեմ՝ այս հարցը դեռևս կուսակցության ներսում, որը Սահմանադրությամբ լիազորված է վարչապետ առաջադրել, չի քննարկվել, հետեւաբար ես հայտնում եմ բացառապես իմ անձնական տեսակետները... Բայց մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ երբ որ այս հարցը լսում եմ մեր լրատվամիջոցներից, հիշում եմ հետեւյալ հանգամանքը՝ կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, շատ դասականների ստեղծագործություններ կան՝ գրքեր, որոնք հետո բեմադրվում են, կամ ֆիլմ են նկարահանում, բոլորս գիտենք՝ ավարտն ինչպիսին է լինելու դասական գործերի, բայց բոլորս մինչև վերջ այդ ֆիլմերը նայում ենք, կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»,- ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանի նկատած դասական գործը եթե համեմատենք մեր քաղաքական դաշտի սցենարի հետ՝ նկատի ունենալով ՀՀԿ-ականների այն խոսքերը, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է եւ պետք է լինի վարչապետ, ստացվում է, որ  Աշոտյանը «նամյոկ» է անում, թե՝ սպասեք մեր գրած սցենարի իրականացմանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, պատասխանելով Արմեն Աշոտյանի հայտարարության հետ կապված հարցին, նշել է, որ ցանկություն կա Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում:

«Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում, կա այդ տրամադրվածությունը, դուք ճիշտ եք նկատել, իհարկե, մենք դեռ չենք քննարկել, երբ որ քննարկում կազմակերպենք, յուրաքանչյուր անդամ կհայտնի իր տեսակետը, այո՛, կա ցանկություն, սակայն յուրաքանչյուրը կհայտնի իր ցանկությունը»,- ասաց Բաղդասարյանը, խորհուրդ տալով չշտապել, քանի որ նախ մարտի 2-ին ընտրելու են ՀՀ նախագահ, որից հետո նոր այդ հարցի շուրջ քննարկումներ կկազմակերպեն:

Ազգային ժողովի Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չի շտապում «ֆիլմից» առաջ ընկնել եւ գուշակել ՀՀԿ-ի սցենարը:

«Ես ձեր հարցին ստիպված եմ հարցով պատասխանել: Կարելի է իմանալ, թե ես ինչո՞ւ եմ ընտրվել Արմեն Աշոտյանի խոսքերի մեկնիչ: Հանրապետական կուսակցությունը բազմամարդ կուսակցություն է, այնտեղ կան հանճարներ եւ անճարներ, դիմեք իրենց, թող մեկնաբանեն իրենց ղեկավարի տեղակալի ասածները: Ծառուկյան դաշինքի համար անձերը կարեւոր չեն, կարեւոր է վարչապետ ընտրվի այն անձը, ով երկիրը դուրս կբերի այս վիճակից՝ հաշվի առնելով Ծառուկյան դաշինքի նախընտրական 15 կետերը: Չեմ կարծում, որ Արմեն Աշոտյանի խոսքերի մեկնաբանելու առաջին պատիվը մեզ է տրված»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը թեմայի շուրջ պատասխանելով «ՀԺ»-ի հարցին, թե ինչպես է կանխատեսում ֆիլմի վերջն ասաց.

«Եթե Արմեն Աշոտյանը նկատի ուներ, թե բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանն է լինելու, ապա իմ համար տարակուսելի է, թե ինչու են այդպես գաղտնի պահում այդ ինֆորմացիան: Բանն այն է, որ նրանցից ոչ մեկն էլ չգիտի, թե ով է լինելու: Դա կլինի Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումը, հաշվի չի առնելու կուսակցական գործընկերների կարծիքը, եւ ինչ որոշում էլ լինի, այդ կուսակցության անդամները կսկսեն գովերգել: Հնարավոր է, որ վերջին օրերին այդպիսի որոշում կա եւ դրա համար էլ այդպես են խոսում: Իրականում ոչ մի բան էլ այդքան միանշանակ չի, քանի որ եթե հասարակությունը որոշի, որ պետք է թույլ չտա Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետի մեկնարկը, ուրեմն այդպես էլ կլինի: Այս դեպքում Արմեն Աշոտյանի ասած կինոյի սցենարն այնպես կփոխվի, որ ինքն էլ չի իմանա»,- ասաց Միրզոյանը:

Հասարակական ընդվզման մասին ԱԺ ճեպազրույցների ժամին բարձրաձայնեց նաեւ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորն ընդգծեց, որ այստեղ մեծ անելիք կունենա նորընտիր նախագահը: Մարտի 2-ից մինչեւ ապրիլ, եթե հասարակությունը ոտքի կանգնի եւ չցանկանա, որ մեկնարկի Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետն, ապա նախագահը պարտավոր է համապատասխան կոչով դիմի ժողովրդին՝ Սահմանադրության համաձայն: Փաշինյանը միաժամանակ չբացառեց, որ իրավիճակը կարող է սրվել:

Արմեն Աշոտյանի ակնարկած ֆիլմի ուշագրավ մասերի «ցուցադրմանը» դեռ տեւական ժամանակ կա: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացին սովորականի նման այս ֆիլմի ընթացքին էլ կհետեւի՞ հուզախառն զգացմունքներով, ինչպես հնդկական սերիալներն է նայում կամ կատակերգությունները՝ «պոպկորնով», թե՞ կփոխի ֆիլմի սցենարը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

Տպել
3955 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է