Հանքահումքային քիմիա, հումք, մետաղներ․ հայ-բուլղարական ներմուծումն ու արտահանումը

Փետրվարի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, հայ-բուլղարական հարաբերությունների մասին հակիրճ հոդվածում գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, եւ այդ ընթացքում Հայաստանի նախագահները չորս անգամ այցելել են Բուլղարիա:

Առաջին անգամ` 1995 թվականին, Բուլղարիա է այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2003 եւ 2004 թվականներին Բուլղարիա է այցելել Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը Բուլղարիա է այցելել իր նախագահության առաջին տարում՝ 2008-ին:

Բուլղարիայի նախագահները, իրենց հերթին, մինչ այս Հայաստան են ժամանել ընդամենը երկու անգամ: 1999 թվականին Բուլղարիայի նախագահ Պետար Ստոյանովն է այցելել Հայաստան, 2004-ին՝ Գեորգի Պրվանովը:

Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից, Եվրամիությանն անդամակցել է 2007-ին: Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ստորագրվել են շուրջ 60 տարբեր բնույթի փաստաթղթեր՝ համաձայնագրեր, փոխըմբռման հուշագրեր, հռչակագրեր եւ այլն:

Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի տվյալների, 2011-2014 թթ. ընկած ժամանակահատվածում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անընդհատ նվազել է: Այսպես, 2011 թվականին Հայաստանից Բուլղարիա է արտահանվել շուրջ 152 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ ներմուծվել՝ 102 միլիոնի: 2012-ին արտահանվել է շուրջ 130 միլիոն դոլարի ապրանք, ներմուծվել՝ 86 միլիոնի: 2014թ. արդեն այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 85 եւ 25 միլիոն:

Հայաստանը Բուլղարիայից ներմուծում է հիմնականում հանքահումքային քիմիա, պատրաստի սննդամթերք, կաուչուկ, ռետինե իրեր եւ այլն: Բուլղարիա է արտահանում հանքահումքային արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ եւ այլն:

Բուլղարիայում, ըստ 2010 թվականի տվյալների, բնակվում է շուրջ 80 հազար հայ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գործում է «Երեւան» թերթը, եւս երկու հայկական պարբերականներ լույս են տեսնում Բուրգաս եւ Պլովդիվ քաղաքներում:

Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ էին հայտնվել Բուլղարիայում հայ գործարարների ունեցած բիզնեսի մասին: Մասնավորապես, ըստ «Հետքի» հետաքննության, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին եւ նրա մերձավորներին է պատկանում Բուլղարիայում հայտնի «Գոռնա Բանյա» շշալցնող գործարանը: Ծառուկյանների հետ առնչություն ունեն նաեւ Բուլղարիայի առողջապահական ոլորտում գործող «Լիբամեդ» ընկերությունը եւ ալկոհոլային խմիչքների մատակարարող «Լուդինգ» ընկերությունը:

Բուլղարիայի հետ կապված ակտիվ քննարկումներ Հայաստանում ծավալվում էին նաեւ անցած տարվա ամռանը, երբ հայտնի դարձավ, որ բուլղարացի հաքերներն ու մամուլը բացահայտել են ադրբեջանական դիվանագիտական չվերթներով Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում եւ Կոնգոյում ահաբեկիչներին զենքեր մատակարարելու դեպքեր:

Բուլղարիան Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է: 2015 թվականին, երբ նշվում էր Հայող Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Բուղարիան դատապարտեց այդ ոճիրը «զանգվածային սպանություններ» ձեւակերպմամբ:

Տպել
2469 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը