Միջնորդները կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ սադրանքներից եւ կատարել համաձայնությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում ունեցած հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք կոչ են արել բարեխղճորեն կատարել Ժնեւի, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի, փետրվարի 9-ին Երեւանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ փետրվարի 10-ին՝ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Համանախագահները դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու նպատակով 9-ից 11-ը նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղ: Նրանք այցելել են Կովսական, Սանասար, Ակնա, Բերձոր եւ Քարվաճառ:

Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւի, ինչպես նաեւ նախորդ գագաթնաժողովների, մասնավորապես՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ընթացքում կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն կատարման կարեւորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Միջնորդները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին զոհի կապակցությամբ եւ կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման եւ հրադադարի պահպանման համար, ինչպես համաձայնեցվել էր Ժնեւում:

Նաեւ կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ բորբոքային հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից: 

«Համանախագահները կրկին հայտարարում են Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքները, հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահները ողջունել են կողմերի՝ ինտենսիվ բանակցությունները շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս այցելել էին տարածաշրջան: Նրանք փետրվարի 7-ին Բաքվում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ փետրվարի 9-ին Երեւանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են վարել նաեւ ԱԳ նախարարների հետ: Փետրվարի 9-11-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ:

Բաքվում հայտարարել էին, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն երկու պետություններում՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններից հետո:

Միեւնույն ժամանակ Երեւանում Սերժ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք եւս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաեւ ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։

Միջնորդների տարածաշրջան այցելության օրերին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվեց Արցախի ՊԲ-ի զինծառայող 19-ամյա Հայկ Քալանթարյանը:

Տպել
3706 դիտում

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Սեւանում 13 եւ 14 տարեկան տղաները նավակով հեռացել են ափից. օգնել են փրկարարները (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն

Ջավախքում 32-րդ անգամ տոնեցին աշուղ Ջիվանուն նվիրված տոնը

Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Արտաշատի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար՝ պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը. բաց նամակ վարչապետին

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել