ՀՀ-ն և Իրանը մշակում ու կյանքի են կոչում տարածաշրջանային նախագծեր․ դեսպանը՝ հրեական թերթին

ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի` 2017թ.-ին Իսրայել կատարած պաշտոնական այցի արդյունքներին` ՀՀ դեսպանը նշել է, որ առկա է երկկողմ պատրաստակամություն առավել խորացնելու հարաբերությունները ինչպես առեւտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության եւ մշակույթի ոլորտներում:

Այս մասին Գերմանիայի միակ անկախ հրեական «JÜDISCHE RUNDSCHAU» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, դեսպանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարբեր գործընթացների առնչությամբ:

Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումներին եւ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի` 2017թ. Իսրայել կատարած պաշտոնական այցի արդյունքներին` ՀՀ դեսպանը նշել է, որ առկա է երկկողմ պատրաստակամություն առավել խորացնելու հարաբերությունները ինչպես առեւտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Հայաստանի եւ Իսրայելի միջեւ վերջին շրջանում բարձր մակարդակով շփումների ակտիվացման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:

Երկու երկրներում, նշել է նա, մեծ դեր է ունի հիշողության քաղաքականության մշակույթը` պայմանավորված երկու ժողովուրդների ցեղասպանություն վերապրելու պատմությամբ եւ հոծ սփյուռքի առկայությամբ: «Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների դեմ պետք է միասնաբար պայքարել: Ցեղասպանության կամ Շոահի սարսափի միջով անցած հայ եւ հրեա ժողովուրդների բարոյական պարտքն է լինել այդ պայքարի առաջնամարտիկը` որպեսզի այլեւս չկրկնվի այն ինչ եղել է»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին դեսպան Սմբատյանը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, որի կյանքի կոչման արդյունքում վերացվել են նաեւ հայ-իրանական հարաբերությունների առեւտրատնտեսական ներուժի օգտագործման համար սահմանափակում հանդիսացող միջազգային պատժամիջոցները: Ավելին, երկու երկրներն արդեն իսկ մշակում եւ կյանքի են կոչում տարածաշրջանային նոր նախագծեր:

Հայաստան-Ռուսաստան ԵԱՏՄ անդամ լինելու եւ հայ-ռուսաստանյան հարաբերությունների վերաբերյալ թղթակցի հարցին ի պատասխան՝ դեսպան Սմբատյանը նշել է. «Իրավմամբ, Հայաստանը եւ Ռուսաստանը նույն տնտեսական միության անդամ են: Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային գործընկերներն է եւ Հայաստանի տենտեսությունում գլխավոր ներդրողներն է: Սակայն որպես ռազմավարական գործընկերներ` մեր երկկողմ օրակարգը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, որում մեծ է նաեւ Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը: Հայաստանը նաեւ բարձր է գնահատում Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը»:

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առնչությամբ դեսպան Սմբատյանն այն կարեւորել է եւ նշել, որ  լինելով ԵԱՏՄ անդամ` Հայաստանը կարող է դառնալ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն միմյանց կապող կամուրջը, եւ այդ մասին են խոսում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ու որպես օրինակ մատնանշում Հայաստանը: 

Սիրիական ճգնաժամի համատեքստում դեսպանն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Սիրիայի հասարակության բոլոր շերտերի միջեւ երկխոսության արդյունքում: Իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է նախեւառաջ ուղղված լինեն Մերձավոր Արեւելքի ազգային եւ կրոնական բազմազանության խճանկարին, որին մաս է կազմում նաեւ հայ ժողովուրդը, սպառնացող գործոնների վերացմանը: 

Միգրացիոն հոսքերի հետ տարբեր հասարակություններում աճող վախի մթնոլորտին վերաբերող հարցի համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ փախստականների հոսքը չէ, որ վտանգ է ներկայացնում, այլ մեր տարածաշրջանում ԴԱԵՇ-ի գործելաոճի խրախուսումը` մասնավորապես ազգային եւ կրոնական հողի վրա թիրախավորման եւ հրապարակային գլխատումների: Մեր արեւելյան հարեւան պետության բազմաթիվ քաղաքացիներ հարում են ԴԱԵՇ-ին, համալրում այս եւ այլ ահաբեկչական կազմավորումների շարքերը։ Ահաբեկիչների մի մասը սկսել են վերադառնալ, իրենց հետ բերելով ապակայունության պոտենցիալ:

Տպել
1224 դիտում

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին